12/06/2019 15:06
Մահացել է Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը
Հանկարծամահ է եղել Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գառնիկ Բադալյանը, տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ԱԳՆ-ից։
Բադալյանը այդ պաշտոնում նշանակվել էր 2018-ի նոյեմբերի 20-ին։
2019 թվականի մայիսի 22-ին Բադալյանը ՀՀ նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել էր նաև Աֆղանստանի դեսպան, իսկ մայիսի 24-ի հրամանագրով՝ նաև Տաջիկստանում ՀՀ դեսպան։
Գառնիկ Բադալյանը ծնվել է 1958 թվականին։