08/06/2019 11:01
Զարեհ Սինանյանը կնշանակվի վարչապետին կից սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար
Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ և նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը կնշանակվի ՀՀ վարչապետին կից սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար, տեղեկացնում է Asbarez.com-ը։
Ըստ աղբյուրի, նա ընդունել է այդ պաշտոնին նշանակվելու մասին հրավերը և դիմում ներկայացրել Գլենդելի քաղաքային խորհրդի անդամից հրաժարվելու մասին։
Նշենք, որ այս պաշտոնը ստեղծվեց կառավարության օպտիմալացման ծրագրի շրջանակներում Սփյուռքի նախարարության լուծարումից հետո։