Ավելի քան երկու հարյուր մարդ արդեն արտագաղթել է Ջերմուկից. Լիդիան ընկերությունը դադարեցրել է սոցիալական բոլոր ծրագրերը

03/06/2019 11:48

Ավելի քան երկու հարյուր մարդ արդեն արտագաղթել է Ջերմուկից. Լիդիան ընկերությունը դադարեցրել է սոցիալական բոլոր ծրագրերը


Ամուլսարի խնդրի հետևանքով Հայաստանի տնտեսության ու ներդրումային միջավայրի վրա ազդեցությունները բավական հաճախ են գնահատում տնտեսագետները: Իսկ ինչպե՞ս է ազդում խնդիրը անմիջապես Ամուլսարի շրջակա համայնքերի վրա: Այստեղ Լիդիանը իրականացնում էր բազմամիլիոնանոց սոցիալական ծրագրեր, աշխատանք ունեին հարյուրավոր մարդիկ, ի՞նչ իրավիճակ է հիմա համայնքերում, երբ Ամուլսարի շինարարությունը արդեն մեկ տարի դադարեցված է:

Այս մասին Aysor.am-ը զրուցել է Լիդիան Արմենիայի կայուն զարգացման սոցիալական մենեջեր Նառա Ղազարյանի հետ: Նա այս համայնքերում համակարգում է Լիդիանի սոցիալական ծրագրերը 2012 թվականից: Լիդիանում աշխատելուց առաջ նա երկար տարիներ սոցիալական զարգացման ծրագրեր է կառավարել տարբեր միջազգային կազմակերպություններում, այդ թվում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում: Ունի կառավարման ոլորտի մագիստրոսի կոչում Նյու Յորքի համալսարանից:

- Տևական ժամանակ է ցուցարարները փակ են պահում Ամուլսարի ծրագրի ճանապարհները: Ձեր ընկերությունը բազմիցս ներկայացրել է այն սոցիալական ծրագրերը և ներդրումները, որոնք Լիդիանն իրականացրել է հարակից համայնքներում: Ի՞նչ վիճակ է այսօր համայնքներում և արդյոք հիմա շարունակո՞ւմ եք այդ ծրագրերը: Ի՞նչպես է ազդել Ամուլսարի փակ լինելը համայնքերի վիճակի վրա:

- Կարծում եմ` վերջին հարցի պատասխանը կստանաք, եթե այցելեք այդ համայնքներ և զրուցեք բնակիչների հետ: Մի քանի թիվ ասեմ պատկերացում կազմելու համար: Շինարարության փուլում միայն Լիդիանի կապալառու ընկերությունները Ջերմուկ և Գնդեվազ համայնքներից ամսական միջինը 200 հազար դոլարի գնումներ էին անում. տրանսպորտային ծառայություններ, հյուրանոց, վառելիք, սնունդ և այլն: Սրան գումարեք մի քանի հարյուր աշխատատեղ, որ չկան, տեղի փոքր բիզնեսներից օգտվող մեր և կապալառուների հարյուրավոր աշխատակիցները, որ գնացել են, և պարզ կդառնա, թե ինչու են այդ համայնքներում փակվում բիզնեսները և ավելի քան երկու հարյուր մարդ արդեն արտագաղթել է Ջերմուկից: Գնդեվազ համայնքում խանութներից մեկի տերը վերջերս ասաց, թե Ամուլսարի ծրագրի դադարեցումից հետո առանց պարտքի գնումներ գրեթե չի ունենում:

Սա է պատկերը, որը ես բավական մեղմ եմ նկարագրում: Ինչ վերաբերվում է մեր սոցիալական ծրագրերին, ընկերությունը ստիպված էր դադարեցնել բոլոր ծրագրերը, որոնք առավելագույնս ուղղված էին այլընտրանքային կենսամիջոցների ապահովմանը, փոքր, միջին բիզնեսի, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, կրթության և տուրիզմի զարգացմանը: Արդեն գրեթե մեկ տարի է այս ամենից համայնքները զրկված են, ինչն էլ, բնականաբար, նպաստել է արտագաղթի և գործազրկության աճին:

- Մեր հասարակության կողմից կորպորատիվ սոցիալական պատասխանատվության էությունը միանշանակ չի ընկալվում, երբեմն մեկնաբանվում է որպես ընկերության կողմից իրականացվող բարեգործություն, երբեմն էլ՝ «կաշառք» համայնքին: Լիդիանի դեպքում նույնիսկ մեղադրում են, թե ընկերությունը դեռ շահույթ չի ստացել, ուրեմն ինչո՞ւ է այդքան բարեգործություն արել:

- Պետք է տարանջատել բարեգործությունը սոցիալական պատասխանատվությունից: Ժամանակակից աշխարհում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը նախևառաջ բիզնես գործընթացների պատշաճ իրագործումն է՝ բնապահպանական և սոցիալական ռիսկերի պատշաճ գնահատմամբ և դրանց մեղմացման ուղղված միջացառումներով, անվտանգության և առողջության պահպանման ընթացակարգերով, մարդու իրավունքների պաշտպանության ուղղված միջոցառումներով և այլն: Լիդիանը հարակից համայնքներն առաջին հերթին դիտարկում է որպես գործընկեր և բոլոր սոցիալական ծրագրերն ուղղված են եղել այս համայնքներում այնպիսի կարողությունների ստեղծմանը, որից կարող է օգտվել և համայնքը և ընկերությունը: Պատասխանատու ընկերությունը ոչ թե իր շահույթից բարեգործություն է անում համայնքում, այլ պատրաստում է համայնքը խոշոր բիզնեսի մուտքին՝ օգնելով ստեղծել համապատասխան կարողություններ:

- Օրինակ կարո՞ղ եք բերել:

- Օրինակ, Լիդիանը աջակցել է փոքր բիզնեսների, օգտվել է այդ բիզնեսների մատուցած ծառայություններից շինարարության փուլում, գնել նրանց ապրանքը, կամ կարող էր ապագայում օգտվել: Այդ բիզնեսներից ամենահաջողները ժամանակի ընթացքում կընդլայնվեին, և ծառայություններ կմատուցեին այլ խոշոր ընկերությունների տարածաշրջանում և Հայաստանի այլ մարզերում: Ամեն ինչ դեռ նոր էր սկսվում, և արդեն կային հաջող օրինակներ: Սակայն ճանապարհների շրջափակման այս մեկ տարվա ընթացքում այդ բիզնեսների 40 տոկոսը փակվել է:

- Շատ հաճախ, հատկապես ակտիվիստների կողմից միջազգային ստանդարտները բնութագրվում են որպես գեղեցիկ շղարշ: Ինչպե՞ս կհակադարձեք այս պնդմանը, ինչպես կարող է շարքային քաղաքացին տեսնել այդ «միջազգային ստանդարտները»:

- Միջազգային ստանդարտների մասին խոսելիս կարող եմ մատնանշել Լիդիանի գործունեության բոլոր ոլորտները՝ սկսած բնապահպանական կառավարումից մինչև աշխատանքային անվտանգությունն ու համայնքային զարգացման ծրագրերը, որտեղ գործունեությունը ծավալվում է այդ ստանդարտներին համապատասխան: Բերեմ մի քանի օրինակ:

Քայլեք Հայաստանում ցանկացած շինհրապարակում և փորձեք հաշվել քանի աշխատող կա, որ ունի պաշտպանիչ արտահագուստ, կամ շինարարության ընթացքում հետևում է անվտանգության նվազագույն կանոններին: Պատասխանը գիտեք ինքներդ: Ի հակադրություն դրան՝ լրիվ այլ պատկեր կտեսնեիք Ամուլսարի ծրագրի շինհրապարակում, այստեղ անհնար էր հանդիպել որևէ աշխատողի առանց անհատական պաշտպանիչ միջոցների: Պատահական չէր, որ շինարարության գրեթե երկու տարվա ընթացքում Լիդիանի շինհրապարակում ոչ մի լուրջ պատահար տեղի չունեցավ:

Մեկ այլ օրինակ. Հայաստանում ընդունված պրակտիկա է, երբ ներդրողը հող է գնում քաղաքացուց, այն ձեռք բերելուց հետո այդ գործընթացը համարվում է ավարտված: Իսկ ի՞նչ է արել Լիդիանը: Միջազգային ընդունված պրակտիկա է, որ հող վաճառած հողատերերին, բացի հողի դիմաց փոխհատուցումից, ընձեռվում է նաև այլընտրանքային եկամուտ ստեղծելու հնարավորություն. օրինակ ջերմոցներ, նոր մշակաբույսերի կոմերցիոն և օրգանական արտադրություն, սննդի վերամշակում, փոքր բիզնեսների աջակցություն և այլն: Լիդիանը հենց այս սկզբունքով է առաջնորդվել, այս ծրագրերում հողի համար վճարված գումարից բացի ներդնելով ավելի քան 1 միլիոն ԱՄՆ դոլար: Սա հենց այդ միջազգային չափանիշներն են: Բնապահպանական ստանդարտների մասին նույնպես շատ է խոսվել: Ես ինքս բնապահպանության մասնագետ չեմ, բայց միայն մի թիվ ասեմ. Լիդիանի հետազոտությունները մի քանի հազար էջ են, նման ծավալի բնապահպանական հետազոտություն ու պաշտպանիչ միջոցառումների նախագծում հազիվ թե գտնեք Հայաստանում:

- Չնայած Ձեր կողմից թվարկված այս միջոցառումներին, փաստ է, որ այսօր միայն Լիդիանի ճանապարհներն են փակ և հենց Ամուլսարի ծրագիրն է հայտնվել այս իրավիճակում: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է այս իրավիճակը հենց ձեզ մոտ ստեղծվել:

- Կարճ պատասխանը, իմ անձնական կարծիքով հետևյալն է. «Սպիտակ ագռավ» լինելը բերում է իր բարդությունները:

Այսօր պատասխանատու հանքարդյունաբերությունը շատ արագ տեմպերով զարգանում է աշխարհում, զարգացնում ռիսկերի կառավարման գործիքներ, որի մասին Հայաստանում մեր քննադատները հաճախ չեն էլ ցանկանում լսել:

Որպեսզի այդ ստանդարտները գործեն և դառնան նորմ երկրի համար, հասարակության բոլոր հատվածները պետք է պատրաստ լինեն ընդունել նորույթը: Նույնիսկ «լավ տարբերվողը» միևնույն է «տարբերվող» է, ու շատ հաճախ հանդիպում է դիմադրության հասարակության ամենատարբեր շերտերի կողմից, ամենատարբեր պատճառներով: Մինչդեռ ամեն ինչ կարող է այլ կերպ լինել: Հույս ունեմ, որ չնայած ստեղծված իրավիճակին, Ամուլսարի բերած չափանիշները մի օր դառնալու են նորմ:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

29/03/2023 21:07 Հայմորիտի առաջացումն ու ընթացքը երեխաների մոտ. Բուժման մեթոդներ և կանխարգելում 29/03/2023 20:56 Իսրայելի քաղաքացիները սեպտեմբերից առանց վիզայի կայցելեն ԱՄՆ 29/03/2023 20:45 Ալեն Սիմոնյանն իր գլխավորած պատվիրակության հետ Գերմանիայում է, Սաքսոնիա երկրամասի վարչապետին ու գործարարներին հրավիրել է Հայաստան 29/03/2023 20:35 Արարատ Միրզոյանը Մալթա է մեկնում 29/03/2023 20:24 Հրադադարի ռեժիմի խախտում՝ Արցախում 29/03/2023 20:17 Ունակ է կանխել ծերացման գործընթացը. Լորենու ծաղիկների օգտակար հատկությունները 29/03/2023 20:05 Կարմրուկի հաստատված դեպքերն ավելացել են 35-ով 29/03/2023 19:54 Եվրոպայի առաջնություն է վերադառնում Արթուր Ալեքսանյանը 29/03/2023 19:42 ԿԳՄՍ նախարարությունը պնդում է՝ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը պետության կողմից ֆինանսական աջակցություն ստացել է 29/03/2023 19:30 Շաքարավազի սպառումը կարո՞ղ է լինել շաքարախտի պատճառ. Միֆեր շաքարային դիաբետի մասին 29/03/2023 19:18 Իրանը 2023 թվականին նավթարդյունաբերության ոլորտում 10 նախագիծ կիրականացնի 29/03/2023 19:07 Ռուսաստանը Հնդկաստանի խոշորագույն առևտրային գործընկերների հնգյակում է 29/03/2023 18:56 Փաշինյանը վկայակոչում է Վիճակագրության կոմիտեին՝ «Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բարձր ակտիվության իրավիճակում» 29/03/2023 18:44 Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ՀՀ ԶՈՒ ժամանակի պահանջներին համահունչ վերազինման, հակառակորդի գործողությունների կանխարգելման ու զսպման տարատեսակ ուժեր և միջոցներ էր կուտակել․ Զաքարյան 29/03/2023 18:34 ԿԽՄԿ ներկայացուցիչները մարտի սկզբին այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին, որոնց Բաքուն պաշտոնապես ճանաչել է 29/03/2023 18:24 «Օրենքով գող» է կալանավորվել 29/03/2023 18:14 ՃՏՊ Կոմիտասի պողոտայում․ տուժածները հոսպիտալացվել են 29/03/2023 18:04 «Ժամը 04։12-ին ոստիկանություն քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը հանդիսանում է պետական պաշտոնյա, իր նկատմամբ կատարվել է հարձակում»․ ՔԿ-ն՝ գիշերային ակումբում ծեծկռտուքի հանգամանքների մասին 29/03/2023 17:56 ԱՄՆ-ն դեռ հավակնում է «ժողովրդավարության համաշխարհային ուսուցչի» դերին, ինչը ժպիտ է առաջացնում․ Պեսկովը՝ «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի մասին 29/03/2023 17:46 «Մտահոգությունը վերաբերում է բացառապես Իրանից հումքի ներմուծման, Հայաստանում դրա օգտագործման և Ռուսաստան արտահանման շղթային»․ ՍԱՏՄ-ն պատասխանել է «Ռոսսելխոզնադզոր»-ին 29/03/2023 17:33 Երևան-Սևան ավտոճանապարհին ծառը տապալվել է՝ վնասելով ավտոմեքենաներ 29/03/2023 17:19 Արցախում սպասվում է քամու ուժգնացում․ ԱԻՊԾ-ն հորդորում է ցուցաբերել զգուշություն 29/03/2023 17:05 Կաթողիկոսն ու ԿԳՄՍ նախարարը խոսել են դպրոցում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի խնդրից 29/03/2023 16:56 Ադրբեջանը նոր ագրեսիա է նախապատրաստում, իսկ դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ը նույնպես կարող է ներքաշվել պատերազմի մեջ. Տիգրան Աբրահամյան 29/03/2023 16:46 Արմեն Գրիգորյանը լատվիացի գործընկերներին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու ՀՀ անվտանգային միջավայրի մարտահրավերները 29/03/2023 16:33 «ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ստել է»․ Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը դիմում է վարչապետին 29/03/2023 16:14 Ֆիքսված համացանցի և ֆիքսված հեռախոսակապի ծառայությունն Արցախում ժամանակավորապես անհասանելի է 29/03/2023 16:08 Հրդեհ՝ Սիսիանի բնակարաններից մեկում 29/03/2023 15:57 Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի և Թեհրանի հարաբերություններում հակասությունները կվերացվեն. Լավրով 29/03/2023 15:46 Իրանի արտգործնախարարը «3+3» ձևաչափը Կովկասում լարվածության կարգավորման միջոց է համարում 29/03/2023 15:37 Չենք կարող աչք փակել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի վրա, միևնույն ժամանակ, Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 29/03/2023 15:29 Կառավարումն իրականացնում է վարչապետը, պետը հաշվետու է վարչապետին. Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Պետական պահպանության ծառայության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին որոշումը 29/03/2023 15:16 Նույնիսկ այս վիճակում Արցախը պայքարի ռեսուրս ունի. պետք է աշխատել Իրանի հետ. Հայկ Նահապետյան (Տեսանյութ) 29/03/2023 15:10 Քննարկվել է «Հին Երևան» թաղամասի էսքիզային նախագիծը՝ Աբովյան փողոցից Քոչինյան փողոց ընկած հատվածը 29/03/2023 15:01 Հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի միջազգային փրկարարական լայնամասշտաբ վարժանք 29/03/2023 14:55 Եղեգնաձորի բնակիչը կալանավորվել է. նա մեղադրվում է դանակով երկու անձի ծանր մարմնական վնաս պատճառելու համար 29/03/2023 14:49 Մեկ գիշերվա ընթացքում Շիրակի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության 4 դեպք են բացահայտել 29/03/2023 14:38 Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք չկա․ Բայրամով 29/03/2023 14:31 Նաիրի Հոխիկյանը պետք է հերքի Վլադիմիր Կարապետյանի մասին հայտնած տեղեկությունը. դատարանը հրապարակել է ակտը 29/03/2023 14:22 Տաթևի վանական համալիրում նախատեսվում է համագործակցության համաձայնագրի ստորագրում՝ Սյունիքի և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև 29/03/2023 14:02 Մարիամ Մկրտչյանը պարտության է մատնել ադրբեջանցի շախմատիստուհուն 29/03/2023 13:55 «Մենք մահացած ենք, բայց մեզ չեն թաղել». կացարանում զոհված զինծառայողների ծնողներ (Տեսանյութ) 29/03/2023 13:46 Արդյունաբերության աճի տեմպն էլ ավելի է դանդաղել՝ շարունակելով վատթարացնել տնտեսության կառուցվածքը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 29/03/2023 13:37 Աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Լեոնիդաս Կավակոսը մենահամերգ կունենա Բյուրականում 29/03/2023 13:31 Հայաստանի դեմ ցանկացած ռազմական ագրեսիա բախվելու է ՀԱՊԿ ուժերի դիմադրությանը. Հայկ Նահապետյան (Տեսանյութ) 29/03/2023 13:24 Ռուսաստանը կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի մատակարարումը` վատ վերահսկողության պատճառով 29/03/2023 13:10 Ռուսաստանը կչեղարկի Հայաստանի հետ ռոումինգը 29/03/2023 12:58 ՀԱՊԿ-ը պատրաստ է իրագործել հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն տեղակայելու ծրագրերը 29/03/2023 12:45 Fly Arystan ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Ակտաու-Երևան-Ակտաու երթուղով 29/03/2023 12:39 Կացարանում զոհված զինծառայողների ծնողները վաղը կհանդիպեն ՀՀ զինվորական դատախազի հետ. Սուրեն Պապիկյանը չի արձագանքել հանդիպման պահանջին (Տեսանյութ) 29/03/2023 12:31 Revival.am. Հոգեկան առողջության վերականգնում՝ պատերազմի հետևանքով տուժած հայրենակիցների համար 29/03/2023 12:23 Մարկուս Ռիտերը հայտարարել է, որ ԵՄ առաքելությունը հաջողված կհամարվի, եթե Ադրբեջանը գարնանը չհարձակվի Հայաստանի վրա․ Բաքվի արձագանքը չի ուշացել 29/03/2023 12:12 Կասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ի վտանգավոր սննդամթերքի արտադրությունը 29/03/2023 11:45 Ծեծկռտուք` երևանյան ակումբում, վիրավորների մեջ են ՌՈ բարձրաստիճան ծառայողներ, այդ թվում՝ Երևանի կայազորի քրեականի պետը․ Shamshyan.com 29/03/2023 11:36 Ջերմաստիճանը կտրուկ կնվազի․ սպասվում է ձյուն 29/03/2023 11:27 Ինչպիսի՞ զգացողություններ են. Ռանոսն արձագանքել է Հայաստանի հավաքականում իր գոլերին 29/03/2023 11:20 Հայաստանյան իշխանություններն ուզում են փոխել հարաբերությունների որակը մի տարածաշրջանում, մի միջավայրում, ուր մեզ համար այլևս անվտանգ չէ. Ալեն Սիմոնյան 29/03/2023 11:14 Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Էրեբունի վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի 29/03/2023 11:04 Ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին 29/03/2023 11:00 Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Բայդենի կազմակերպած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին 29/03/2023 10:57 Բոլորը զբաղված են լինելու այլ հարցերով, ինչը պատուհան է բացում Սյունիքի անվտանգության ապահովման համար․ չնայած՝ ու՞մ եմ ասում. Միջազգայնագետ 29/03/2023 10:46 Բաթումում փոթորիկ է․ տուժածներ կան (Տեսանյութ) 29/03/2023 10:34 Պայթյուն «Կամակատար» կոչվող լեռան ստորոտում․ այրվել է էլեկտրական ենթակայան 29/03/2023 10:23 ՄԻՊ թեկնածու առաջարկելու հարցով արտահերթ նիստ կհրավիրվի 29/03/2023 10:21 Մարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 29/03/2023 10:18 «Հրապարակ». Երկու ամիս բանակցություններ են ընթացել, և «հայաստանցիները» միայն վերջին պահին են տվել իրենց համաձայնությունը 29/03/2023 10:15 Լարս բաց է, ՀՀ-ում դեռ փակ ավտոճանապարհներ կան 29/03/2023 10:12 «Ժողովուրդ». Արցախում հնարավոր ներքաղաքական գործընթացները կանգ կառնեն 29/03/2023 10:09 «Հրապարակ». Ոստիկանությունը պատրաստվում է «պարեկաֆիկացնել» 20 ավտոմեքենա 29/03/2023 10:01 «Ժողովուրդ». ՊՆ նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը կանչվելու է դատարան 29/03/2023 09:53 «Ժողովուրդ». ՔՊ-ականների համար իսկական պատուհաս է դարձել Հռոմի ստատուտին միանալու վերաբերյալ ՍԴ որոշումը 29/03/2023 09:45 «Հրապարակ». Արագածոտնի մարզպետը հասավ նրան, որ վարչապետը ստորագրի իր ոխերիմ հակառակորդ տեղակալի ազատման հրամանը 29/03/2023 09:42 «Ժողովուրդ». ԱԺ խմբակցությունները վերջապես ՄԻՊ թեկնածուներ են գտել 29/03/2023 09:37 «Հրապարակ». Սամվել Բաբայանը Արցախում մսի շուկան փորձում է ձեռքը վերցնել 28/03/2023 21:47 Ազոոսպերմիա. Երևույթի բժշկական բնութագիրը, բուժման հնարավոր եղանակները 28/03/2023 21:37 Նորվեգիայի դեսպանին հրավիրել են Վրաստանի ԱԳՆ․ Սահակաշվիլուն Օսլոյի կողմից պարգևատրելը համազոր են համարում Բրեյվիքին պարգևատրելուն 28/03/2023 21:27 Չկա մի տարի, որ ԱՄՆ-ն ինչ-որ մի տեղ գունավոր հեղափոխություն չհրահրի․ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ 28/03/2023 21:15 Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է 28/03/2023 21:05 Հայաստան-Կիպրոս՝ 2։2 28/03/2023 20:58 Սպիտակուցի ընդհանուր հետազոտություն և կենսանմուշի հանձնում 28/03/2023 20:46 Պուտինն ու Լուկաշենկոն անվտանգությանը վերաբերող հարցեր կքննարկեն 28/03/2023 20:33 Ճապոնիան, ԱՄՆ-ն և Ֆիլիպինները եռակողմ համագործակցության նոր հարթակ են ստեղծում․ Kyodo 28/03/2023 20:21 Դեղորայք ընդունելու հիմնական կանոնները. Դեղամիջոցների ընդունման կուրսը անպայման պետք է վերահսկվի բժշկի կողմից 28/03/2023 20:09 Մեզ համար կարևոր է, որ Լիվերպուլում՝ «Եվրատեսիլ-2023»-ի ժամանակ հնչի «պատերազմ» բառը․ Ուկրաինայի մշակույթի նախարար 28/03/2023 19:57 Լեգենդար «Արարատ-73»-ին նվիրված ցուցահանդես՝ Երևանում 28/03/2023 19:46 Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը 28/03/2023 19:35 ՌԴ Ռոստովի մարզի ոստիկանության կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում 28/03/2023 19:25 Վթար Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին․ զոհ և վիրավորներ կան 28/03/2023 19:17 Նեյտրոֆիլների քանակի ստուգման հետազոտություն՝ ուղղված բակտերիալ վարակներից պաշտպանությանը 28/03/2023 19:09 Ֆրանսիայում սոցհարցում են անցկացրել, 70 տոկոսը դեմ է կենսաթոշակային բարեփոխումներին 28/03/2023 18:57 Եվրամիությանը Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հարցը կքննարկվի դեկտեմբերին․ Շառլ Միշել 28/03/2023 18:47 Մոսկվայում տեղի կունենա «Հայագիտությունը լեզուների և մշակույթների համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողով 28/03/2023 18:36 Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը միանալու Հայաստանի իշխանությունների որոշումը ծայրահեղ քաղաքական կուրություն է և հղի է անկախատեսելի հետևանքներով 28/03/2023 18:27 Ուրուգվայում քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ վարվող էթնիկ ատելության քաղաքականությունն ու դրան հակազդելու անհրաժեշտությունը 28/03/2023 18:14 ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Տալլինում է․ կարևորել է Հայաստանի և Էստոնիայի միջև անվտանգային ոլորտում համագործակցությունը 28/03/2023 18:07 ՊՆ-ում ընթանում է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը 28/03/2023 17:55 Գիորգի Շարվաշիձեն ՀՀ ՆԳՆ-ի հետ փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել 28/03/2023 17:43 Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտում ուսանողը ծեծել է ամբիոնի վարիչին․ Shamshyan.com 28/03/2023 17:31 Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել իր հանձնարարականների կատարման որակի, բովանդակության նկատմամբ վերահսկողությունը 28/03/2023 17:21 Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի դատավորների 3 թափուր տեղերի համար առաջադրել է 3-ական թեկնածու

Տվյալ բաժնի վերջին նյութերը