06/06/2019 13:40
ՄԱԿ-ը կոչ է արել պահպանել իր աշխատակիցների դիվանագիտական անձեռնմխելիությունը
ՄԱԿ-ը կոչ է անում պահպանելու աշխարհի տարբեր երկրներում աշխատող իր ներկայացուցչությունների աշխատակիցների դիվանագիտական անձեռնմխելիությունը, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Սանկտ Պետերբուգի միջազգային տնտեսական համաժողվի (ՊՄՏՀ) հարթակներում ТАСС-ին տված հարցազրույցում:
«Մենք պետք է այնպես անենք, որ մեր աշխատակիցները, որոնք աշխատում են ամբողջ աշխարհում՝ կատարելով բարդ խնդիրներ հաճախ բարդ պայմաններում, պաշտպանված լինեն այն մանդատների իրականացման գործընթացում, որոնք ՄԱԿ-ին տվել են կազակերպության անդամ պետությունները»,- ասել է գլխավոր քարտուղարը՝ պատասխանելով Կոսովոյում ՄԱԿ-ի ներկայացուցչության աշխատակիցների վրա հարձակման մասին հարցին:
«Մենք նախկինի պես ուշադրությունը կենտրոնացնում ենք անձեռնմխելիության վրա, որը կազմակերպության ներկայացուցիչներին տրամադրվում է ՄԱԿ-ի Արտոնությունների և անձեռնմխելիությունների կոնվենցիային համապատասխան»,- ընդգծել է Գուտերիշը՝ հիշեցնելով, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչների անձեռնմխելիության հետ կապված հարցերի կարգավորման կարգը հստակ ամրագրված է կոնվենցիայում: