30/05/2019 11:15
ԱԺ-ում քննարկվում է ՀԾԿՀ անդամների ընտրության հարցը
Ազգային ժողովի հերթական նիստում այս պահին սկսել են քննարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների ընտրության հարցը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանին ներկայացրել է 4 թեկնածու՝ «Ռեդինետ» ՓԲԸ առողջության, աշխատանքի, անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության ճարտարագետ, աշխատանքային խմբի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյան, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Սեդա Շահինյան, Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Կամո Սարգսյան և ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի զարգացման և մոնիթորինգի վարչության պետ Սերգեյ Աղինյան:
Թեկնածուների քվեարկությունը տեղի է ունենալու փակ գաղտնի:
Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրությունը խորհրդարանում կայացել էր ապրիլի 18-ին և նախագահ էր ընտրվել Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը: