04/06/2019 15:17
Վարդան Հարությունյանի հետ կապված միջադեպի մասնակիցներից մեկը բերման է ենթարկվել ոստիկանություն
Վարդան Հարությունյանի հետ կապված միջադեպի մասնակիցներից մեկի ինքնությունը ճշտվել է:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նա բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:
Քննությունը շարունակվում է:
Ավելի վաղ, ոստիկանությունը հաղորդել էր, որ Վարդան Հարությունյանի հետ կապված միջադեպով ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով:
Հունիսի 3-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Հարությունյանը և հայտնել, որ Տերյան փողոցի 3/Ա շենքի բակում իր վրա հարձակում է եղել։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։