01/06/2019 09:45
«Ժողովուրդ». Սևան-Մարտունի ճանապարհին հնչած կրակոցներն «ուղղված էին» Մարտակերտի քաղաքապետի որդուն
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմնակիցները հայտարարություն էին տարածել, որ մայիսի 29-ի գիշերը Սևան-Մարտունի ճանապարհահատվածին կրակել են իրենց համակիրների մեքենայի ուղղությամբ, կրակողներն էլ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի մտերիմներն են, որոնք ավելի ուշ ձերբակալվել են: Մինչ այս գործով նախաքննություն է ընթանում, «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ հայտնի դարձան:
Դեպքից մեկ օր առաջ այդ նույն մեքենայով ՀՀ է եկել Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի որդին, որը, սակայն, ճանապարհին իջել է, իսկ մեքենան ուղևորվել է Երևան, հաջորդ օրը վերադարձել դեպի Արցախ: Կասկածներ կան, որ ճանապարհին հնչած կրակոցներն իրականում «ուղղված են» եղել Մարտակերտի քաղաքապետի որդուն, թեև ինքը չի եղել մեքենայի մեջ: Արցախում տարածված լուրերի համաձայն` այս երկու թիմերի միջև դեռ հունվարին վիճաբանություն է եղել, հնչել են կրակոցներ, անգամ հիմա դատավարություն է ընթանում:
Չի բացառվում` Սևան-Մարտունի ճանապարհին կատարվածը դրա հետևանք է: Մեկնաբանությունների համար դիմեցինք Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին, սակայն նա նշեց, որ ոչինչ չի կարող ասել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։