30/05/2019 15:38
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի պարտականությունները կատարելու համար առաջարկվել է երկու թեկնածու
Երևանի պետական համալսարանի խորհրդի նիստը շարունակվում է։
Հիշեցնենք, նիստի ընթացքում այսօր պետք է ընտրվի ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։
Խորհրդի անդամներից մեկը որպես ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի թեկնածու առաջարկեց ակադեմիկոս Գեղամ Գևորգյանի թեկնածությունը։
Խորհրդի մեկ այլ անդամ էլ առաջարկեց իրավաբանական գիտությունների դոկտոր Վահե Հովհաննիսյանի թեկնածությունը։