04/06/2019 12:59
Քննելու ենք Ապրիլյան քառօրյայի ամբողջ գործընթացը. եթե անհրաժեշտություն լինի Սերժ Սարգսյանին հրավիրել՝ կհրավիրենք. Տիգրան Կարապետյան
Ապրիլյան պատերազմի հանգամանքնները քննող հանձնաժողովն այսօր անդրանիկ նիստ կգումարի, կհստակեցվի հանձնաժողովի օրակարգը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը։
«Քննելու ենք Ապրիլյան պատերազմի հետ կապված հանրությանը հուզող բոլոր հարցերը», - ասաց Կարապետյանը։
Վերջինս ընդգծեց՝ եթե անհրաժեշտություն լինի բոլորն էլ կկանչվեն հարցաքննության, անգամ՝ նախկին նախագահը։
«Որևէ մեկին կանչելու կաշկանդվածություն չունենք՝ ներկա, թե նախկին։ Քննելու ենք ամբողջ գործընթացը։ Եթե անհրաժեշտություն լինի Սերժ Սարգսյանին հրավիրել, ապա կհրավիրենք։ Հիմա ենթադրություններով չխոսենք», - նկատեց Կարապետյանը։
Վերջինս ընդգծեց՝ անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կաշկանդված չի լինի հրավիրել նաև Արցախի Հանրապետության պաշտոնյաների։
«Կարծում եմ՝ ԱՀ մեր գործըներները ևս շահագրգռված են Ապրիլյանի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները ստանալ։ Այս մասին նաև Արցախի նախագահի մամուլի խոսնակն է հայտարարել, այստեղ որևէ խնդիր չունենք»։
Խոսելով հանձնաժողովի աշխատանքների մասին՝ պատգամավորն ասաց, որ կարող են քննարկվել պետական գաղտնիք պարունակվող հարցեր, հետևաբար դրանց քննարկումը հրապարակին չի լինի, միևնույն ժամանակ Կարապետյանը վստահեցրեց՝ թույլատրելի մաքսիմալ չափով հանրությանը կներկայացվեն արդյունքները։