Այսօր չինական ներդրումների մակարդակը Հայաստանում շատ ցածր է. Հարցազրույց Չինաստանում ՀՀ դեսպանի հետ

12/06/2019 12:05

Այսօր չինական ներդրումների մակարդակը Հայաստանում շատ ցածր է. Հարցազրույց Չինաստանում ՀՀ դեսպանի հետ


Չնայած հայ-չինական հարաբերությունների զարգացման բարձր մակարդակին՝ կան ոլորտներ, որոնց զարգացման ցուցանիշները չեն գոհացնում ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանին։

Aysor.am-ի թղթակցի հետ հարցազրույցում դեսպանն ասաց, որ անսահման մեծ աշխատանքի հնարավորություն և աճի հեռանկարներ կան։

Պարո՛ն Մանասարյան, ինչպե՞ս կբնութագրեք հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակը։ Գոհացնո՞ւմ է այն Ձեզ։

- Ընդհանուր առմամբ, հայ-չինական հարաբերությունները բնականոն զարգանում են։ Կան ոլորտներ կամ ուղղություններ, որտեղ հարաբերությունների մակարդակն աննկարագրելի բարձր է և միևնույն ժամանակ առկա են ոլորտներ, որտեղ հնարավոր ներուժը շատ քիչ է բացահայտված։

Եթե մենք հայացք նետենք գոնե վերջին տասը տարվա կտրվածքով, ապա պարզ կդառնա, որ նվաճումները ակնհայտ են։ Այսօր մենք վստահաբար կարող ենք ասել, որ Չինաստանը Հայաստանի համար վստահելի բարեկամ գործընկեր է և մեր հարաբերությունների հիմքում դրված է փոխադարձ հարգանք ու վստահություն։ Ի դեպ, դա պարզ երևաց ՀՀ վարչապետի և ՉԺՀ արտաքին գործերի նախարարի վերջերս կայացած այցերի ժամանակ։

Բարձր մակարդակի գրեթե բոլոր հանդիպումների ընթացքում նշվում է, որ հայ-չինական բարեկամական, դիվանագիտական հարաբերությունները գերազանց վիճակում են, մինչդեռ նույնը չի կարելի ասել տնտեսական հարաբերությունների մասին, այսինքն՝ այն ավելի խորացնելու, զարգացնելու տեղ կա։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ։

- Տնտեսական կապերը բազմազան երևույթ է, և ենթադրում եմ, որ խոսքը նաև ներդրումների մասին է։ Այո, այսօր չինական ներդրումների մակարդակը Հայաստանում շատ ցածր է։ Բայց անհրաժեշտ է, առաջին հերթին, հասկանալ, թե ո՞րն է դրա պատճառը։

Հնարավոր ներդրողի համար ամենակարևորը ներդրումների օրենքով պաշտպանվածությունն ու օրենքի գերակայությունն է։ Այսօր Հայաստանում տեղի ունեցած արմատական փոփոխություններից հետո ներդրողն, առաջին հերթին, պաշտպանված է գործող օրենքով, ինչը սկսել է բերել իր առաջին արդյունքները:

Այսպես, Լոռու մարզում իրականացվում է հանքային ջրերի գործարանի հիմնադրումը, որի արտադրանքն ամբողջովին իրացվելու է Չինաստանում: Արդեն ստորագրվել է առաջին խոշոր գործարքը Երևանի կոնյակի գործարանի հետ։ Ստորագրված է համապատասխան արձանագրություն լեռնահանքաարդյունաբերության ոլորտում, որի համաձայն նախատեսվում է օգտագործել չինական ժամանակակից տեխնոլոգիաներ Հայաստանի ոսկու հանքաարդյունաբերության ոլորտում: Պատրաստ է ստորագրման արձանագրություն Հայաստանում նոր սերնդի արևային մարտկոցների գործարան հիմնելու վերաբերյալ։

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է խոստովանել, որ չինական ներդրումների ծավալներն ուղղակիորեն կապված են Մեկ Գոտի Մեկ Ճանապարհ նախաձեռնությանը Հայաստանի գործնական ներգրավվածության հետ, ինչն իր դրական լուծումը գտել է ՀՀ վարչապետի այցի ընթացքում։

Մենք դեռ ճանապարհի սկզբում ենք և պետք է պատրաստ լինենք լուրջ և հետևողական աշխատանքի։ Ամեն դեպքում, տնտեսական ապահովության և զարգացման առումով Չինաստանի հետ համագործակցությունը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն:

Վարչապետ Փաշինյանը Չինաստան այցից հետո հայտարարեց, որ ՉԺՀ  ղեկավարությունը պատրաստ է չինական շուկան բացել հայկական ապրանքների համար։ Ի՞նչ ապրանքներ կարող է հայկական կողմն արտահանել Չինաստան, որ մինչ այս չէր արտահանում։

- Հայաստանից Չինաստան արտահանվող ապրանքների ցուցակում կարևոր տեղ է զբաղեցնում հայկական ալկոհոլային արտադրանքը՝ գինի, կոնյակ և այլն: Այստեղ, ինչպես և գրեթե բոլոր մյուս ոլորտներում, Հայաստանի և հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացման կարիք կա և այս ուղղությամբ ներկայումս ինտենսիվ աշխատանքներ են տարվում, որոնք հետագայում ևս կրելու են շարունակական բնույթ: Տվյալ պարագայում հարկ եմ համարում կարևորել երկու գործոն: Առաջինը՝ օնլայն մարքեթինգի գործոնն է՝ հաշվի առնելով չինական հասարակության շրջանում դրա մաքսիմալ հանրամատչելիությունն ու բարձր արդյունավետությունը: Այս ուղղությամբ Հայաստանը լայնածավալ աշխատանք ունի անելու: Երկրորդը չինական շուկայում հայ արտադրողների և նրանց արտադրանքի ֆիզիկական ներկայության հարցն է: Եվ այդ հարցի լուծման ճանապարհներից մեկը ցուցահանդեսներն են: Հայ արտադրողները ինչքան շատ մասնակցեն չինական ցուցահանդեսների, այնքան հեշտ և արագ տեղի կունենա հայկական արտադրանքի և առհասարակ «Հայաստան բռենդի» ընդհանուր մուտքը չինական շուկա: Բացի ալկոհոլային արտադրանքից, չինական շուկայում նաև կարող են իրենց ուրույն տեղը ունենալ հայկական արտադրության տարատեսակ հանքային կամ գազավորված ջրեր, բնական հյութեր, մրգային և բանջարեղենային պահածոյացված արտադրանք, շոկոլադ, ինչպես նաև կիսաթանկարժեք ու թանկարժեք քարեր և մետաղներ և այլն: Չինական շուկան պրակտիկորեն անսահման մեծ է և այստեղ հնարավորությունները տարատեսակ են և բազմաթիվ:

Ինչ վերաբերում է հայ-չինական առևտրի ընդհանուր ցուցանիշներին, պատկերը հետևյալն է. 2017 թվականին Հայաստանի և Չինաստանի միջև ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 600մլն. ԱՄՆ դոլար, որից՝ Հայաստանից արտահանումը շուրջ 120մլն ԱՄՆ դոլար: 2018 թվականին արտահանման ցուցանիշը փոքր ինչ նվազել է՝ կազմելով 110 մլն ԱՄՆ դոլար, սակայն շուրջ 40 տոկոս աճ է գրանցվել Չինաստանից ներմուծման թվում:

Այսպիսով,  2018 թվականին Հայաստանի և Չինաստանի միջև ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 775 մլն ԱՄՆ դոլար: Երկկողմանի առևտրի աճը շարունակական բնույթ է կրում նաև 2019 թվականին։ Առաջին 4 ամիսների դրությամբ Հայաստանից արտահանումը կազմել է շուրջ 50 մլն ԱՄՆ դոլար՝ գրանցելով ավելի քան 50 տոկոս աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Չինաստանից Հայաստան ներմուծումը նույնպես աճ է գրանցել՝ կազմելով շուրջ 215 մլն ԱՄՆ դոլար: Այս ցուցանիշը նախորդ տարվա հունվար-ապրիլ ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 30 մլն ԱՄՆ դոլարով: Գոհացուցիչ են արդյոք այս ցուցանիշները՝ այո՛, բավարա՞ր են՝ ո՛չ: Ինչպես արդեն նշեցի, չինական շուկան անսահման մեծ է, և այդ փաստը ենթադրում է միայն մի բան՝ անսահման մեծ աշխատանքի հնարավորություն և աճի հեռանկարներ:

Խնդրում եմ անդրադառնաք նաև Նիկոլ Փաշինյանի՝ Պեկին կատարած այցին։ Բացի մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձ վերացումից, այլ ի՞նչ ձեռքբերումներ եղան։

- Թույլ տվեք չհամաձայնել հարցի ձևակերպման հետ։

Մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձ վերացումը ինքնանպատակ չէ։ Սա այն փաստաթուղթն է, որը վկայում է երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակի հարաբերությունների հաստատման մասին և որը կարևոր նախապայման է հարաբերությունների բոլոր ուղղություններով ակտիվացման, ինչպես նաև ուղիղ օդային կապ հաստատելու հարցում։

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի այցին, ապա թե՛ Չինաստանի նախագահի, թե՛ Պետխորհրդի վարչապետի հետ նրա հանդիպումների ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունների ամբողջ շրջանակի հարցեր, ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ, որոնցից առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցերն իրենց շարունակությունը կստանան աշնանը կայանալիք միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում:        

Հայաստանի և Չինաստանի զբոսաշրջության մասին։ Անցած տարվա ընթացքում նշվեց, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ եռապատկվել է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը։ Կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանը չինացիների համար գրավիչ զբոսաշրջային ուղղություն է դարձել։ Ինչպիսի՞ն են այժմ տվյալները։

- Չինական զբոսաշրջային շուկայում նույնպես ունենք Հայաստանի ընդհանուր ճանաչելիության բարձրացման խնդիր: Բանն այն է, որ շարքային չինացի զբոսաշրջիկների մեծ մասը ընդհանրապես տեղեկացված չէ Հայաստանի մասին՝ որպես զբոսաշրջային ուղղություն: Այս մասով Չինաստանում նույնպես հսկայածավալ աշխատանքի հնարավորություն և համապատասխան աճի պոտենցիալ կա: Ինչ վերաբերում է զբոսաշրջային ներկայիս տվյալներին, ապա պատկերը ավելի քան գոհացուցիչ և կարելի է ասել հուսադրող ու մոտիվացնող է: Վերջին տարիներին Հայաստան ժամանած չինացի զբոսաշրջիկների թիվը անընդհատ աճել է: 2017-ին այդ թիվը կազմել է 5747 մարդ՝ գրանցելով շուրջ 75 տոկոս աճ նախորդ տարվա համեմատ: 2018-ին այս ցուցանիշը ևս աճել է շուրջ 60 տոկոսով՝ կազմելով արդեն 9189 մարդ: Եվ վերջապես 2019-ին Հայաստան ժամանող չինացի զբոսաշրջիկների թիվը շարունակվում է աճել՝ առաջին եռամսյակի կտրվածքով կազմելով 1526 մարդ: Վերջինս շուրջ 40 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Ի՞նչ են նշանակում այս ցուցանիշները: Համարել սա մեծ ձեռքբերում զբոսաշրջության ոլորտում, իհարկե, միամտություն կլինի՝ հաշվի առնելով, որ 2018-ին չինացի արտագնա զբոսաշրջիկների թիվն ամբողջ աշխարհում կազմել է շուրջ 150մլն մարդ: Մեր ցուցանիշները և դրանց դինամիկ աճը միայն մի բան կարող են փաստել՝ չինական զբոսաշրջային շուկան ունի անսահման մեծ աճի պոտենցիալ և այս ուղղությամբ Հայաստանը մեծ աշխատանք ունի անելու:

Պարո՛ն Մանասարյան, նախկինում խոսվում էր Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու մասին։ Ի՞նչ նորություն կա այդ ծրագրից։

- Պղնձաձուլարանի կառուցման ծրագիրը շարունակում է մնալ ակտուալ և կարևոր գործոն մեզ համար: Ներկայում, ցավոք, հայկական կողմի մասնակից ընկերությունը որոշ ներքին խնդիրների առաջ է կանգնած: Չինական կողմից գործընկեր CITIC կորպորացիան ըմբռնումով է մոտեցել այս խնդրին և համաձայնել է ժամանակավոր դադարեցնել ծրագրի շուրջ աշխատանքները և բոլոր կողմերի հետ համատեղ քննարկումների արդյունքում հասկանալ՝ արդյոք հայկական կողմից նույն ընկերությունը կկարողանա շարունակել աշխատանքները, թե՞ կարիք կլինի ներգրավել նոր գործընկերներ:

Հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18/08/2019 13:34 Դավիթ Տոնոյանն ու Սերգեյ Շոյգուն կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմատեխնիկական ծրագրերի իրականացման շուրջ 18/08/2019 12:59 ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժնի վարժեցված շների մեկ օրը (Տեսանյութ) 18/08/2019 10:34 Միքայել Մինասյանի հարցազրույցի գլխավոր ասելիքը Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալումը չէ. Վարդանյան 17/08/2019 17:41 Բաղրամյան փողոցի բակում` երեխաների խաղալու վայրում, ավտոտնակ են կառուցում. բնակիչներն ահազանգում են. Լուսանկարներ 17/08/2019 15:42 Նավթի համաշխարհային գներն աճում են 17/08/2019 15:36 Մեկ օրում Սիրիա է վերադարձել 900-ից ավելի փախստական 17/08/2019 15:28 Չինաստանի արևելքում քամին մարդկանցով նավ է շրջել 17/08/2019 15:21 Սերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Աշոտյան 17/08/2019 15:17 «Բավարիան» և «Բարսելոնան» պայմանավորվել են Կոունտինյոյի վարձակալության շուրջ 17/08/2019 15:10 Մեքսիկայի նախագահը հանդես է եկել Էլ Պասոյի հրաձիգի մահապատժի դեմ 17/08/2019 15:06 Ստամբուլյան կոնվենցիան ական է` դրված մեր հասարակության և պետականության տակ. Նարեկ Սամսոնյան 17/08/2019 15:01 Թրամփը կոչ է արել Հնդկաստանին և Պակիստանին կարգավորել Քաշմիրի հետ կապված խնդիրը 17/08/2019 14:55 Մահացել է դերասան Փիթեր Ֆոնդան 17/08/2019 14:47 Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող ռեստորանում գազի պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել 17/08/2019 14:34 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 17/08/2019 14:27 Շիրակի մարզում մատուռն ամբողջությամբ այրվել է 17/08/2019 14:19 ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքի վկայականների կիրառության հարցը քննարկվել է ՀՀ-ի և ՌԴ-ի պաշտպանների հանդիպման ժամանակ 17/08/2019 14:13 Օդեսայում ութ մարդ է զոհվել հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով 17/08/2019 13:53 Հակառակորդը մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտել է 120 անգամ 17/08/2019 13:45 Գազայում 77 պաղեստինցի է տուժել՝ Իսրայելի բանակի հետ բախման հետևանքով 17/08/2019 13:36 Մեր ժողովրդի ու Արցախ աշխարհի համար կյանքը դրած գեներալը չէր կարող կրակելու հրաման տալ. Սասուն Միքայելյանը՝ Օգանովսկու մասին 17/08/2019 13:15 Առաջիկայում Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան. News.am 17/08/2019 12:54 Արդյունաբերության ոլորտում էլ կան ակտիվիստներ և ֆանատներ, ովքեր բացի արդյունաբերությունից ուրիշ բան չեն ուզում տեսնել, դա շատ կարևոր է. Փաշինյան 17/08/2019 12:34 Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է. Կատարվում են շինաշխատանքներ 17/08/2019 12:17 Նոր Նորքի բակերից մեկում 34-ամյա քաղաքացին տան պատուհանից գազայն ատրճանակով օդ է կրակել, խանգարել բնակիչներին 17/08/2019 11:56 Այս տարի Աբովյանում կհիմնվի ևս մեկ խոշոր ադամանդագործական ընկերություն. Մարզպետ 17/08/2019 11:33 ՌԴ դատախազությունը մերժել է արտահանձնել Միհրան Պողոսյանին 17/08/2019 11:21 Սարալանջի շրջանցիկ ճանապարհի Արմենակյան փողոցից մինչև Տիգրան Մեծի պողոտա ընկած հատվածը փակ կլինի 17/08/2019 10:55 «Հրապարակ». Հայ առաքելական եկեղեցու ուղղությամբ նոր հարձակումներ են սպասվում 17/08/2019 10:51 «Հրապարակ». Երեկ փողոցում ակցիաներ անող մարզպետներն այլևս շարքային մարդկանց հետ ճանապարհ չեն գնում 17/08/2019 10:43 «Հրապարակ». ՍԴ դատավորները պատրաստվում են մերժել իշխանության առաջարկը 17/08/2019 10:38 «Հրապարակ». Ծովակ գյուղի բնակիչները փակել էին միջպետական ճանապարհը 16/08/2019 20:46 «Երբ Նիկոլ Փաշինյանը ասեց՝ դատարանների դռները փակեք, առաջինը Ամուլսարի տղաները դատարանների դռները փակեցին». ջերմուկցի 16/08/2019 20:00 «ՊՍԺ»-ն պատրաստ է վարձակալության հանձնել Շուպո-Մոթինգին «Լեչե» 16/08/2019 19:40 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով 16/08/2019 19:25 Պարոնյանի անվան թատրոնում Երվանդ Ղազանչյանին փոխարինող չեն փնտրում. նոր թատերաշրջանը նվիրվելու է նրա հիշատակին 16/08/2019 19:18 Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 17-ին՝ «Ավրորա» ֆորումի շրջանակներում 16/08/2019 19:07 Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է հինգ թեկնածու 16/08/2019 18:50 Եթե շարունակվեց Ամուլսարի ծրագիրը, ուրեմն հեղափոխություն չի եղել. ակցիայի մասնակից 16/08/2019 18:39 «Իրազեկված լինելու դեպքում Դուք չեք հապաղի կայացնել Ամուլսարի կասեցման որոշում». Ջերմուկցիների նամակը՝ Փաշինյանին 16/08/2019 18:34 Փորձաքննության ոչ մի մասնակից, ոչ մի գիտնական չի եկել, տեղում չափագրում, ուսումնասիրություն չի արել. Ամուլսարի պահապան 16/08/2019 18:18 Ռուբեն Հայրապետյանի պաշտոնավարումը չի երկարաձգվել, նրա լիազորությունները համարվում են դադարեցված. Փաստաբան 16/08/2019 18:08 Թրամփը «ֆեյք ԶԼՄ-ներին» մեղադրել է ԱՄՆ-ի տնտեսությունը քայքայելու փորձի համար 16/08/2019 17:56 Չենք ուզում կարծել, որ Փաշինյանն իր խոսքի տերը չէ. Շիրակ Բունիաթյան (Տեսանյութ) 16/08/2019 17:42 Ո՞նց կարա ջուրը չկեղտոտվի. Ջերմուկում բնակիչները դեմ են Ամուլսարի հանքի շահագործմանը (Տեսանյութ) 16/08/2019 17:29 «Անզեն աչքով տեսանելի են հանքի վտանգները». վարչապետը ներկա չի գտնվի բողոքի ակցիային (Տեսանյութ, լուսանկարներ) 16/08/2019 17:14 Ոստիկանները քրեական հեղինակության են բերման ենթարկել (Տեսանյութ) 16/08/2019 17:00 Դոդոնը ցանկանում է գազի հարցով անձամբ խոսել Պուտինի հետ 16/08/2019 16:49 Մեկնարկում է գյումրեցի մաքրուհուն սպանելու մեջ մեղադրվող ռուս զինծառայողի դատավարությունը 16/08/2019 16:35 «ԳեոՊրոՄայնինգ»-ը կոչ է անում հրաժարվել Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրելու պրիմիտիվ պրակտիկայից 16/08/2019 16:26 «Լիդիան Արմենիա» ընկերության բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ խուլիգանության և ինքնիրավչության դեպքի առթիվ 16/08/2019 16:12 Որդեգրումների թեմայով վարչապետի մոտ խորհրդակցություն է տեղի ունեցել 16/08/2019 15:59 Քոչարյանի ու մյուսների քրեական գործը գտնվում է Վճռաբեկ դատարանում և առաջիկա օրերին կփոխանցվի առաջին ատյանի դատարան. Դեպարտամենտի ղեկավար 16/08/2019 15:48 Քաղաքապետը սեղանի տակից դուրս չի գալիս, խնդիրների պատասխանատվությունը ստանձնում է վարչապետը. Սոնա Աղեկյան 16/08/2019 15:44 Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չկայացավ 16/08/2019 15:35 ԱՄՆ-ում երկու մարդ է զոհվել Ալաբամայի համալսարանի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով 16/08/2019 15:21 Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը մեկնարկել է, բայց դեռ քվորում չկա 16/08/2019 15:10 Իրավապահները Բագրատաշենի անցակետում ահաբեկչության մեջ մեղադրվող Հնդկաստանի քաղաքացու են հայտնաբերել 16/08/2019 15:04 Նավթի համաշխարհային գները նվազել են 16/08/2019 14:55 Թրամփը համոզված է՝ իր ճնշման ներքո ՆԱՏՕ-ի երկրները հավելյալ 100 մլրդ դոլար են գտել պաշտպանության համար 16/08/2019 14:42 Հետագա որոշումները պետք է բխեն վարչապետի՝ անցած տարվա սեպտեմբերին արտահայտած դիրքորոշումից ու խոստումից. Ռուբինյանը՝ Ամուլսարի մասին 16/08/2019 14:31 Քոչարյանի աջակիցները նամակ հանձնեցին ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին 16/08/2019 14:22 «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը ձերբակալվել է՝ կաշառք ստանալու կասկածանքով 16/08/2019 14:15 Թրամփը ցանկանում է գնել Գրենլանդիան 16/08/2019 14:09 «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների հաշվապահները գրավի դիմաց ազատ են արձակվել 16/08/2019 13:53 Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում 18 մլրդ դոլար են կորցրել 16/08/2019 13:45 Ջիբրալթարում ազատված իրանական նավթատար նավը փոխել է անվանումը 16/08/2019 13:39 Թրամփն առաջարկել է ԱՄՆ-ում հրաձգության խնդիրը լուծել հոգեբուժարանների կառուցմամբ 16/08/2019 13:26 Ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել (Տեսանյութ) 16/08/2019 13:18 ՄԻՊ-ը Մոսկվայում գործընկերոջ հետ քննարկում է ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ բնակվող հայերին հուզող խնդիրները 16/08/2019 13:05 Սիսիանում օգոստոսի 19-ին 36 ժամով ջրամատակարարումը կդադարեցվի 16/08/2019 12:54 Բերման է ենթարկվել 13 քաղաքացի 16/08/2019 12:46 ՊԵԿ-ը կանխել է Իրանից Հայաստան «մեթամֆետամին», «հերոին» և «մեթադոն» տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածների տեղափոխման փորձը 16/08/2019 12:37 ԿԽՄԿ-ն առայժմ չի տեսակցել Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողին 16/08/2019 12:30 Մինչև ծնկներն անցյալի ճահճի մեջ խրվածները երբեք թռչել չեն կարողանա. Մինասյանը՝ հեղափոխության մասին 16/08/2019 12:19 Սոնա Աղեկյանը բերման ենթարկվեց 16/08/2019 12:01 Նախկին պատգամավորի եղբորը ոստիկանությունում ծեծելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել խոշտանգման հոդվածով 16/08/2019 11:51 Կլուսավորվի Սահյանի ծննդավայրը 16/08/2019 11:43 Ամբողջ քաղաքի կանաչապատ գոտիները ուղղակի չորացել են. Երևանի ավագանու ԲՀԿ-ական անդամ (Տեսանյութ) 16/08/2019 11:34 Դատարանը հրաժարվել է ազատել Աթամբաևին կալանքից 16/08/2019 11:25 «Պոբեդա» ավիաընկերությունը վերականգնել է դեպի Գյումրի ավիատոմսերի վաճառքը 16/08/2019 11:11 Գորիսի որոշ բնակավայրերում մի քանի ժամ հեռարձակում չի լինի 16/08/2019 11:04 Երևանում զինված «ռազբորկայի» կանխման հետևանքով կան մեկ տասնյակից ավելի բերման ենթարկվածներ 16/08/2019 10:57 Ժամանակավորապես դադարեցվել է Մոլդովական փողոցի առանձնատների գազամատակարարումը 16/08/2019 10:51 Աթամբաևի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցով դատական նիստ անցկացվելու է հատուկ ծառայութունների շենքում 16/08/2019 10:50 Հիմա հակառակ պրոցեսն է՝ բնակարան գնողները շատ են, վաճառողները՝ քիչ. Փաշինյան 16/08/2019 10:42 «Վարչապետն է Ձեր զբոսավարը» ճանաչողական արշավի մեկնարկը տրված է 16/08/2019 10:35 Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա-Մալյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն. ՃՈ 16/08/2019 10:23 Արմեն Աշոտյանի օգնականն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, խոստովանել իր կողմից կատարված հանցանքը. ՀՔԾ 16/08/2019 10:17 Քաշմիրում պակիստանցի 4 զինվոր է զոհվել 16/08/2019 10:13 Ավելի քան 20 մարդ է տուժել Ճապոնիայում թայֆունի պատճառով 16/08/2019 10:01 «Հրապարակ». Արսեն Գասպարյանին հեռացնելու պատճառը ներդրողների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքն է 16/08/2019 09:55 «Հրապարակ». 8 սպա է բերման ենթարկվել ռազմական ոստիկանություն 16/08/2019 09:48 «Հրապարակ». ՀՅԴ-ն նախագահի իր թեկնածուի մասին կհայտնի աշնանը 16/08/2019 09:42 «Հրապարակ». Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաքն ընդլայնել է աշխարհագրությունը 16/08/2019 09:35 «Հրապարակ». Գագիկ Ծառուկյանի սանիկը վճռականը է տրամադրված իր քավորի դեմ 15/08/2019 21:35 «ՀՔԾ-ի հետքայլը՝ Արամն ազատության մեջ է». Աշոտյանի օգնականն ազատ է արձակվել 15/08/2019 19:55 Ինչքա՞ն պիտի տղամարդ չլինել. Նաիրա Զոհրաբյանը՝ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի մասին 15/08/2019 19:55 Ճապոնիայում թայֆունի պատճառով 16 մարդ է տուժել 15/08/2019 19:50 «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը կալանավորվեց

Տվյալ բաժնի վերջին նյութերը