10/06/2019 16:09
Արցախում 16-ամյա պատանի է ջրահեղձվել
Հունիսի 10-ին ժամը 13:49-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ շրջանի Նոր Մարաղա համայնքի տարածքում՝ Խաչեն գետում լողանալիս, ջրահեղձ է եղել Մարտակերտ քաղաքի բնակիչ, 2003 թ.-ին ծնված Հրանտ Առաքելյանը:
Արցախի ԱԻՆ-ից հայտնում են, որ ահազանգով դեպքի վայր մեկնած Մարտակերտի ՀՓՄ-ի հրշեջ փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են Հրանտ Առաքելյանի դին և տեղափոխել «Մարտակերտի շրջանային բուժմիավորում»:
Պատահարի մանրամասները ճշտվում են: