Հասարակական կարգի կոպիտ խախտմամբ ավտոմեքենայով երթևեկության կանոնների դիտավորյալ խախտումները կարող են որակվել որպես խուլիգանություն. Դատախազություն

11/06/2019 15:24

Հասարակական կարգի կոպիտ խախտմամբ ավտոմեքենայով երթևեկության կանոնների դիտավորյալ խախտումները կարող են որակվել որպես խուլիգանություն. Դատախազություն


ՀՀ Վերաքննիչ դատարանը ևս քրեական գործով հիմնավոր է համարել ՀՀ դատախազության այն դիրքորոշումը, որ առանձին դեպքերում ավտոմեքենայով երթևեկության կանոնների կոպիտ խախտումները, որոնք արտահայտվել են հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, երթևեկության այլ մասնակիցների մոտ խուճապ և տագնապ առաջացնելով, կարող են որակվել որպես խուլիգանություն:

Մասնավորապես Լոռու մարզի դատախազի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Տարոնի բաժնում 2018թ. հունվարի 24-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել էր, որ  քաղաքացին իրեն պատկանող «Պեժո» մակնիշի ավտոմեքենայով 2018թ. հունվարի 18-ին, ժամը 20:30-ից մինչև 22:10-ն ընկած ժամանակահատվածում, լինելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, դրսևորելով հանդուգն և սանձարձակ վարքագիծ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, Վանաձոր քաղաքի կենտրոնական մի քանի փողոցներում կոպտորեն խախտել էր երթևեկության կանոնները, չէր ենթարկվել լուսացույցի արգելող ազդանշաններին՝ ստեղծելով վթարային իրավիճակ և տարածքում գտնվող քաղաքացիների մոտ առաջացնելով խուճապ և տագնապ, նրանց նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք:

Նշված հանցավոր արարքները կատարելու համար անձին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով: Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2018թ. նոյեմբերի 23-ի դատավճռով անձը ճանաչվել էր մեղավոր և նրա նկատմամբ նշանակվել էր պատիժ: Ամբաստանյալի պաշտպանի կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք՝ խնդրելով բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և արդարացնել իր պաշտպանյալին: Բողոքը պատճառաբանվել էր նրանով, որ որպես խուլիգանություն իր պաշտպանյալի արարքները որակվել են սխալ, քանի որ երթևեկության մեջ գտնվող տրանսպորտային միջոցով կատարվող հակաիրավական բոլոր տեսակի արարքները, որոնք կապված են տրանսպորտային միջոցի վարման կարգի, երթևեկության սահմանված կանոններն այս կամ այն կերպ խախտելու հետ, հանդիսանում են զանցանք և առաջացնում են ոչ թե քրեական, այլ վարչական պատասխանատվություն:

Սակայն ՀՀ վերաքննիչ դատարանը 2019թ. ապրիլի 19-ին ընդունած որոշմամբ մերժել է բողոքը՝ ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Ի թիվս այլ պատճառաբանությունների՝ ՀՀ Վերաքննիչ դատարանը գտել է, որ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք կարող է արտահայտվել նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ: Բացի այն, որ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է արարքները ոգելից խմիչք օգտագործած վիճակում կատարված լինելու հանգամանքը, ՀՀ վերաքննիչ դատարանը հատկապես շեշտադրում է կատարել այն իրողության վրա, որ նշված արարքները կատարվել են հասարակական նշանակության վայրերում, հասարակության անդամների ներկայությամբ, այդ գործողությունների հետևանքով հասարակության անդամների մեջ առաջացել է խուճապ և տագնապ:

Ակնհայտ է, որ երբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվում է, որ ճանապարհային երթևեկության մեջ գտնվող ավտոմեքենայով դիտավորությամբ կոպտորեն խախտվում են երթևեկության կանոնները, ստեղծվում վթարային իրավիճակներ, տևականորեն խաչընդոտվում երթևեկության այլ մասնակիցների իրավունքները՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով նրանց, ինչպես նաև տեղանքում գտնվող քաղաքացիների նկատմաբ, արարքները պետք է որակվեն որպես խուլիգանություն և դրանք թույլ տվող անձանց գործողությունների քրեաիրավական գնահատականները պետք է բխեն այդ մոտեցումից:

Դեռևս 2015թ. հունվարի 14-ին, երբ գիշերային ժամի երկու անձինք Երևան քաղաքի «Սուրբ Երրորդություն» եկեղեցու մոտ երկու ավտոմեքենաներով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, մի քանի րոպե տևողությամբ մանյովրներ էին կատարել, ավտոմեքենաների արգելակների բարձր ձայներ առաջացրել՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով շրջակայքում գտնվող շենքերի բնակիչների նկատմամբ և կոպտորեն խախտելով հասարակական կարգը, դեպքի առթիվ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ: Նախաքննությամբ այդ անձանց մեղադրանք էր առաջադրվել վերոնշյալ հոդվածով, իսկ վերջնարդյունքում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015թ. մայիսի 15-ի՝ օրինական ուժի մեջ մտած որոշմամբ վերջիններիս նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ:

Վերջին շրջանում ևս արձանագրվում են երթևեկության մեջ գտնվող տրանսպորտային միջոցներով նմանատիպ դեպքեր:       

Դրա վառ դրսևորումներից մեկը 2019թ. մարտի 31-ին, առերևույթ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով և հասարակական կարգը խախտելով քաղաքացու կողմից «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Սարալանջի փողոցում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում «դրիֆտի» միջոցով մի քանի րոպե տևողությամբ պտույտներ գործելու, այդպիսով երթևեկության մյուս մասնակիցների բնականոն ընթացքը խոչընդոտելու դեպքն էր, որի առթիվ ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնում ՀՀ քրեկան օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որով ներկայումս ընթանում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ:

Իսկ նմանատիպ ամենաթարմ դեպքն արձանագրվել է հունիսի 8-ին ուշ երեկոյան, երբ Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Էրեբունի և Նոր-Արեշի 26-րդ փողոցների խաչմերուկից «Տոյոտա» մեքենայով ենթադրյալ «դրիֆտ» իրականացնելով երթևեկությանը խոչնդոտելու միջոցով հասարակական կարգը կոպտորեն խախտելու կասկածանքով բերման են ենթարկել երկու երիտասարդի: Այս դեպքի առթիվ ներկայումս առերևույթ խուլիգանության հատկանիշներով նախապատրաստվում են նյութեր:

Հաշվի առնելով վերոնշյալ դրսևորումների հաճախակիացման փաստը՝ ՀՀ դատախազության կողմից խնդիր է դրվել դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ հատուկ հետևողականություն դրսևորել Ոստիկանության կողմից անհրաժեշտ գործողություններով նմանատիպ բոլոր դեպքերի հայտնաբերման և արձանագրման, դրանց բոլոր հանգամանքների և կատարող անձանց բացահայտման ուղղությամբ: Խնդիր է դրվել նաև առանձնահատուկ ուշադրություն դարձնել նախնական քննության ընթացքում խուլիգանության հանցակազմն ամբողջացնող ապացույցների բավարար համակցությունն ապահովելուն, յուրաքանչյուր իրավիճակի առանձնահատկությունը հաշվի առնելով՝ դրանց համար մեղավոր անձանց արարքներին պարտադիր համարժեք քրեաիրավական գնահատական տալուն:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

06/06/2020 20:13 Միքայել Մինասյան. Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժոխքի վերածած անսկզբունք ապիկարը (Տեսանյութ) 06/06/2020 19:58 «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն․ մյուսների թեստի պատասխանը բացասական է 06/06/2020 19:54 ՌԴ մաքսային մարմիններից դեռևս ոչ մի պաշտոնական հարցում չի ստացվել Երևանից Վորոնեժ ծխախոտի խմբաքանակի արտահանման վերաբերյալ. ՊԵԿ 06/06/2020 19:20 Հասել ենք կրիտիկական վիճակի և արդեն իսկ քայլում ենք դժոխքի միջով. Նիկոլ Փաշինյան 06/06/2020 19:11 Բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից. Վարչապետ 06/06/2020 17:38 Вести. Հայաստանից Վորոնեժ է արտահանվել 1 միլիոն դոլարի մաքսանենգ ծխախոտ. բացառիկ կադրեր 06/06/2020 17:25 Տիգրան Ավինյանը աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահին 06/06/2020 17:10 ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ստուգայցերը և կասեցումները 06/06/2020 14:11 Այսօր պարետի որոշմամբ կարգելափակվեն ելքերն ու մուտքերը՝ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղից. Փաշինյան 06/06/2020 12:40 Հանրապետության առանձին վայրերում հնարավոր է կարկուտ 06/06/2020 12:31 Աֆղանստանում մեքենայի պայթունի հետևանքով զոհվել է մոտ 11 ոստիկան 06/06/2020 12:20 Արայիկ Հարությունյանը այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն 06/06/2020 12:11 Հունիսի 5-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1058 դեպք 06/06/2020 12:00 Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ. հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց 06/06/2020 11:53 Վարչապետն ու ձախողած մյուս պաշտոնյաները պետք է կանչվեն պատասխանատվության. Արթուր Վանեցյանի կոչը՝ խորհրդարանական ընդդիմությանը (Yerkir.am) 06/06/2020 11:40 Արցախում կորոնավիրուսի երկու նոր դեպք է հաստատվել. վարակակիրներից մեկի վիճակը ծանր է 06/06/2020 11:34 Բրազիլիան սպառնում է լքել ԱՀԿ-ն 06/06/2020 11:28 Նոր ճանապարհը Հադրութ քաղաքը Քաշաթաղի հարավային թևով կկապի Հայաստանին (տեսանյութ) 06/06/2020 11:09 Վարչապետի տեղադրած լուսանկարից հետո Սուրենավանի դպրոցի ուսուցչուհին ազատվել է աշխատանքից. Մարզպետ 06/06/2020 10:53 Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 547-ով, մահացել՝ 7 մարդ 06/06/2020 10:43 Կալիֆոռնիայում երեք մարդ է մահացել օդանավի վթարի հետևանքով 06/06/2020 10:34 Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու նրա մամուլի խոսնակի դատարանում է 06/06/2020 10:25 Կորոնավիրուսային հարցի թաքնված կոնտեքստները և շերտերը (Տեսանյութ) 06/06/2020 10:20 Հանրապետության տարբեր մարզերում ընթանում են ինտենսիվ ճանապարհաշինական աշխատանքներ 06/06/2020 10:10 Դավիթ Անանյանն իր զորակցությունն է հայտնել ՊԵԿ նոր նախագահին 06/06/2020 10:01 «Հրապարակ». ՀԿ-ների իրավունքը ոտնահարող դրույթը հանվել է 06/06/2020 09:54 «Հրապարակ». Վորոնեժը Հայաստանի համար ճակատագրական է դառնում. Այս անգամ էլ վարակված քաղաքացիներ են եկել 06/06/2020 09:52 «Ժողովուրդ». Շատ դատավորներ վատառողջ են, սակայն շարունակում են աշխատել 06/06/2020 09:48 «Հրապարակ». Քաղաքական «բազարներն» Արցախում դեռ շարունակվում են 06/06/2020 09:45 «Ժողովուրդ». Մի քանի բարձր պաշտոն թափուր էմնացել. խախտվել են ժամկետները 06/06/2020 09:40 «Հրապարակ». Առաջիկայում փոփոխություններ կարվեն կառավարության կաբինետում 06/06/2020 09:31 Կավասակիի սինդրոմ ունեցող 4-ամյա երեխային տեղափոխել են «Արաբկիր» ԲԿ. ախտորոշվել է բազմահամակարգային բորբոքային համախտանիշ 06/06/2020 01:26 Իշխանությունն ազդարարում է, որ պատերազմ է հայտարարում ոչ թե կորոնավիրուսին ու աղքատությանը, այլ՝ ընդդիմությանը. Իվետա Տոնոյան 05/06/2020 23:59 Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է. Վարչապետի խոսնակ 05/06/2020 23:42 Մարտը տանուլ տված հրամանատարներին հեռացնում են պաշտոններից. Արշավիր Ղարամյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին 05/06/2020 22:37 «Մենք երկիր ենք կորցնում». Գագիկ Ծառուկյանը համախմբման կոչ է անում (Տեսանյութ) 05/06/2020 22:19 «Էդ ամենագետ ե՞րբ դառան, ուզում եմ մի հատ հասկանամ». Գագիկ Ծառուկյանն՝ իշխանությանը (Տեսանյութ) 05/06/2020 21:28 Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ 05/06/2020 20:51 Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares 05/06/2020 20:12 Նարինե Գրիգորյանը, Դավիթ Հակոբյանն ու Արման Նավասարդյանը՝ Կաննի փառատոնին առաջադրված ֆիլմում. ռեժիսորն է Նորա Մարտիրոսյանը 05/06/2020 20:05 Մեր առողջապահական համակարգը ցույց է տվել, որ շատ արդյունավետ է գործում. Նիկոլ Փաշինյան 05/06/2020 19:57 Շարունակելու ենք պրոցեսը, իհարկե, որոշակի սրբագրումներ անելով. Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացիների լուսանկարները հրապարակելու մասին (Տեսանյութ) 05/06/2020 19:30 Միայն այսօր կասեցվել է 220 տնտեսվարողի գործունեություն. Արթուր Ասոյան (Տեսանյութ) 05/06/2020 19:22 Կորոնավիրուսը բավականին նամարդ հիվանդություն է, նրանից պետք է շատ զգույշ լինել. կորոնավիրուսից բուժված բժիշկ (Տեսանյութ) 05/06/2020 19:16 Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է մնալ ծանր և շարունակում է ծանրանալ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 05/06/2020 19:10 Հայաստանում կորոնավրուսի գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին. Փաշինյան (Տեսանյութ) 05/06/2020 19:07 Արցախի ԱԺ-ն գլխավոր դատախազի ընտրության հարցով արտահերթ նստաշրջան կգումարի 05/06/2020 19:02 «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը hարցապնդմամբ դիմել է Արայիկ Հարությունյանին՝ իր կողմից ԿԳՄՍ նախարարի պաշտոնը ստանձնելուց ի վեր լուծում չստացած հարցերի վերաբերյալ 05/06/2020 18:30 Դիլիջանի բնակչին և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառապահին կաշառք տալու և ստանալու համար մեղադրանք է առաջադրվել 05/06/2020 18:08 Երբ անձը հայտարարում է՝ «թողեք, գալիս եմ», նրա նկատմամբ այլևս որևէ ֆիզիկական ուժ կիրառվել չի կարող. փաստաբան 05/06/2020 17:58 Կասեցվել է անվտանգության կանոնների խախտումներ թույլ տված մի քանի տասնյակ տնտեսվարողների գործունեությունը 05/06/2020 17:34 «Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Կաթողիկոս Ամենայն Հայոց 05/06/2020 17:25 Հունիսի 4-ի դրությամբ իրականացվել է 22 403 ստուգում 05/06/2020 16:48 Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին. Լևոն Տեր-Պետրոսյան (ilur.am) 05/06/2020 16:45 «Երկրի ղեկավարը տարածում է չստուգված փաստեր». Նիկոլ Փաշինյանի ֆլեշմոբի հետքերով (Լուսանկարներ) 05/06/2020 16:32 Ուժի կիրառման հանձնարարականը վարչապետի կողմից միշտ է եղել 05/06/2020 16:19 Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ․ ՄԻՊ 05/06/2020 16:09 Չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն շքամուտքի մոտ ոստիկան կարգել. ոստիկանապետ 05/06/2020 16:01 Հայաստանում առկա է կորոնավիրուսային հիվանդությունը պարզելու համար անհրաժեշտ նմուշառման փայտիկների սղություն 05/06/2020 15:49 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 05/06/2020 15:34 Ոստիկանների գործողությունները շատ իրավաչափ եմ համարում. ոստիկանապետ 05/06/2020 15:25 Դավիթ Անանյանը որոշել է ինքը հեռանա, քան վարչապետի հորդորով հեռացնի արդյունավետ կադրերից մեկին 05/06/2020 15:22 Վարչապետը պահանջել է կոշտ գտնվել ոստիկանների պահանջն արհամարհող քաղաքացիների նկատմամբ, գործել կտրուկ և չոր. Մանե Գևորգյան 05/06/2020 15:14 Պետական պահպանության գլխավոր վարչությունում այս պահին տեղի են ունենում կրճատումներ. ոստիկանապետ 05/06/2020 15:03 Հունիսի 8-ին Կոտայքի և Սյունիքի մարզերի որոշ հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի 05/06/2020 14:55 Հասարակական վայրերում տեսահսկում կարող է իրականացվել միայն հանրային իշխանությունների կողմից. Շուշան Դոյդոյան 05/06/2020 14:46 Քաղաքացին ընկել է Փամբակ գետը 05/06/2020 14:40 Ոստիկանների կողմից ուժ գործադրելը վերածվել է բռնության, 4-5 ոստիկանով քաղաքացու նկատմամբ ուժի գործադրումը չի բխում օրենքից. Դավիթ Մաթևոսյան 05/06/2020 14:37 Արցախի խորհրդարանականները հանդիպել են երկրի գլխավոր դատախազի թեկնածուին 05/06/2020 14:32 Ոստիկանության ծառայողների կյանքում 2019 թվականը եղել է վարձատրության առումով բավականին արդյունավետ․ ոստիկանապետ 05/06/2020 14:30 «Հայրենիք» կուսակցությունը պահանջում է չեղարկել ժողովրդի հարկային բեռն ավելացնող նախագիծը 05/06/2020 14:24 Կեղծ 20 հազար դրամանոցներ պատրաստելու, պահելու և իրացնելու համար Վանաձորի 27-ամյան բնակիչ է կալանավորվել 05/06/2020 14:16 Որևէ ոչ համաչափ ուժի կիրառման փաստ այդտեղ չարձանագրեցի․ ոստիկանությունը կիրառել է ձեռք ծալելու և բերման ենթարկելու հնարքը․ Արմեն Խաչատրյան 05/06/2020 14:12 Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել 05/06/2020 14:00 Անգամ եթե ազնվորեն ձգտում եք պայքարել համավարակի դեմ, անթույլատրելի է այդ պայքարով ոտնահարել այլ մարդու արժանապատվությունը. Տարոն Սիմոնյան 05/06/2020 13:54 Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով որպես մեղադրյալ ներգրավված է 30 անձ, որոնցից մեկը՝ սպանության համար 05/06/2020 13:50 Այս կառավարությունն անթաքույց ձախողված ու ակնհայտ ապաշնորհ է. Սպարտակ Սեյրանյան 05/06/2020 13:46 Վստահ եմ, որ ոստիկանությունն իրավաչափ է գործում. Գայանե Աբրահամյանը՝ քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառած իրավապահների մասին 05/06/2020 13:41 Հանրային գործիչները պետք է միշտ հաշվի առնեն, որ որքան էլ նպատակը լինի իրավաչափ, դա կարող է խախտել կոնկրետ մարդու իրավունքը. Թաթոյանը՝ Փաշինյանի հրապարակման մասին 05/06/2020 13:38 Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից. ոչ մի պատճառաբանություն հիմնավոր համարվել չի կարող. պատգամավոր 05/06/2020 13:35 Ֆեյսբուքյան գրառումներն արդեն դուրս են եկել փողոց․ այս ամենը մի օր պայթելու է․ Գորգիսյան 05/06/2020 13:29 Վարչապետի էջում քաղաքացիների լուսանկարները հրապարակելը հոգեբանական ճնշում չէ, այլ, պարզապես, հանրային իրազեկում. Գայանե Աբրահամյան 05/06/2020 13:23 Հյուսիսարևելյան սահմանագոտում «պատժիչ» նոր դիրք է հիմնվել. Լուսանկարներ 05/06/2020 13:15 Մեր հասարակության որակը սրընթաց գահավիժում է և այդ գործընթացին ակտիվորեն նպաստում է երկրի թիվ մեկ դեմքը. իրավապաշտպան 05/06/2020 13:06 Ակնհայտ երևում է, որ եղել է քաղաքական կամք՝ հարկերի հավաքագրման մասով. իշխանական պատգամավոր՝ ՊԵԿ նախագահի գործունեության մասին 05/06/2020 13:00 Քարտերով անկանխիկ գործարքների կշիռը մանրածախ առևտրում գրանցել է պատմական առավելագույն ցուցանիշը` 55.9 % 05/06/2020 12:54 Ադրբեջանը հիմա չի կարող նման արկածախնդրության գնալ. պատգամավոր 05/06/2020 12:48 «Դիմակ չունենալու համար ոստիկանները ստորացնում են ՀՀ քաղաքացուն». Դեպքին անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը (Տեսանյութ) 05/06/2020 12:47 Զարմացած եմ, եթե ՊԵԿ նախագահը մաքսատանը եղած հերթերի պատճառով է ազատվել, աբսուրդ է․ Էդմոն Մարուքյան 05/06/2020 12:44 Առաջին պատասխանատուն, այո, կառավարությունն է և կառավարող ուժը՝ ընդհանուր առմամբ. Գայանե Աբրահամյան 05/06/2020 12:33 Բակո Սահակյանի հետ ապրիլյան հանձնաժողովի զրույցի պլանվորման և իրականացման պրոցեսը տեղի է ունեցել առանց մեր գիտության․ սա գործընկերային չէ․ Գորգիսյան 05/06/2020 12:27 Անցած մեկ օրում բացահայտվել է հանցագործության 51 դեպք 05/06/2020 12:12 Վթար՝ Հնաբերդ գյուղում․ տուժածներից մեկի վիճակը ծանր է 05/06/2020 12:00 Կառավարության որոշ պաշտոնյաներ ու ԱԺ պատգամավորներ ակնհայտ նահանջ են դրսևորում ազատականության գաղափարներից. Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն 05/06/2020 11:45 Հունիսի 5-9-ը տեղի կունենա Իթվինինգ միջազգային ծրագրի առաջին առցանց համաժողովը 05/06/2020 11:37 Պարոն Փաշինյա´ն, դադարեցրե´ք մարդկանց ծաղրելու, նվաստացնելու գործելակերպը, մարդկանց իրար դեմ հանելով՝ համավարակը չի նահանջելու. Թեհմինա Վարդանյան 05/06/2020 11:30 Վարչապետը ներողություն է խնդրում «թթու խոսքերի» համար, բայց նշում՝ ակցիան շարունակվելու է 05/06/2020 11:26 Արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտելու փաստերով ոստիկանությունում մինչ օրս կազմվել է 22 398 արձանագրություն 05/06/2020 11:18 2019-ին պետբյուջե է մուտքագրվել շուրջ 1.5 տրիլիոն դրամ եկամուտ. ՀՀ փոխվարչապետ 05/06/2020 11:01 Ֆոտոարշավը մի արա, պարզապես մի արա. Վանեցյանը՝ Փաշինյանին

Տվյալ բաժնի վերջին նյութերը