Եթե յուրաքանչյուրն իր բնագավառում՝ բժիշկ, մանկավարժ, ոստիկան, ուշադիր ու սրտացավ լինի՝ երեխաներն անխոցելի կլինեն. Նելլի Դուրյան

03/06/2019 19:33

Եթե յուրաքանչյուրն իր բնագավառում՝ բժիշկ, մանկավարժ, ոստիկան, ուշադիր ու սրտացավ լինի՝ երեխաներն անխոցելի կլինեն. Նելլի Դուրյան


Թեև երեխաներն ու նրանց իրավունքները պետք է պաշտպանված լինեն տարին 12 ամիս, սակայն, այնուամենայնիվ, փոքրիկներն էլ օրացույցում իրենց պաշտպանության օրն ամրագրող կարմիր շրջանակ ունեն՝ հունիսի 1:

Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ (անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն ընդգծում է՝ իրենց աշխատանքի շեշտադրումն առաջնահերթ դրված է հանցագործությունների, իրավախախտումների կանխարգելման վրա:

Ոստիկանության ամենօրյա կանխարգելիչ աշխատանքների արդյունքում անչափահասների մասնակցությամբ տեղի ունեցող հանցագործությունների թիվը տարեցտարի նվազում է:

- Տիկին Դուրյան, երկու օր առաջ նշվում էր երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Հայաստանում երեխաների իրավունքներն ինչքանո՞վ են պաշտպանված մեր օրերում:

- Գիտեք, եթե խոսեմ ոստիկանության անունից, կարող եմ նշել, որ իսկապես, հունիսի 1-ը մեզ համար տոն է, քանի որ այդ օրը նշում ենք երեխաների հետ, երեխաների համար: Այս տարի էլ բազմաթիվ միջոցառումներ ենք կազմակերպել այն երեխաների համար, ովքեր մեր տեսադաշտում են հայտնվել, ովքեր հաշվառված են, հաճախում են ցերեկային կենտրոններ, անապահով ընտանիքից են… Ինչ վերաբերում է երեխաների իրավունքների պաշտպանությանը, պետք է ընդգծեմ, որ մենք ունենք բավականին լավ օրենքներ: Ունենք մասնագետներ, որոնք ունեն համապատասխան կարողություններ, հմտություններ ու դրանք օգտագործում են ի նպաստ երեխաների: Եթե յուրաքանչյուրն իր բնագավառում՝ բժիշկ, մանկավարժ, ոստիկան, նաև՝ հասարակությունն ուշադիր ու սրտացավ լինեն, անտարբերություն չցուցաբերեն, ապա երեխաներն անխոցելի կլինեն:

- Ծնողների՝ հատկապես մայրիկների կողմից, երեխաներին դաստիարակելու կամ պատժելու միջոց հաճախ հանդիսանում է ապտակը, հարվածելը: Եվրոպայում դա կոչվում է բռնություն: Հայաստանում ո՞րն է սահմանը դաստիարակչական ապտակի ու երեխայի նկատմամբ կատարված բռնության միջև, նման ահազանգեր շա՞տ եք ունենում:

- Կարծում եմ՝ մեզ մոտ էլ բավական բան փոխվել է. արդեն ունենք ընտանեկան բռնության կանխարգելման, դրա դեմ պայքարի օրենք, որի կիրառմամբ ընտանիքի յուրաքանչյուր անդամ՝ սկսած երեխայից, կարող է հնարավորինս պաշտպանված լինել: Անդրադառնալով ծնողների կողմից կիրառվող դաստիարակչական մեթոդներին՝ կարծում եմ՝ այդ առումով էլ փոփոխություններ կան: Ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստանում, նման դեպքերն արդեն ի հայտ են գալիս: Իրավիճակը վերլուծելով՝ կարող ենք ասել, որ ֆիզիկական բռնության ենթարկված երեխաների թիվը փոքր է: Ավելի շատ կանայք են ահազանգում: Բայց ասեմ, որ մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ բռնարարների մեջ նաև կանայք կան: Ուզում եմ չմոռանանք, որ բռնության մասին ահազանգող գրեթե յուրաքանչյուր ընտանիքում կա 1 կամ ավելի երեխա: Ու այդ երեխան, եթե նույնիսկ ֆիզիկական բռնության չի ենթարկվում, ապա հոգեբանական բռնության ենթարկվում է անպայման: Չէ՞ որ նա ամեն օր տեսնում է կռիվ, ծեծ, ջարդ, ինչից երեխայի հոգեբանությունը շեղվում է:

- Ո՞ր տարիքի երեխաներն են ամենաիրավախախտներն, արդյոք մինչև 18 տարեկան բոլոր երեխաների  դեպքում միևնույն պատժամիջոցներն են կիրառվու՞մ:

- Ծանր և միջին հանցագործությունների համար քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել 14 տարեկանից սկսած երեխաները: Հանցագործություն կատարող երեխաների գերակշիռ մասը հիմնականում հենց 15, 16, 17 տարեկան անչափահասներն են: Ավելի փոքր տարիքի երեխաների մոտ դեպքերը եզակի են: Հազվադեպ՝ 11 տարեկաններն են հայտնվում կիզակետում: Դա տարվա կտրվածքով մեկ, երկու երեխա է լինում:

- Քրեակատարողական հիմնարկներում այսօր պատիժը կրող քանի՞ անչափահաս ունենք:

- Մեկ անչափահաս ունենք: Իհարկե, ունենք հանցագործություն կատարած անչափահասներ, բայց մեր պետության մոտեցումն այն է, որ երեխաները հնարավորինս քիչ հայտնվեն Աբովյանի՝ անչափահասների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկում: Ամեն ինչ արվում է, որ երեխան վերադաստիարակվի, ուղղվի իր համայնքում, իր տանը, հանրակրթական դպրոցում: Լավ «կորիզի» մեջ լինելով՝ երեխան ավելի շուտ կարող է ուղղվել ու շիտակ ճանապարհի վրա կանգնել: Փառք Աստծո՝ երեխաների շրջանում թմրամոլության, վանդալիզմի դեպքեր գրեթե չունենք, շատ փոքր ցուցանիշ է կազմում: Մուրացիկ երեխաների թիվն էլ շատ փոքր է, բայց պետք է այնպես անենք, որ ոչ մի երեխա դրա կարիքը չունենա:

- Արդյոք երեխաների մասնակցությամբ հանցագործությունների հիմնական պատճառն ընտանիքների սոցիալական պայմաններն են: Կա՞ վիճակագրություն՝ ապահովվա՞ծ, թե՞ անապահով ընտանիքներից են օրինապահների ուշադրության կենտրոնում հայտնվող երեխաները:

- Կարծում եմ՝ ավելի մեծ դերակատարություն ունեն դաստիարակությունը, երեխայով զբաղվելը, անուշադրության չմատնելը, նրա համար զբաղվածություն ապահովելը: Ծնողը պետք է անընդհատ հետաքրքրվի՝ երեխան ո՞ւմ հետ է ընկերություն անում, տանից դուրս գալուց ո՞ւր է գնում, արդյոք իր մոտ կրու՞մ է դանակ, կռփազենք և այլն… Այսինքն, դեռահասության, անցումային տարիքում երեխան պետք է ծնողի ուշադրության կենտրոնում լինի: Եթե այս ամենը ոչ լիարժեք է իրականացվում, ունենում ենք իրավախախտ անչափահաս: Ինքն իր համար զբաղմունք է գտնում: Սոցիալական վիճակով պայմանավորել հանցագործությունը՝ տեղին չէ: Ունենք ընտանիքներ, որոնց սոցիալական վիճակը ծանր է, բայց երեխաները երբեք գողություն չեն կատարել:

- Սովորաբար, երեխայի դաստիարակության լավագույն մեթոդը ընտանիքում ցույց տրված օրինակն է, վարքը: Երբ երեխաները մեծանում են ծնողներից միայն մեկի հետ, դա նրանց խնդրի առջև կանգնեցնո՞ւմ է: Նաև, մայրաքաղաքո՞ւմ, թե՞ մարզերում են առավել տարածված անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները:

- Այո՛, ընտանիքի լիարժեքությունը որոշակի առումով դերակատարություն ունի: Ուսումնասիրելով վիճակագրությունը՝ կարող ենք արձանագրել, որ իրավախախտ անչափահասների հիմնական մասը միայնակ ծնողների երեխաներն են: Բնակության վայրի հետ կապված՝ կասեմ, որ Երևանում, բնականաբար, դեպքերն ավելի շատ են լինում՝ պայմանավորված նրանով, որ բնակչության թիվն այստեղ առավել մեծ է, զվարճանքի վայրերը շատ են: Երևանում էլ Կենտրոն վարչատարածքն է ամենաակտիվը: Մարզերից ակտիվությամբ կարող ենք առանձնացնել Արարատի, Արմավիրի, Լոռու մարզերը: Բայց ասեմ, որ տարիների կտրվածքով՝ մարզերում անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների նվազում է նկատվում։ Ընդհանուր առմամբ, վերջին շրջանում ամեն ամսվա կտրվածքով հանրապետությունում երեխաների կողմից կատարվող հանցագործությունների թիվը նվազում է:

- Նշել եք, որ առաջնահերթ փորձում եք կանխարգելել հանցագործությունը: Անչափահասների շրջանում հանցագործության առավել շատ ո՞ր դեպքերն են տարածված:

- Գողության դեպքերը: Մենք ամեն ինչ անում ենք այդ դեպքերը կանխարգելելու համար: Օրինակ, հիմա, երբ արդեն ամառային արձակուրդների շրջանն է, առավել հաճախ ենք շրջագայում: Չէ՞ որ երեխաներն ազատ են, փողոցներում, զբոսայգիներում են: Ոստիկանության ղեկավարության հանձնարարականի համաձայն՝ վերջին տարվա ընթացքում ուշադրության կենտրոնում են այն երեխաներն, ովքեր իրենց մոտ կրում են դանակ (նրանք հիմնականում Կենտրոնի վարչատարածքում են), ամեն ինչ անում ենք՝ այդ երեխաներին հայտնաբերելու համար: Դա չանվանենք սառը զենք, քանի որ իրենց մոտ պահելը քրեորեն պատժելի արարք կլինի: Բայց կարող է լինել փոքր դանակ, որը ծեծկռտուքի, վիճաբանության ժամանակ երեխաները, ցավոք, օգտագործում են: Իրենց մոտ կրում են կռփազենք, որն, ըստ քրեական օրենսգրքի, համարվում է սառը զենք: Այս տարի ևս ուշադրության կենտրոնում կպահենք այն անչափահասներին, որոնց ընտանիքները սոցիալական պատճառներով չեն կարողանում կազմակերպել երեխաների ամառային հանգիստը: Այդ երեխաների թվում են նաև մանկատան երեխաները, հաշվառման մեջ գտնվողները: Նրանց համար կազմակերպում ենք միջոցոռումներ, բակային ճամբարներ, Սևան ենք գնում նրանց հետ՝ զբոսանքի: Դպրոցներում էլ մեր ստորաբաժանումը 1-ամսյակներ է անցկացնում, տարվա կտրվածքով՝ 3, 4, 5 մեկամսյակներ ենք անցկացնում, որի ժամանակ աշակերտների հետ խոսում ենք տարբեր թեմաների, դեպքերի շուրջ: Ավագ դպրոցներում էլ ունենք ոստիկաններ, որոնք կոչվում են դպրոցական տեսուչներ: Նրանք դպրոցում մանկավարժական կոլեկտիվի անդամ են, դաս են վարում, երեխաների հետ զրուցում են: Ավագ դպրոցներում տարբեր համայնքների երեխաներ են հավաքվում, մեկը մյուսին չի ճանաչում, տարիքն էլ՝ ինքնահաստատման տարիք է, միջանձնյա բախումներ են լինում: Բազմաթիվ անգամներ աշակերտների միջանձնյա հարաբերությունների պարզաբանումներ են կանխել ավագ դպրոցների մեր տեսուչները: Նրանք երեխաների համար ավագ ընկեր են, գրագետ խորհրդատու, ովքեր առավոտյան դպրոց են գնում ու այնտեղից դուրս գալիս՝ դպրոցը փակվելուց հետո:

- Տիկին Դուրյան, զրույցի սկզբում նշեցիք, որ Ընտանեկան բռնության դեմ օրենքի ընդունումից հետո ահազանգերը շատացել են: Որպես վերջաբան՝ կհիշե՞ք՝ եղել են երեխաների կողմից «միամիտ ահազանգեր», որոնք ժպիտ են առաջացրել:

- Շատ կցանկանայի մեր զրույցը լավ նոտայով ավարտել, բայց, ցավոք, մեզ մոտ երեխաների հետ կապված դեպքերը բավականին ծանր են: Այստեղ չեն հայտնվում այն երեխաները, որոնց ընտանիքում մթնոլորտը լավն է: Այո՛, երեխաները մեզ զանգում են, մեր տեղն իմանալով՝ գալիս են, դպրոցում ոստիկանին են մոտենում, բայց՝ օգնություն խնդրելու: Ասում են՝ պապան մամային ծեծել է, խնդրում են օգնել, որ իրենք չգնան իրենց հայրիկի, կամ մայրիկի մոտ: Հատկապես վերջին տարիներին երեխաները մեզ ճանաչում են, վստահությունը մեծացել է ոստիկանի նկատմամբ։
Գիտեմ, որ ասածս այնքան էլ իրատեսական չէ, բայց տա Աստված, որ գա այն օրը, երբ չունենանք երեխաների նկատմամբ ու նրանց մասնակցությամբ կատարվող հանցագործություններ: Հանցագործություններ բոլոր երկրներում էլ կան, բայց մեզ մոտ այդ քանակն առավել քիչ է: Այստեղ երեխան իսկապես ուշադրության կենտրոնում է, բայց այդ ուշադրությունը պետք է առավել զգոնացնենք: Ամեն մեկս յուրաքանչյուր երեխայի մեջ պետք է տեսնի իր երեխային: Անտարբեր չանցնենք դրսում կռիվ անող անչափհասների կողքով: Եթե լսում ենք, որ հարևանի, բարեկամի տանը երեխաները բռնության են ենթարկվում, պետք է ահազանգենք, օգնության ձեռք մեկնենք: Եթե չենք դիմում ոստիկաններին, կարող ենք դիմել սոցիալական աշխատողներին, չէ՞ որ այսօր այդ ինստիտուտն էլ է զարգանում մեր երկրում: Ցանկացած կազմակերպության պետք է դիմել, որոնք պատրաստ են աջակցություն ցուցաբերել:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:53 «Փաստ». Հունիս 1-ից Վրաստան մեկնողները պետք է պարտադիր ապահովագրեն կյանքն ու առողջությունը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». ՀՀ դատական համակարգը 1-ից 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75. հրապարակվել է «Freedom House»-ի զեկույցը Այսօր, 09:46 «Հրապարակ». Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել` խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Այսօր, 09:44 «Հրապարակ». ՔՊ-ականին վիրավորած երիտասարդին պատժելը նաև ինքնապաշտպանություն է Այսօր, 09:43 «Փաստ». Ստացվում է, որ հերքելով՝ հաստատեցին Այսօր, 09:38 «Ժողովուրդ». Այսօր կորոշվի, թե որ երեք դատավորները կգնան ՄԻԵԴ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Արարատյան դաշտի 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Փաշինյանի ներկայացրած փաստերն ու իրականությունը Այսօր, 09:34 «Հրապարակ». Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած «խորհրդավոր» ընթրիքին 15/04/2024 23:20 Թուրքական իշխանությունն է մշտապես առաջ տարել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը 15/04/2024 23:02 Փսորիազ․ Ինչպես մեղմել հետևանքները 15/04/2024 22:44 Արփա-Սևան ջրատարով 6 օրում Սևան է լցվել 10.782 միլիոն խորանարդ մետր ջուր, բայց լճի մակարդակն անցյալ տարվա համեմատ՝ ցածր է մնում 15/04/2024 22:25 Պատահար Ամասիայում․ «Toyota»-ն հայտնվել է գետում 15/04/2024 22:12 Քրեական հետախույզը գիշերը ժամը 03։30-ին Գալշոյան փողոցի շենքերից մեկի մոտ կրակոց է արձակել․ երկու երիտասարդ մեքենայի դիմային թափարգելն էին փորձում գողանալ 15/04/2024 21:56 Խեցգետնաորսիչներ են հայտնաբերվել Սևանա լճում 15/04/2024 21:42 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ջերմ ողջույններ են փոխանցել 15/04/2024 21:32 Տավուշի փրկարարները վտանգը նվազեցնելու նպատակով հարկադիր քարաթափում են իրականացնելու 15/04/2024 21:15 ԵՄ-ից հրաժարվել են մեկնաբանել՝ կպաշտպանե՞ն արդյոք Ուկրաինայի երկինքը 15/04/2024 20:59 ԵՄ երկրների ԱԳ նախարարները վաղը կքննարկեն Իրանի և Իսրայելի միջև ստեղծված նոր իրավիճակը 15/04/2024 20:45 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման վարչության բաժիններից մեկի պետի տեղակալին 15/04/2024 20:32 Բելգրադում կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը․ ովքեր են մասնակցելու Հայաստանից 15/04/2024 20:21 Երբ կկայանա Հայաստանի գավաթի եզրափակիչը 15/04/2024 20:10 Ուվեիտ. Չբուժելու դեպքում կառաջանան բարդություններ 15/04/2024 19:59 Սանկտ-Պետերբուրգի հանրահայտ Imperial Orchestra-ն Երևանում կներկայանա միանգամից երկու համաշխարհային շոուներով 15/04/2024 19:46 Գագիկ Սարգսյանի կալանքի ժամկետը երկարացրել են․ Փաստաբանը հիմնազուրկ է համարում գործընթացը 15/04/2024 19:32 Իրանը՝ Եվրոպային․ «Շնորհակալություն հայտնեք մեզ զսպվածության համար․ Իսրայելի կողմից այլ գործողությունները անչափելի հետևանքներ կունենան» 15/04/2024 19:19 Փարաքարի համայնքապետը 1 տառանի 2 գերգաղտնի որոշում է ընդունել 15/04/2024 19:05 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր հայտարարությամբ հանձնարարեց իրավապահ մարմիններին, որ Սամվելի նկատմամբ հարուցվի քրեական հետապնդում․ Անմիջապես կատարեցին 15/04/2024 18:53 Ազատության պողոտա-«Լամբադա» կամուրջ ուղղությամբ երթևեկելիս կարգելվի հետադարձը՝ դեպի Բաբայան փողոցի խաչմերուկ 15/04/2024 18:42 «Բախտաբեր», «Սպայկա», «Սիթի»․ Աննա Հակոբյանի մեկ միլիոնանոց ընթրիքին մասնակցածները 15/04/2024 18:30 Սամվելն իրավասպան ու հակահայ ռեժիմի կողմից քաղաքական պատճառով հետապնդվող հերթական արժանապատիվ քաղաքացին է․ Ո ՛չ խուլիգանության, ոչ էլ այլ հանցակազմի նշույլ չկա․ Իրավապաշտպան 15/04/2024 18:23 Իր դիրքորոշումը ՔՊ-ական պատգամավորին հայտնած երիտասարդին ձերբակալել են 15/04/2024 18:13 Սամվել Ալեքսանյանի կինը մասնակցել է Աննա Հակոբյանի 1 միլիոն դրամանոց ընթրիքին․ «Հրապարակ» 15/04/2024 18:00 ՌԴ ՊՆ-ն հատուկ ռազմական գործողության ընթացքում առաջին անգամ հայտարարել է Ուկրաինային պատկանող ռադիոէլեկտրոնային պայքարի «Хмара» կայանի ոչնչացման մասին 15/04/2024 17:49 «Իմ սահմանադրական իրավունքն եմ իրացրել՝ իշխանական պատգամավորին իմ քաղաքացիական դիրքորոշումը, քաղաքական գնահատականն եմ հայտնել»․ Սամվել Վարդանյան 15/04/2024 17:37 Կորցնում ենք մեր դաշնակիցներին և նոր դաշնակից ձեռք չենք բերելու․ Սա արկածախնդրություն է, ոչ թե պայքար՝ ինքնիշխանության համար․ Իշխան Սաղաթելյան 15/04/2024 17:26 Նոր հանգամանքներ են պարզվել Ավանում տեղի ունեցած սպանությունից 15/04/2024 17:13 «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ վերահրատարակել է Համո Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն (Տեսանյութ) 15/04/2024 17:00 Լիարժեք կարող է համարվել միայն այն պետությունը, որտեղ իրականն ու պատմականը միասին՝ կազմում են մի ամբողջություն․ Արմեն Աշոտյան 15/04/2024 16:48 «Ազդարարում, տարհանում, պատսպարում»․ Գործնական վարժանք՝ Գեղարքունիքի Գեղհովիտ բնակավայրում 15/04/2024 16:36 Մեծ ոգևորությամբ և հատուկ զգացմունքով եմ եկել Հայաստան. Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպել է Վահագն Խաչատուրյանին 15/04/2024 16:24 Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 15/04/2024 16:16 Դատարանը կասեցրել է շենքի կառուցման թույլտվությունը, բայց կառուցապատողը իրականացնում է շինաշխատանքներ. «Օրրան» 15/04/2024 16:03 Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում 15/04/2024 16:01 Կակաոյի համաշխարհային դեֆիցիտի պատճառով շոկոլադը մի քանի անգամ կթանկանա 15/04/2024 15:56 Արցախում ռուս խաղաղապահների ներկայության պատճառները նվազել են․ Զատուլին 15/04/2024 15:47 ՊՆ-ն այս պահին 122 մլրդ դրամի պատվեր է տվել ռազմարդյունաբերական ընկերություններին. ԲՏԱ նախարար 15/04/2024 15:42 «Ձեր պաշտոնական այցը Հայաստան կարևոր քայլ է». Ալեն Սիմոնյանն ընդունել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին 15/04/2024 15:37 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ 15/04/2024 15:31 Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին. Ալեն Սիմոնյան 15/04/2024 15:27 ՊՆ մեքենայի՝ մահվան ելքով վթարը կապ չունի որևէ կրակոցի հետ, զինվորի կողմից մեքենան վարելը եղել է իրավաչափ 15/04/2024 15:23 Չենք բացառում համաձայնագրի խզումը․ պետք է լինի հետևանք, որ որոշ հաղորդավարներ սանձարձակ չլինեն. ԲՏԱ նախարարը՝ ռուսական հեռուստաալիքները փակելու մասին 15/04/2024 15:16 Նոր փոփոխություն. ուսուցչի հերթական վերապատրաստումը կիրականացվի մասնագիտական զարգացման կարիքին համապատասխան 15/04/2024 15:10 Երևանի թիվ 4 առողջության կենտրոնի «Նորք-Մարաշ» մասնաճյուղի հիմնանորոգման աշխատանքներն ավարտին են մոտենում 15/04/2024 14:58 Փոփոխություն տեղի չի ունեցել, միայն իշխող կուսակցության ու դրա հետ կապակցված խոշոր տնտեսվարողների անուններն է փոխված. Սաքունց 15/04/2024 14:48 Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնատար անձանց 15/04/2024 14:46 «Վանաձոր» ՔԿՀ-ում «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքրոջ ներքնազգեստից հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս, լիցքավորիչ և լիցքավորման լար 15/04/2024 14:44 Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական խմբի ատեստավորման գործընթացին 15/04/2024 14:42 Այս պահին Ադրբեջանը լայնամասշտաբ գործողությունների գնալու խնդիր չունի, իհարկե, չեն բացառվում լոկալ բնույթի գործողությունները. Աբրահամյան 15/04/2024 14:25 Ապրիլի 24-ին ընդառաջ՝ իշխանությունները փորձում են Թուրքիային ևս մեկ զիջում ի ցույց դնել՝ հրաժարվելով Ցեղասպանության գործընթացից 15/04/2024 14:21 Իրանն ընդգծում է իր հաստատակամությունը՝ վճռականորեն պաշտպանելու իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային շահերը 15/04/2024 14:19 Թեհրանի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը 15/04/2024 14:16 Մի քանի զինատեսակի և կառավարման համակարգերի գծով իրականացվել են ներքին փորձարկումներ և մոտ ապագայում կկիրառվեն ՀՀ ԶՈւ-ում. ԲՏԱ նախարար (Տեսանյութ) 15/04/2024 14:13 Երևանի և Լոնդոնի միջև ներգաղթյալներին Հայաստան ուղարկելու շուրջ բանակցություններ չեն եղել. ԱԳՆ խոսնակ 15/04/2024 14:10 Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր. ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնում (Տեսանյութ) 15/04/2024 14:06 «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել, նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր (News.am) 15/04/2024 14:03 Ակցիա․ «Փնտրվում է ՄԻՊ-ը». գտնողներին խնդրում ենք հարցեր տալ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալության ու կալանավորման մասին. Լուսանկարներ 15/04/2024 13:57 «Freedom House»-ը չի որոշում՝ ՀՀ-ն ժողովրդավար է, թե՝ ոչ. ՔՊ պատգամավոր (Տեսանյութ) 15/04/2024 13:54 ՀՀ-ում գտնվող գործարար պատվիրակությունը պատմական առաքելության ավարտին հյուրընկալվել է դեսպանատանը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 15/04/2024 13:49 Գևորգ Պապոյանն ու Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ԵՄ հետ փոխհարաբերությունների խորացումը 15/04/2024 13:47 Հայաստանը մեծապես կարևորում է Իռլանդիայի հետ հարաբերությունների հետագա ընդլայնումը. Նիկոլ Փաշինյան 15/04/2024 13:45 «Մեծ ապագա ունի մեր համագործակցությունը նոր ասպարեզներում». տեղի է ունեցել Փաշինյան-Տոկաև հանդիպում (Տեսանյութ) 15/04/2024 13:44 Բնակչության մեծամասնությունը դեմ է իշխանության առաջ քաշած, այսպես կոչված, սահմանային ճշգրտումների տարբերակին. Պատգամավոր 15/04/2024 13:37 Դուք ուզում եք ասել, որ ՀՀ վարչապետը հրաժարվո՞ւմ է ցեղասպանություն բառից, էտ ի՞նչ եք ասում, նման բան չի կարող լինել. ՔՊ պատգամավոր (Տեսանյութ) 15/04/2024 13:25 Երևանի և Աստանայի միջև ստորագրվել է քույր քաղաքներ դառնալու մասին համաձայնագիր 15/04/2024 13:24 Բանակին ծանր հարված հասցնելն այս հակապետական իշխանության ոչ եզակի դրսևորումներից է. Աբրահամյան 15/04/2024 13:17 «Ինձ ընդհանրապես չի հուզում իմ ապօրինի ազատազրկումը, ինձ ավելի շատ հետաքրքրում է այս իշխանության ապօրինի ազատությունը». Նարեկ Մալյան 15/04/2024 13:15 Բաքվում ապօրինաբար կալանքի տակ պահվող Արցախի ղեկավարները կապ են հաստատել ընտանիքների հետ 15/04/2024 13:08 Ադրբեջանը չի ընդունում որևէ քարտեզ, որը բարենպաստ է ՀՀ-ի համար, ստիպված ընդունում ենք ադրբեջանական մոտեցումը. սա է իշխանության խոստացած հեռանկարը (Տեսանյութ) 15/04/2024 13:02 Եկեք Տավուշը չդարձնենք մեր ձեռքում քաղաքական խաղալիք, այնտեղ շատ լուրջ խնդիրներ պետք է լուծենք. Քոչարյան 15/04/2024 12:57 Կհորդորեմ իրականույթանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածվեն․ դա մեղք է. ՔՊ պատգամավորը՝ Տավուշի թեմի առաջնորդին և հոգևոր դասին (Տեսանյութ) 15/04/2024 12:52 Արցախի ոստիկանության երկու պաշտոնյա կասկածվում են անձնական ունեցվածքի գողության մեջ 15/04/2024 12:49 Ապօրինի միգրանտները գալու են, լցվեն Հայաստանի Հանրապետություն. Պատգամավոր (Տեսանյութ) 15/04/2024 12:45 Լոնդոնն ու Երևանը բանակցում են Բրիտանիայից Հայաստան անօրինական ներգաղթյալներ ուղարկելու շուրջ. Times 15/04/2024 12:41 Տուգանքի փողը ես եմ մուծելու. դուք պետք եք ֆիզիկապես. Վարդան Ղուկասյանը հայտարարել է փողոցային պայքարի մեկնարկի մասին 15/04/2024 12:36 Ստով և կողծիքով ողողված տեքստերի մանիպուլյացիայի հատվածն ապահովեց Արթուր Խաչատրյանը, անգրագիտության հատվածը՝ Աննա Գրիգորյանը. ՔՊ պատգամավոր (Տեսանյութ) 15/04/2024 12:30 «Մուրացան» հիվանդանոց է տեղափոխվել 1 տարեկան անհայտ երեխա. նրա վիճակը գնահատվել է ծանր 15/04/2024 12:28 «Հետամուտ ենք լինելու դիրքորոշման վերահաստատմանը և շահերի պաշտպանությանը». տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև արբիտրաժային վարույթի առաջին ընթացակարգային նիստը 15/04/2024 12:20 Ովքե՞ր են Ադրբեջանի և Թուրքիայի «հիբրիդային լոբբիստները» Հայաստանում․ Մարուքյանն անուններ է նշում (Տեսանյութ) 15/04/2024 12:13 Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը խայտառակ ձախողում էր. Արթուր Խաչատրյան 15/04/2024 12:08 Ազգային ժողովը վաղն արտահերթ նիստ կգումարի 15/04/2024 11:55 Որպեսզի Երևանի փողոցներում հարյուր հազարներով մարդիկ կանգնեն կողքիդ, պետք է ասել, թե ինչ պետք է անել. Հովհաննիսյան 15/04/2024 11:47 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև 15/04/2024 11:45 Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Կոտայքի Նոր Երզնկա, Պռոշյան բնակավայրերում 15/04/2024 11:43 Հայաստանը Ղազախստանի համար շատ կարևոր ու վստահելի գործընկեր է Հարավային Կովկասում. Կասիմ-Ժոմարտ Տոկաև 15/04/2024 11:38 «Եթե ասում ենք՝ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է այդ միլիոնուկեսի անուն, ազգանունն ունենանք»․ Անդրանիկ Քոչարյան 15/04/2024 11:33 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան 15/04/2024 11:26 Ինչու էին ձերբակալվել AntiFake-ի երկու աշխատակիցները. Մելիքյան (Տեսանյութ) 15/04/2024 11:22 Անհայտ անձինք հրկիզել են Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատունը, որտեղ թաղված են Թեհլերյանն ու Սարոյանը 15/04/2024 11:11 Կոչ ենք անում իրավապաշտպան կառույցներին գնահատական տալ Հայաստանում խոսքի ազատության իրավունքը ճնշելու իշխանության քաղաքականությանը. AntiFake.am-ի խմբագրության հայտարարությունը 15/04/2024 11:05 Երևանում 1,5 տարեկան տղան 3-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել