Այսօր չինական ներդրումների մակարդակը Հայաստանում շատ ցածր է. Հարցազրույց Չինաստանում ՀՀ դեսպանի հետ

12/06/2019 12:05

Այսօր չինական ներդրումների մակարդակը Հայաստանում շատ ցածր է. Հարցազրույց Չինաստանում ՀՀ դեսպանի հետ


Չնայած հայ-չինական հարաբերությունների զարգացման բարձր մակարդակին՝ կան ոլորտներ, որոնց զարգացման ցուցանիշները չեն գոհացնում ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանին։

Aysor.am-ի թղթակցի հետ հարցազրույցում դեսպանն ասաց, որ անսահման մեծ աշխատանքի հնարավորություն և աճի հեռանկարներ կան։

Պարո՛ն Մանասարյան, ինչպե՞ս կբնութագրեք հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակը։ Գոհացնո՞ւմ է այն Ձեզ։

- Ընդհանուր առմամբ, հայ-չինական հարաբերությունները բնականոն զարգանում են։ Կան ոլորտներ կամ ուղղություններ, որտեղ հարաբերությունների մակարդակն աննկարագրելի բարձր է և միևնույն ժամանակ առկա են ոլորտներ, որտեղ հնարավոր ներուժը շատ քիչ է բացահայտված։

Եթե մենք հայացք նետենք գոնե վերջին տասը տարվա կտրվածքով, ապա պարզ կդառնա, որ նվաճումները ակնհայտ են։ Այսօր մենք վստահաբար կարող ենք ասել, որ Չինաստանը Հայաստանի համար վստահելի բարեկամ գործընկեր է և մեր հարաբերությունների հիմքում դրված է փոխադարձ հարգանք ու վստահություն։ Ի դեպ, դա պարզ երևաց ՀՀ վարչապետի և ՉԺՀ արտաքին գործերի նախարարի վերջերս կայացած այցերի ժամանակ։

Բարձր մակարդակի գրեթե բոլոր հանդիպումների ընթացքում նշվում է, որ հայ-չինական բարեկամական, դիվանագիտական հարաբերությունները գերազանց վիճակում են, մինչդեռ նույնը չի կարելի ասել տնտեսական հարաբերությունների մասին, այսինքն՝ այն ավելի խորացնելու, զարգացնելու տեղ կա։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ։

- Տնտեսական կապերը բազմազան երևույթ է, և ենթադրում եմ, որ խոսքը նաև ներդրումների մասին է։ Այո, այսօր չինական ներդրումների մակարդակը Հայաստանում շատ ցածր է։ Բայց անհրաժեշտ է, առաջին հերթին, հասկանալ, թե ո՞րն է դրա պատճառը։

Հնարավոր ներդրողի համար ամենակարևորը ներդրումների օրենքով պաշտպանվածությունն ու օրենքի գերակայությունն է։ Այսօր Հայաստանում տեղի ունեցած արմատական փոփոխություններից հետո ներդրողն, առաջին հերթին, պաշտպանված է գործող օրենքով, ինչը սկսել է բերել իր առաջին արդյունքները:

Այսպես, Լոռու մարզում իրականացվում է հանքային ջրերի գործարանի հիմնադրումը, որի արտադրանքն ամբողջովին իրացվելու է Չինաստանում: Արդեն ստորագրվել է առաջին խոշոր գործարքը Երևանի կոնյակի գործարանի հետ։ Ստորագրված է համապատասխան արձանագրություն լեռնահանքաարդյունաբերության ոլորտում, որի համաձայն նախատեսվում է օգտագործել չինական ժամանակակից տեխնոլոգիաներ Հայաստանի ոսկու հանքաարդյունաբերության ոլորտում: Պատրաստ է ստորագրման արձանագրություն Հայաստանում նոր սերնդի արևային մարտկոցների գործարան հիմնելու վերաբերյալ։

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է խոստովանել, որ չինական ներդրումների ծավալներն ուղղակիորեն կապված են Մեկ Գոտի Մեկ Ճանապարհ նախաձեռնությանը Հայաստանի գործնական ներգրավվածության հետ, ինչն իր դրական լուծումը գտել է ՀՀ վարչապետի այցի ընթացքում։

Մենք դեռ ճանապարհի սկզբում ենք և պետք է պատրաստ լինենք լուրջ և հետևողական աշխատանքի։ Ամեն դեպքում, տնտեսական ապահովության և զարգացման առումով Չինաստանի հետ համագործակցությունը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն:

Վարչապետ Փաշինյանը Չինաստան այցից հետո հայտարարեց, որ ՉԺՀ  ղեկավարությունը պատրաստ է չինական շուկան բացել հայկական ապրանքների համար։ Ի՞նչ ապրանքներ կարող է հայկական կողմն արտահանել Չինաստան, որ մինչ այս չէր արտահանում։

- Հայաստանից Չինաստան արտահանվող ապրանքների ցուցակում կարևոր տեղ է զբաղեցնում հայկական ալկոհոլային արտադրանքը՝ գինի, կոնյակ և այլն: Այստեղ, ինչպես և գրեթե բոլոր մյուս ոլորտներում, Հայաստանի և հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացման կարիք կա և այս ուղղությամբ ներկայումս ինտենսիվ աշխատանքներ են տարվում, որոնք հետագայում ևս կրելու են շարունակական բնույթ: Տվյալ պարագայում հարկ եմ համարում կարևորել երկու գործոն: Առաջինը՝ օնլայն մարքեթինգի գործոնն է՝ հաշվի առնելով չինական հասարակության շրջանում դրա մաքսիմալ հանրամատչելիությունն ու բարձր արդյունավետությունը: Այս ուղղությամբ Հայաստանը լայնածավալ աշխատանք ունի անելու: Երկրորդը չինական շուկայում հայ արտադրողների և նրանց արտադրանքի ֆիզիկական ներկայության հարցն է: Եվ այդ հարցի լուծման ճանապարհներից մեկը ցուցահանդեսներն են: Հայ արտադրողները ինչքան շատ մասնակցեն չինական ցուցահանդեսների, այնքան հեշտ և արագ տեղի կունենա հայկական արտադրանքի և առհասարակ «Հայաստան բռենդի» ընդհանուր մուտքը չինական շուկա: Բացի ալկոհոլային արտադրանքից, չինական շուկայում նաև կարող են իրենց ուրույն տեղը ունենալ հայկական արտադրության տարատեսակ հանքային կամ գազավորված ջրեր, բնական հյութեր, մրգային և բանջարեղենային պահածոյացված արտադրանք, շոկոլադ, ինչպես նաև կիսաթանկարժեք ու թանկարժեք քարեր և մետաղներ և այլն: Չինական շուկան պրակտիկորեն անսահման մեծ է և այստեղ հնարավորությունները տարատեսակ են և բազմաթիվ:

Ինչ վերաբերում է հայ-չինական առևտրի ընդհանուր ցուցանիշներին, պատկերը հետևյալն է. 2017 թվականին Հայաստանի և Չինաստանի միջև ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 600մլն. ԱՄՆ դոլար, որից՝ Հայաստանից արտահանումը շուրջ 120մլն ԱՄՆ դոլար: 2018 թվականին արտահանման ցուցանիշը փոքր ինչ նվազել է՝ կազմելով 110 մլն ԱՄՆ դոլար, սակայն շուրջ 40 տոկոս աճ է գրանցվել Չինաստանից ներմուծման թվում:

Այսպիսով,  2018 թվականին Հայաստանի և Չինաստանի միջև ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 775 մլն ԱՄՆ դոլար: Երկկողմանի առևտրի աճը շարունակական բնույթ է կրում նաև 2019 թվականին։ Առաջին 4 ամիսների դրությամբ Հայաստանից արտահանումը կազմել է շուրջ 50 մլն ԱՄՆ դոլար՝ գրանցելով ավելի քան 50 տոկոս աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Չինաստանից Հայաստան ներմուծումը նույնպես աճ է գրանցել՝ կազմելով շուրջ 215 մլն ԱՄՆ դոլար: Այս ցուցանիշը նախորդ տարվա հունվար-ապրիլ ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 30 մլն ԱՄՆ դոլարով: Գոհացուցիչ են արդյոք այս ցուցանիշները՝ այո՛, բավարա՞ր են՝ ո՛չ: Ինչպես արդեն նշեցի, չինական շուկան անսահման մեծ է, և այդ փաստը ենթադրում է միայն մի բան՝ անսահման մեծ աշխատանքի հնարավորություն և աճի հեռանկարներ:

Խնդրում եմ անդրադառնաք նաև Նիկոլ Փաշինյանի՝ Պեկին կատարած այցին։ Բացի մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձ վերացումից, այլ ի՞նչ ձեռքբերումներ եղան։

- Թույլ տվեք չհամաձայնել հարցի ձևակերպման հետ։

Մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձ վերացումը ինքնանպատակ չէ։ Սա այն փաստաթուղթն է, որը վկայում է երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակի հարաբերությունների հաստատման մասին և որը կարևոր նախապայման է հարաբերությունների բոլոր ուղղություններով ակտիվացման, ինչպես նաև ուղիղ օդային կապ հաստատելու հարցում։

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի այցին, ապա թե՛ Չինաստանի նախագահի, թե՛ Պետխորհրդի վարչապետի հետ նրա հանդիպումների ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունների ամբողջ շրջանակի հարցեր, ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ, որոնցից առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցերն իրենց շարունակությունը կստանան աշնանը կայանալիք միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում:        

Հայաստանի և Չինաստանի զբոսաշրջության մասին։ Անցած տարվա ընթացքում նշվեց, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ եռապատկվել է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը։ Կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանը չինացիների համար գրավիչ զբոսաշրջային ուղղություն է դարձել։ Ինչպիսի՞ն են այժմ տվյալները։

- Չինական զբոսաշրջային շուկայում նույնպես ունենք Հայաստանի ընդհանուր ճանաչելիության բարձրացման խնդիր: Բանն այն է, որ շարքային չինացի զբոսաշրջիկների մեծ մասը ընդհանրապես տեղեկացված չէ Հայաստանի մասին՝ որպես զբոսաշրջային ուղղություն: Այս մասով Չինաստանում նույնպես հսկայածավալ աշխատանքի հնարավորություն և համապատասխան աճի պոտենցիալ կա: Ինչ վերաբերում է զբոսաշրջային ներկայիս տվյալներին, ապա պատկերը ավելի քան գոհացուցիչ և կարելի է ասել հուսադրող ու մոտիվացնող է: Վերջին տարիներին Հայաստան ժամանած չինացի զբոսաշրջիկների թիվը անընդհատ աճել է: 2017-ին այդ թիվը կազմել է 5747 մարդ՝ գրանցելով շուրջ 75 տոկոս աճ նախորդ տարվա համեմատ: 2018-ին այս ցուցանիշը ևս աճել է շուրջ 60 տոկոսով՝ կազմելով արդեն 9189 մարդ: Եվ վերջապես 2019-ին Հայաստան ժամանող չինացի զբոսաշրջիկների թիվը շարունակվում է աճել՝ առաջին եռամսյակի կտրվածքով կազմելով 1526 մարդ: Վերջինս շուրջ 40 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Ի՞նչ են նշանակում այս ցուցանիշները: Համարել սա մեծ ձեռքբերում զբոսաշրջության ոլորտում, իհարկե, միամտություն կլինի՝ հաշվի առնելով, որ 2018-ին չինացի արտագնա զբոսաշրջիկների թիվն ամբողջ աշխարհում կազմել է շուրջ 150մլն մարդ: Մեր ցուցանիշները և դրանց դինամիկ աճը միայն մի բան կարող են փաստել՝ չինական զբոսաշրջային շուկան ունի անսահման մեծ աճի պոտենցիալ և այս ուղղությամբ Հայաստանը մեծ աշխատանք ունի անելու:

Պարո՛ն Մանասարյան, նախկինում խոսվում էր Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու մասին։ Ի՞նչ նորություն կա այդ ծրագրից։

- Պղնձաձուլարանի կառուցման ծրագիրը շարունակում է մնալ ակտուալ և կարևոր գործոն մեզ համար: Ներկայում, ցավոք, հայկական կողմի մասնակից ընկերությունը որոշ ներքին խնդիրների առաջ է կանգնած: Չինական կողմից գործընկեր CITIC կորպորացիան ըմբռնումով է մոտեցել այս խնդրին և համաձայնել է ժամանակավոր դադարեցնել ծրագրի շուրջ աշխատանքները և բոլոր կողմերի հետ համատեղ քննարկումների արդյունքում հասկանալ՝ արդյոք հայկական կողմից նույն ընկերությունը կկարողանա շարունակել աշխատանքները, թե՞ կարիք կլինի ներգրավել նոր գործընկերներ:

Հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:58 Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար Այսօր, 14:48 Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան Այսօր, 14:38 Քաղաքացիները «Հայփոստ»-ից կեղծ SMS են ստանում, որը ներկայացվում է որպես աշխատանքի «թույն» առաջարկ. Մարտիրոսյան Այսօր, 14:27 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան Այսօր, 14:05 Ռուբինյանը և Հունաստանի դեսպանը կարևորել են Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հաստատումը Այսօր, 13:54 Այս փուլում ժողովուրդն անտարբեր է, ընդդիմությունն՝ անկարող, իշխանությունն էլ թրքամետ է. Շարմազանով Այսօր, 13:50 Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը Այսօր, 13:48 Նիկոլի կնիկը 1 միլիոնանոց հաց է ուտում, իսկ մենք սոված-ծարավ ընկել ենք քուչեքը. Գեղարքունիքցի Այսօր, 13:45 Մեր իրավունքների պաշտպանության հարցն այսօր առավել քան երբևէ վերանորոգելու անհրաժեշտութուն կա. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը Այսօր, 13:41 «Տղավարի հելեք կանգնեք. կուսակցական խաղեր չտալ». Գեղարքունիքում պայքարի են դուրս եկել (Տեսանյութ) Այսօր, 13:37 Կիրանցում դասադուլ է Այսօր, 13:35 «Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, ժամանակն է՝ Թուրքիայի հետ հարաբերություններում ստեղծեք նոր ճանապարհային քարտեզ»․ Էրդողանը՝ ՀՀ-ին Այսօր, 13:28 Շուրջ 6 տարի է անցել այն օրվանից, երբ փաստացի մերժեցին հայկական երկու հանրապետությունները. Դանիելյան Այսօր, 13:19 Սա քո համար է հող, իսկ մեզ համար սրբազան տարածք է ու հայրենիք․ Տավուշի բնակիչը՝ Փաշինյանին Այսօր, 13:15 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու Այսօր, 13:11 Չգիտենք, թե ինչ պայմաններում են ապրում գերեվարված անձինք. Կարմիր խաչից ստացված տեղեկություններն անբավարար են. Ստեփանյան Այսօր, 13:06 Փակել են Երևան-Սևան մայրուղին (Տեսանյութ) Այսօր, 13:01 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Այսօր, 12:58 Հրդեհ՝ Հրազդանի կիրճում. այրվել է երկու վագոն-տնակ Այսօր, 12:52 «Եթե մենք ունենք անելիք ու ասելիք՝ միայն հաղթանակի մասին է. մեզ սուտը պարտադրողը պետք է գնա, չի կարող մնալ». Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է Այսօր, 12:45 Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը բարձրացրել են ադրբեջանական դրոշը․ Բագրատ Սրբազան (ArmLur)․ Տեսանյութ Այսօր, 12:29 Այսօր մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Այսօր, 12:18 Պայքար է պետք ու վերջ. Նոյեմբերյանցի Այսօր, 12:13 Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը՝ սահմանազատման վերաբերյալ Այսօր, 12:09 Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում` ապրիլի 25-ին և 26-ին Այսօր, 12:05 Նոյեմբերյանում գերլարված է. հրելով հեռացնում են ԵԿՄ Տավուշի ղեկավարի մեքենան (Տեսանյութ) Այսօր, 12:00 ՀՀ-ի կողմից միակողմանի զիջում է․ Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին Այսօր, 11:53 Հայաստանից ո՞ր ընկերությունների կաթնամթերքն է Ռոսսելխոզնադզորը թույլատրել մատակարարել ՌԴ Այսօր, 11:49 Ալեն Սիմոնյանն ու Գրեգ Ֆերգուսն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը Այսօր, 11:47 ՊՆ-ում քննարկվել են Հայաստանի ու Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր Այսօր, 11:45 Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների Այսօր, 11:41 Անահիտ Մանասյանը ՔԿՀ-ում կհանդիպի Դավիթ Տոնոյանին Այսօր, 11:38 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը. ՀՀ կառավարություն Այսօր, 11:35 Մենք մտանք պատմության մեջ. Մխիթարյան Այսօր, 11:31 Ոստիկանության պարեկային ծառայողների վերապատրաստման անհրաժեշտություն կա. Արսեն Թորոսյան Այսօր, 11:27 Սլովենիան շնորհավորում է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ Այսօր, 11:18 Եկեղեցին է, որ թույլ չի տալիս վերջնականապես վերածվենք անասունի, այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Այսօր, 11:16 Թբիլիսին ողջունել է սահմանազատման հարցով Երևանի և Բաքվի համաձայնությունը Այսօր, 11:11 Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունը Այսօր, 11:08 ՄԻՊ-ը հանդիպել է լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ Այսօր, 11:06 Հենրիխ Մխիթարյանի բոլոր տիտղոսները Այսօր, 11:05 Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին, Օշական Ձախափնյակ գյուղերի ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի Այսօր, 11:03 Սա ստի ու կեղծիքի գործընթաց է. ո՞վ է այն մարդը, որն ուզում է խաբված լինել, չարքից պարտված լինել. Բագրատ Սրբազան Այսօր, 10:59 Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՆԳՆ Այսօր, 10:54 Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան Այսօր, 10:51 Երգիչ, դերասան Գևորգ Մկրտչյանն ամուսնացել է. ինչպես է անցել հարսանեկան արարողությունը (Տեսանյութ, Lուսանկարներ) Այսօր, 10:48 Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Այսօր, 10:46 Հայաստանին պարտադրելու են, որ բանակ չունենա. կարծում եմ՝ կապիտուլյացիայի փաստաթուղթը կստորագրվի այս ամառ. Արշակ Կարապետյան (Տեսանյութ) Այսօր, 10:43 «Փաշինյանն ասաց՝ հանուն խաղաղության է հանձնում». կիրանցի վարչական ղեկավարը հրաժարական չի տալիս (Հրապարակ) Այսօր, 10:39 Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այսօր, 10:37 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելել են․ «Զվարթնոց»-ում հացադուլ է հայտարարել Այսօր, 10:33 Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Այսօր, 10:31 Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն Այսօր, 10:29 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:27 «Չեմ վախենում քրեական գործերից կամ կալանավորվելուց». Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին հրավիրել են զինվորական քննաչական վարչություն Այսօր, 10:23 Փաշինյանը հասել է նրան, որ իր հանձնողական քաղաքականությունը աջակիցներ և ակտիվ սատարողներ ունի. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:19 «Հրապարակ». Տավուշի բնակիչները կենաց-մահու կռիվ են տալիս` Ադրբեջանին հող չհանձնելու համար, իսկ Նոյեմբերյանի համայնքապետը ԱՄՆ-ում է Այսօր, 10:12 «Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմում ոչ միայն հարցերի բովանդակությունը չեն կարդում, այլև խմբային խուսափում են գնահատական տալուց Այսօր, 10:10 «Փաստ». Առաջին դեպքը չէ, որ իշխանականներն ուղղակի անցնում են «ջրի հատակը, մինչև անցնի վտանգը» Այսօր, 10:07 «Ժողովուրդ». ՏԿԵՆ փոխնախարարը հայտնում է, որ Գևորգ Նալբանդյանը մեքենայությունների մեջ է եղել Այսօր, 10:05 Կիրանցի համայնքապետը որոշել է հրաժարական տալ․ ArmeniaSputnik Այսօր, 10:02 «Հրապարակ». Հայաստանն էլ մեծ հաջողություն է համարել, որ չեն կանգնել վատագույն տարբերակի վրա Այսօր, 10:00 «Հրապարակ». Տիգրան Համասյանի համերգին չեն մասնակցել մարզային և տեղական իշխանության ներկայացուցիչները Այսօր, 09:57 «Ժողովուրդ». Գոռ Ալոյանը Տավուշի դատախազի պաշտոնը լքում է Տավուշի համար ճակատագրական պահին Այսօր, 09:49 «Փաստ». Ալիևի ռեժիմը կարող էր Արայիկ Հարությունյանի հարցազրույցն օգտագործել որպես կոմպրոմատ Այսօր, 09:47 «Փաստ». Տավուշը կարող է լինել նոր սկզբի մեկնարկը Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Ինչ նոր զարգացումներ կան 36 կգ ոսկու, 293 միլիոն ռուբլու անհետացման գործով Այսօր, 09:43 «Հրապարակ». Փաշինյանը հայրենի Տավուշում կիրառում է «Բաժանիր, որ տիրես» մարտավարությունը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Հենց իշխանությունների նախաձեռնությամբ էլ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցն այլևս արարողակարգային պայման չէ 22/04/2024 23:39 Մանկական աճուկային ճողվածք. Ինչպես է արտահայտվում 22/04/2024 23:30 «Ռուսաստանը և Ադրբեջանը Հայաստանի դեմ հիբրիդային հարձակում իրականացրին՝ կապված ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման հետ»․ Ալեն Սիմոնյան 22/04/2024 23:21 Լոռու մարզի լեռնատափաստանային ու անտառային գոտիներում մոխրագույն կռունկների բոլոր բնադրավայրերն անհետացել են 22/04/2024 23:10 «Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի «ադրբեջանական գյուղերում» ապրելը հնարավոր դառնա»․ Փաշինյանը՝ Տավուշի տարածքում գտնվող գյուղերում ադրբեջանցիներին բնակեցնելու մասին 22/04/2024 22:59 «Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար»․ Նիկոլ Փաշինյան 22/04/2024 22:48 «Ինչո՞ւ եք շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ» հարցի պատասխանը ես չունեմ․ Փաշինյան 22/04/2024 22:32 Բոլորն են իրենց արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնում, այս նոր թրենդից Հայաստանը դուրս գալ չի կարող․ Փաշինյան 22/04/2024 22:14 Տավուշցիներից առաջ Փաշինյանի մոտ էին ԱԱԾ պետը, ոստիկանապետը, պաշտպանության նախարարը 22/04/2024 22:00 Տավուշի համայնքապետերը Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո գնացել են հանդիպման՝ Նիկոլ Փաշինյանի հետ 22/04/2024 21:51 Որքան է սիգի թույլատրելի որսաչափը 2024 թվականի գարուն-ամառ ժամանակահատվածում 22/04/2024 21:34 «Հարևանների հետ խաղաղ ապրելու ձևը Դուք գտաք»․ Խաչատուրյանը՝ Փաշինյանին 22/04/2024 21:20 Ռուսաստանի տնտեսությունում մոտ ապագայում լուրջ կառուցվածքային փոփոխություններ կլինեն․ ՌԴ նախագահի օգնական 22/04/2024 21:07 Կոմեդոններ․ Ինչու են առաջանում 22/04/2024 20:53 ԼՂ-ից դուրս եկած ռուսական խաղաղապահ զորախումբը չի կարող մնալ Հայաստանում․ Արմեն Գրիգորյան 22/04/2024 20:35 Հրդեհ Նուբարաշենում՝ բնակելի տանը․ հրշեջ-փրկարարների 4 մարտական հաշվարկ է ներգրավվել կրակի մարմանը 22/04/2024 20:20 Իշխանությունն իր վերջը ժողովրդի՝ եկեղեցու շուրջ համախմբման մեջ է տեսնում, դրա համար է թիրախավորում եկեղեցին․ Վահան Հովհաննիսյան 22/04/2024 20:05 ՊՆ-ն Տավուշում ականազերծման և պայթեցումների մասին է հայտնում․ րոպեներ անց կմեկնարկեն 22/04/2024 19:58 Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Oragir.news 22/04/2024 19:42 Մեր դոկտրինները չեն վերանայվել․ Իրանի ԱԳՆ 22/04/2024 19:29 Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի կողմից Ադրբեջանի՝ 1991 թվականի սահմանների ճանաչման հետևանքն է․ Պեսկով 22/04/2024 19:19 «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհից տուժել են ավտոպահեստամասերի վաճառքի տաղավարն ու կից պահեստը 22/04/2024 19:07 Միրզոյանը Կլաարի հետ ՀՀ-ԵՄ հարաբերություններն է քննարկել 22/04/2024 18:53 Լևոն Տեր-Պետրոսյանը բուժկենտրոնում հետազոտության էր 22/04/2024 18:41 Ակնհայտ է, որ այսպես կոչված «Խեյրիմլի» գյուղանունը չունի ադրբեջանական ծագում և հավանաբար հայերեն «Խրամ» տեղանվան աղճատման հետևանք է․ Ոսկանյան 22/04/2024 18:33 25-ամյա երիտասարդը օտարերկրացուց պայուսակ է գողացել, խանութից էլ՝ ալկոհոլային խմիչքներ 22/04/2024 18:19 «Դեմ ենք Փաշինյանի ռեպրեսիաներին՝ ազատ կամարտահայտման նկատմամբ»․ ԵՄ գրասենյակի մոտ ակցիա էր (Տեսանյութ) 22/04/2024 18:06 Իշխանություններն ու նրանց ձայնակցողները արշավ են ձեռնարկել Հայ Եկեղեցու և Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ, ով հանդես է գալիս հայրենիքի անվտանգության պաշտպանության մտահոգությամբ 22/04/2024 17:52 Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին Սաուդյան Արաբիա է գործուղել 22/04/2024 17:38 Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ սահմանազատման գործընթացն է քննարկել 22/04/2024 17:30 Մհեր Գրիգորյանի գրասենյակից խոստացել են Ոսկեպարի եկեղեցին Ադրբեջանին չհանձնել 22/04/2024 17:14 Զգուշացնում ենք Նիկոլ Փաշինյանին՝ առանց հանրաքվեի ՀՀ ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող տարածքի փոփոխությունը առանձնապես ծանր հանցագործություն է՝ պատժվող ընդհուպ ցմահ ազատազրկմամբ

Տվյալ բաժնի վերջին նյութերը