10/06/2019 11:31
Անկախ նրանից՝ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուն կհաղթի, թե չի հաղթի, հաղթում է հեղափոխությունը. ՀՀ վարչապետ
Ուղիղ մեկ տարի առաջ՝ հեղափոխությունից երկու ամիս հետո, մեր թեկնածուն պարտվեց Կապանի քաղաքապետի ընտրություններում։ Դրանից հետո տեղի ունեցան ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ, և «Իմ քայլը» դաշինքը Սյունիքի մարզում 70 տոկոս ձայն հավաքեց, այսօր լրագրողների հետ զրույցում հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Աբովյանում ՔՊ թեկնհածուի երեկվա պարտությունը գուցե անձամբ իր վականիշի անկման մասին է խոսում։
«Եկեք այսօրվա իրողությունները հին արշիններով չչափենք, երբ ամեն ինչ արվում է, որ սկսած «ԺԷԿ»-ի պետի թեկանծուից մինչև որևէ թեկնածու հանկարծ իշխանության կուսակցության ներկայացուցիչ չհաղթի։ Այս ընտրություններում, ՀՀ բոլոր ընտրություններում՝ անկախ նրանից, թե «Իմ քայլը» դաշինքի թեկնածուն կհաղթի, թե չի հաղթի, հաղթում է հեղափոխությունը, և հաղթում է ժողովուրդը։ Դա ամենակարևոր արձանագրումն է», - ասաց վարչապետը: