30/05/2019 22:34
Ադրբեջանի ջանքերով համանախագահները կիրառում են «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար» արտահայտությունը. Բեքարյան
«Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Կարեն Բեքարյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը։
Նա նշել է, որ ուշագրավ է հետևյալ հատվածը.
«…Մայիսի 28-ին համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների հետ, այնուհետև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ…»:
«Փաստենք, մենք չենք կարողացել Արցախին լիարժեք ձևով վերադարձնել բանակցային գործընթաց, փոխարենը՝ Ադրբեջանի ջանքերով համանախագահները կիրառում են արդեն «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար» արտահայտությունը:
Էլ ի՞նչ ձևով ասենք, որ սթափվե՛ք պարոնայք, և ավելի լավ է հանգիստ նստեք տեղներդ, քան առանց ռիսկերը նախապես հաշվարկելու ինչ-ինչ գործողություններ ձեռնարկեք», - նշել է Բեքարյանը։