10/06/2019 18:26
Նախագահ Սարգսյանը դեսպաններ է նշանակել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Սլովենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա):
Նախագահի մեկ այլ հրամանագրով Աշոտ Հովակիմյանը համատեղության կարգով նշանակվել է Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա):
Նախագահ Սարգսյանի հրամանագրով Արման Կիրակոսյանը հետ է կանչվել Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: