06/06/2019 18:14
Էդգար Մանուչարյանը վերադարձել է «Փյունիկ»
«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել հարձակվող Էդգար Մանուչարյանի հետ։
Մանուչարյանը հանդիսանում է «Փյունիկ» ՖԱ-ի սան և երկար տարիներ հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում։
Մանուչարյանի վերջին ակումբը եղել է «Ալաշկերտը»։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի վերադարձ և հաջող խաղ է մաղթել Էդգար Մանուչարյանին։
Նշենք, որ նա 2018 թվականի հուլիսի 26-ին միացել էր «Ալաշկերտ» ակումբին, սակայն երեկ հայտարարեց ակումբից հեռանալու մասին։