06/06/2019 13:55
Թումանյանի և Կոմիտասի 150 ամյակներին նվիրված լույս են տեսել «Ամենայն հայոց երգի վեհափառը» և «Ամենայն հայոց բանաստեղծը» մատենագիտական գրքերը
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հունիսի 3-ին տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150 ամյակներին նվիրված Սամվել Հարոյանի` «Ամենայն հայոց երգի վեհափառը» և «Ամենայն հայոց բանաստեղծը» մատենագիտական գրքերի շնորհանդեսը:
Գրքերի ստեղծմանը մասնակցել են մի շարք գործիչներ, որոնց շարքում էր նաև Լեզվի կոմիտեի նախագահ ԴավիթԳյուրջինյանը, ով գրքերի խմբագիրն է:
«Մեծ հաճույքով եմ ընդունել առաջարկը, և ասեմ, որ աշխատանքային ամբողջ ընթացքը ուղեկցվել է մանկության մասին հուշերով»,-նշեց Լեզվի կոմիտեի նախագահը:
Համերգին մասնակցել են Պետական ակադեմիական երգչախումբը` Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ, Հայ մյուզիք բենդը և Բերդ պարային անսամբլը:
Միջոցառմանը հրավիրված էին վաստակավոր արտիստներ Ռաիսա Մկրտչյանը, Վահան Արծրունին, Գևորգ Դաբաղյանը, Համլետ Գևորգյանը, Արսեն Ղազարյանը և այլոք:
Միջոցառման ավարտին Սամվել Հարոյանը շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, ովքեր մշտապես եղել են իր կողքին: