11/06/2019 18:37
Արմավիրի մարզում ամուսինը սպանել է կնոջը և նրա եղբորը
Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ այսօր սպանություններ են տեղի ունեցել Արմավիրի մարզի Առատաշեն համայնքում։ Ըստ աղբյուրի՝ ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Առատաշեն գյուղի տներից մեկում 2 դի կա։
Ոստիկանները գյուղի տներից մեկի հյուրասենյակում և հողամասում հայտնաբերել են սպանվածների դիերը. կնոջ՝ 61-ամյա Ջեմմա Մարտիրոսյանի դին հայտնաբերվել է հողամասում, իսկ նրա եղբոր՝ 70-ամյա Սարգիս Մարտիրոսյանի դին՝ հյուրասենյակում։
Աղբյուրը տեղեկացնում է, որ Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով նշված սպանությունները կատարելու կասկածանքով ստացված օպերատիվ տվյալներով հայտնաբերել և ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 63-ամյա Ժորա Հակոբյանին, որը սպանված Ջեմմա Մարտիրոսյանի ամուսինն է։