07/06/2019 12:38
Հրաժարականս պահանջելու մասին լուրերը ձեզանից եմ առաջին անգամ լսում. ՊԵԿ նախագահը՝ լրագրողներին
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հերքում է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ առաջարկայում հրաժարական է ներկայացնելու։
«Իմ հրաժարականը պահանջելու մասին լուրերը ձեզանից եմ առաջին անգամ լսում», - խորհրդարանում լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ՊԵԿ նախագահը։
Դիտարկմանը, թե մամուլը պարբերաբար գրում է, որ ՊԵԿ նախագահը պաշտոնանկ է արվելու, Անանյանը նշեց.
«Դա այս պետական շինարարության ամբողջ գործընթացի մեջ ամենա ոչ էական հարցն է, որ տալիս եք։ Մի բան կարող եմ ձեզ վստահեցնել՝ իմ մասնագիտոթյունը ես չեմ կորցնի։ Կապ չունի՝ ես կլինեմ պետական, թե ոչ պետական ծառայող, ես այս ոլորտից կլինեմ անբաժան, ձեր հարցը շատ անէական է»։