Այսօր չինական ներդրումների մակարդակը Հայաստանում շատ ցածր է. Հարցազրույց Չինաստանում ՀՀ դեսպանի հետ

12/06/2019 12:05

Այսօր չինական ներդրումների մակարդակը Հայաստանում շատ ցածր է. Հարցազրույց Չինաստանում ՀՀ դեսպանի հետ


Չնայած հայ-չինական հարաբերությունների զարգացման բարձր մակարդակին՝ կան ոլորտներ, որոնց զարգացման ցուցանիշները չեն գոհացնում ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանին։

Aysor.am-ի թղթակցի հետ հարցազրույցում դեսպանն ասաց, որ անսահման մեծ աշխատանքի հնարավորություն և աճի հեռանկարներ կան։

Պարո՛ն Մանասարյան, ինչպե՞ս կբնութագրեք հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակը։ Գոհացնո՞ւմ է այն Ձեզ։

- Ընդհանուր առմամբ, հայ-չինական հարաբերությունները բնականոն զարգանում են։ Կան ոլորտներ կամ ուղղություններ, որտեղ հարաբերությունների մակարդակն աննկարագրելի բարձր է և միևնույն ժամանակ առկա են ոլորտներ, որտեղ հնարավոր ներուժը շատ քիչ է բացահայտված։

Եթե մենք հայացք նետենք գոնե վերջին տասը տարվա կտրվածքով, ապա պարզ կդառնա, որ նվաճումները ակնհայտ են։ Այսօր մենք վստահաբար կարող ենք ասել, որ Չինաստանը Հայաստանի համար վստահելի բարեկամ գործընկեր է և մեր հարաբերությունների հիմքում դրված է փոխադարձ հարգանք ու վստահություն։ Ի դեպ, դա պարզ երևաց ՀՀ վարչապետի և ՉԺՀ արտաքին գործերի նախարարի վերջերս կայացած այցերի ժամանակ։

Բարձր մակարդակի գրեթե բոլոր հանդիպումների ընթացքում նշվում է, որ հայ-չինական բարեկամական, դիվանագիտական հարաբերությունները գերազանց վիճակում են, մինչդեռ նույնը չի կարելի ասել տնտեսական հարաբերությունների մասին, այսինքն՝ այն ավելի խորացնելու, զարգացնելու տեղ կա։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ։

- Տնտեսական կապերը բազմազան երևույթ է, և ենթադրում եմ, որ խոսքը նաև ներդրումների մասին է։ Այո, այսօր չինական ներդրումների մակարդակը Հայաստանում շատ ցածր է։ Բայց անհրաժեշտ է, առաջին հերթին, հասկանալ, թե ո՞րն է դրա պատճառը։

Հնարավոր ներդրողի համար ամենակարևորը ներդրումների օրենքով պաշտպանվածությունն ու օրենքի գերակայությունն է։ Այսօր Հայաստանում տեղի ունեցած արմատական փոփոխություններից հետո ներդրողն, առաջին հերթին, պաշտպանված է գործող օրենքով, ինչը սկսել է բերել իր առաջին արդյունքները:

Այսպես, Լոռու մարզում իրականացվում է հանքային ջրերի գործարանի հիմնադրումը, որի արտադրանքն ամբողջովին իրացվելու է Չինաստանում: Արդեն ստորագրվել է առաջին խոշոր գործարքը Երևանի կոնյակի գործարանի հետ։ Ստորագրված է համապատասխան արձանագրություն լեռնահանքաարդյունաբերության ոլորտում, որի համաձայն նախատեսվում է օգտագործել չինական ժամանակակից տեխնոլոգիաներ Հայաստանի ոսկու հանքաարդյունաբերության ոլորտում: Պատրաստ է ստորագրման արձանագրություն Հայաստանում նոր սերնդի արևային մարտկոցների գործարան հիմնելու վերաբերյալ։

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է խոստովանել, որ չինական ներդրումների ծավալներն ուղղակիորեն կապված են Մեկ Գոտի Մեկ Ճանապարհ նախաձեռնությանը Հայաստանի գործնական ներգրավվածության հետ, ինչն իր դրական լուծումը գտել է ՀՀ վարչապետի այցի ընթացքում։

Մենք դեռ ճանապարհի սկզբում ենք և պետք է պատրաստ լինենք լուրջ և հետևողական աշխատանքի։ Ամեն դեպքում, տնտեսական ապահովության և զարգացման առումով Չինաստանի հետ համագործակցությունը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն:

Վարչապետ Փաշինյանը Չինաստան այցից հետո հայտարարեց, որ ՉԺՀ  ղեկավարությունը պատրաստ է չինական շուկան բացել հայկական ապրանքների համար։ Ի՞նչ ապրանքներ կարող է հայկական կողմն արտահանել Չինաստան, որ մինչ այս չէր արտահանում։

- Հայաստանից Չինաստան արտահանվող ապրանքների ցուցակում կարևոր տեղ է զբաղեցնում հայկական ալկոհոլային արտադրանքը՝ գինի, կոնյակ և այլն: Այստեղ, ինչպես և գրեթե բոլոր մյուս ոլորտներում, Հայաստանի և հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացման կարիք կա և այս ուղղությամբ ներկայումս ինտենսիվ աշխատանքներ են տարվում, որոնք հետագայում ևս կրելու են շարունակական բնույթ: Տվյալ պարագայում հարկ եմ համարում կարևորել երկու գործոն: Առաջինը՝ օնլայն մարքեթինգի գործոնն է՝ հաշվի առնելով չինական հասարակության շրջանում դրա մաքսիմալ հանրամատչելիությունն ու բարձր արդյունավետությունը: Այս ուղղությամբ Հայաստանը լայնածավալ աշխատանք ունի անելու: Երկրորդը չինական շուկայում հայ արտադրողների և նրանց արտադրանքի ֆիզիկական ներկայության հարցն է: Եվ այդ հարցի լուծման ճանապարհներից մեկը ցուցահանդեսներն են: Հայ արտադրողները ինչքան շատ մասնակցեն չինական ցուցահանդեսների, այնքան հեշտ և արագ տեղի կունենա հայկական արտադրանքի և առհասարակ «Հայաստան բռենդի» ընդհանուր մուտքը չինական շուկա: Բացի ալկոհոլային արտադրանքից, չինական շուկայում նաև կարող են իրենց ուրույն տեղը ունենալ հայկական արտադրության տարատեսակ հանքային կամ գազավորված ջրեր, բնական հյութեր, մրգային և բանջարեղենային պահածոյացված արտադրանք, շոկոլադ, ինչպես նաև կիսաթանկարժեք ու թանկարժեք քարեր և մետաղներ և այլն: Չինական շուկան պրակտիկորեն անսահման մեծ է և այստեղ հնարավորությունները տարատեսակ են և բազմաթիվ:

Ինչ վերաբերում է հայ-չինական առևտրի ընդհանուր ցուցանիշներին, պատկերը հետևյալն է. 2017 թվականին Հայաստանի և Չինաստանի միջև ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 600մլն. ԱՄՆ դոլար, որից՝ Հայաստանից արտահանումը շուրջ 120մլն ԱՄՆ դոլար: 2018 թվականին արտահանման ցուցանիշը փոքր ինչ նվազել է՝ կազմելով 110 մլն ԱՄՆ դոլար, սակայն շուրջ 40 տոկոս աճ է գրանցվել Չինաստանից ներմուծման թվում:

Այսպիսով,  2018 թվականին Հայաստանի և Չինաստանի միջև ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 775 մլն ԱՄՆ դոլար: Երկկողմանի առևտրի աճը շարունակական բնույթ է կրում նաև 2019 թվականին։ Առաջին 4 ամիսների դրությամբ Հայաստանից արտահանումը կազմել է շուրջ 50 մլն ԱՄՆ դոլար՝ գրանցելով ավելի քան 50 տոկոս աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Չինաստանից Հայաստան ներմուծումը նույնպես աճ է գրանցել՝ կազմելով շուրջ 215 մլն ԱՄՆ դոլար: Այս ցուցանիշը նախորդ տարվա հունվար-ապրիլ ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 30 մլն ԱՄՆ դոլարով: Գոհացուցիչ են արդյոք այս ցուցանիշները՝ այո՛, բավարա՞ր են՝ ո՛չ: Ինչպես արդեն նշեցի, չինական շուկան անսահման մեծ է, և այդ փաստը ենթադրում է միայն մի բան՝ անսահման մեծ աշխատանքի հնարավորություն և աճի հեռանկարներ:

Խնդրում եմ անդրադառնաք նաև Նիկոլ Փաշինյանի՝ Պեկին կատարած այցին։ Բացի մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձ վերացումից, այլ ի՞նչ ձեռքբերումներ եղան։

- Թույլ տվեք չհամաձայնել հարցի ձևակերպման հետ։

Մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձ վերացումը ինքնանպատակ չէ։ Սա այն փաստաթուղթն է, որը վկայում է երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակի հարաբերությունների հաստատման մասին և որը կարևոր նախապայման է հարաբերությունների բոլոր ուղղություններով ակտիվացման, ինչպես նաև ուղիղ օդային կապ հաստատելու հարցում։

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի այցին, ապա թե՛ Չինաստանի նախագահի, թե՛ Պետխորհրդի վարչապետի հետ նրա հանդիպումների ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունների ամբողջ շրջանակի հարցեր, ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ, որոնցից առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցերն իրենց շարունակությունը կստանան աշնանը կայանալիք միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում:        

Հայաստանի և Չինաստանի զբոսաշրջության մասին։ Անցած տարվա ընթացքում նշվեց, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ եռապատկվել է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը։ Կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանը չինացիների համար գրավիչ զբոսաշրջային ուղղություն է դարձել։ Ինչպիսի՞ն են այժմ տվյալները։

- Չինական զբոսաշրջային շուկայում նույնպես ունենք Հայաստանի ընդհանուր ճանաչելիության բարձրացման խնդիր: Բանն այն է, որ շարքային չինացի զբոսաշրջիկների մեծ մասը ընդհանրապես տեղեկացված չէ Հայաստանի մասին՝ որպես զբոսաշրջային ուղղություն: Այս մասով Չինաստանում նույնպես հսկայածավալ աշխատանքի հնարավորություն և համապատասխան աճի պոտենցիալ կա: Ինչ վերաբերում է զբոսաշրջային ներկայիս տվյալներին, ապա պատկերը ավելի քան գոհացուցիչ և կարելի է ասել հուսադրող ու մոտիվացնող է: Վերջին տարիներին Հայաստան ժամանած չինացի զբոսաշրջիկների թիվը անընդհատ աճել է: 2017-ին այդ թիվը կազմել է 5747 մարդ՝ գրանցելով շուրջ 75 տոկոս աճ նախորդ տարվա համեմատ: 2018-ին այս ցուցանիշը ևս աճել է շուրջ 60 տոկոսով՝ կազմելով արդեն 9189 մարդ: Եվ վերջապես 2019-ին Հայաստան ժամանող չինացի զբոսաշրջիկների թիվը շարունակվում է աճել՝ առաջին եռամսյակի կտրվածքով կազմելով 1526 մարդ: Վերջինս շուրջ 40 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Ի՞նչ են նշանակում այս ցուցանիշները: Համարել սա մեծ ձեռքբերում զբոսաշրջության ոլորտում, իհարկե, միամտություն կլինի՝ հաշվի առնելով, որ 2018-ին չինացի արտագնա զբոսաշրջիկների թիվն ամբողջ աշխարհում կազմել է շուրջ 150մլն մարդ: Մեր ցուցանիշները և դրանց դինամիկ աճը միայն մի բան կարող են փաստել՝ չինական զբոսաշրջային շուկան ունի անսահման մեծ աճի պոտենցիալ և այս ուղղությամբ Հայաստանը մեծ աշխատանք ունի անելու:

Պարո՛ն Մանասարյան, նախկինում խոսվում էր Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու մասին։ Ի՞նչ նորություն կա այդ ծրագրից։

- Պղնձաձուլարանի կառուցման ծրագիրը շարունակում է մնալ ակտուալ և կարևոր գործոն մեզ համար: Ներկայում, ցավոք, հայկական կողմի մասնակից ընկերությունը որոշ ներքին խնդիրների առաջ է կանգնած: Չինական կողմից գործընկեր CITIC կորպորացիան ըմբռնումով է մոտեցել այս խնդրին և համաձայնել է ժամանակավոր դադարեցնել ծրագրի շուրջ աշխատանքները և բոլոր կողմերի հետ համատեղ քննարկումների արդյունքում հասկանալ՝ արդյոք հայկական կողմից նույն ընկերությունը կկարողանա շարունակել աշխատանքները, թե՞ կարիք կլինի ներգրավել նոր գործընկերներ:

Հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:41 Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չեն․ ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա․ Աբրահամյան Այսօր, 10:24 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը և կոչ արել հասնել հարաբերությունների ամբողջական կարգավորման Այսօր, 10:12 Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան Այսօր, 10:11 «Փաստ». Անգամ իշխանության սրտի «Freedom House»-ն է ասում, որ կոռուպցիա ոչ միայն կա, այլև դա շատ լուրջ, էական չափեր է ստացել Այսօր, 10:07 «Ժողովուրդ». Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է. Մովսես Հակոբյան Այսօր, 10:04 «Հրապարակ». Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված Այսօր, 09:46 «Փաստ». Իրավապահ համակարգն արդեն օգտագործվում է ուղիղ հանցագործության նպատակով Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը անհամատեղելի է Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ`հերթական անգամ խաբելով նրանց Այսօր, 09:42 «Փաստ». Անվտանգության խորհրդի փակ գաղտնի նիստում քննարկվել է Տավուշի տարածքների հանձնման գործընթացը Այսօր, 09:41 «Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործը մնացել է օդից կախված Այսօր, 09:40 «Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը երկուշաբթի կգնան ԱԺ Այսօր, 09:38 «Փաստ». Մայիսի 1-ից տրանսպորտից օգտվելիս քաղաքացիները պետք է պարտադիր ունենան 100 դրամանոց Այսօր, 09:32 «Հրապարակ». Փաշինյանը Կոտայքի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը Այսօր, 09:28 «Կարևոր քայլ է»․ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Այսօր, 09:19 Տավուշում գիշերը լարված է եղել․ բնակիչները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել (Տեսանյութ) 19/04/2024 23:39 Տավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա 19/04/2024 23:10 ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն է 19/04/2024 23:00 «Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ Հարությունյան 19/04/2024 22:43 Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Առաքելյան 19/04/2024 22:25 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» 19/04/2024 22:16 Միրզոյան․ «Հիրավի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ» 19/04/2024 22:00 Տոյվո Կլաարը «հուսադրող» է համարում սահմանազատման հանձնաժողովների միջև նոր պայմանավորվածությունը, որով տարածքներ են հանձնվելու ադրբեջանական կողմին 19/04/2024 21:45 Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից 19/04/2024 21:29 Փաշինյանը ներկայացման էր․ «Պապ թագավոր»-ը դիտելուց հետո շնորհակալություն է հայտնել դրական լիցքերի համար 19/04/2024 21:19 «Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ) 19/04/2024 21:04 Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համար 19/04/2024 20:57 «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազանը՝ Տավուշից գյուղեր հանձնելու՝ կառավարության համաձայնության մասին 19/04/2024 20:48 Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը 19/04/2024 20:40 ՀՀ կառավարության ղեկավարը իրականացնում է ռազմավարական կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում, Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը 19/04/2024 20:32 «Ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին»․ ՔԿ-ից պնդում են՝ Շենգավիթի բաժնում ոչ ոքի բռնության չեն ենթարկել 19/04/2024 20:20 ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է ադրբեջանական նորանոր հանցագործությունների հավանականությունը, նվազեցնում է մեր հավաքական վերադարձի հնարավորությունները․ Հայտարարություն 19/04/2024 20:09 «Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս նախկին ղեկավարների ապօրինի կալանավորումը միջազգային արդարադատության համակարգի կոպտագույն խախտում է»․ ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ 19/04/2024 19:55 Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին 19/04/2024 19:40 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 19/04/2024 19:17 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 19/04/2024 19:05 Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ «Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղ»․ ՀՀ վարչապետի աշխատակազմը «երկուսուկես» գյուղի մասին էր պնդում 19/04/2024 18:50 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արգելել է Ռուսաստանի «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 19/04/2024 18:35 Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու․ Վարուժան Գեղամյան 19/04/2024 18:20 Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» 19/04/2024 18:05 Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:50 ԵՄ փոխդեսպանին են ներկայացվել ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և քաղհալածյալների գործերը 19/04/2024 17:37 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 19/04/2024 17:27 ՀՀ և Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով․ ԱԳՆ 19/04/2024 17:14 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանցին ու Ոսկեպարին, բայց լինելու է սահմանազատված պետական սահման, Ադրբեջանը ստանալու է «իրեն պատկանող» երկուսուկես գյուղ․ ՀՀ վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:03 Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել․ «Հրապարակ» 19/04/2024 16:49 Ուշ, թե շուտ՝ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին, ու այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի փաստաբաններ 19/04/2024 16:44 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq 19/04/2024 16:38 Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է 19/04/2024 16:31 Պուտին-Ալիև բանակցություններ տեղի կունենան Մոսկվայում 19/04/2024 16:22 Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ արտագաղթել ցանկացողների 35%-ը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է ՌԴ-ն. Արցախի ՄԻՊ 19/04/2024 16:18 Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների կողմից ՀՀ-ի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը 19/04/2024 16:06 Փողոցային ճիշտ պայքար և լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության. Անանյան (Տեսանյութ) 19/04/2024 16:01 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 19/04/2024 15:58 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից 19/04/2024 15:49 ՔԿ-ն հերքում է․ Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները բացարձակ մտացածին են 19/04/2024 15:42 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին 19/04/2024 15:36 Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով 19/04/2024 15:34 «Ուիգմոր»-ի անձնակազմից որեւէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը 19/04/2024 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) 19/04/2024 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին 19/04/2024 15:16 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 19/04/2024 15:14 Առերևույթ խոշտանգման դեպքով, փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է կատարել 19/04/2024 15:12 G7-ը Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների հետագա կարգավորման կոչ է անում 19/04/2024 15:07 «Ինձ ճիշտ հասկացեք՝ կոչեր շատ են եղել, բայց ինչ-որ մեկին չեմ ֆիքսել, որ ասի՝ Արարատ Միրզոյանին պետք է սպանել». Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց 19/04/2024 15:00 «Տնօրենը դպրոցում բիզնեսով է զբաղված, առևտուր է անում. դրա մասին բարձրաձայնել եմ ու դարձել եմ իր աչքի գրողը». ծնողը՝ Զովունիի դպրոցի տնօրենի մասին 19/04/2024 14:57 Նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց պետք է ներողություն խնդրի ինձ զրպարտելու համար. Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է 19/04/2024 14:52 Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) 19/04/2024 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով 19/04/2024 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով 19/04/2024 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են 19/04/2024 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով 19/04/2024 14:23 ԱԺ այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը 19/04/2024 14:11 Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան 19/04/2024 14:00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 19/04/2024 13:48 Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը 19/04/2024 13:43 Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին 19/04/2024 13:40 Ես միայն աղոթում էի, որ ճակատագրի կրկնություն չլինի, որ եղբորս տղաները մեր պես անհայր չմեծանան (Mediahub.am) 19/04/2024 13:25 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին 19/04/2024 13:13 Միշտ ասում էր՝ ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ. Համո Սահյանի որդին՝ հոր մասին 19/04/2024 13:05 Սյունիքում տղամարդիկ ալկոհոլ են օգտագործել, հետո վիճել, մեկը սպանել է մյուսին, ապա դիակը այրել և թաղել իր այգում 19/04/2024 12:54 ԱՆ-ն հայտնել է, թե որ ծառայություններն են ՀՀ-ում ամբողջ բնակչության համար պետպատվերով 19/04/2024 12:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների 19/04/2024 12:45 Զովունու դպրոցի փոխտնօրենը հոգեբանական ճնշումներ է գործադրում 7-րդ դասարանի աշակերտուհու վրա (Aravot) 19/04/2024 12:40 Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում 19/04/2024 12:31 Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը Հ. Թումանյանի հոբելյանական տարվան նվիրված իր գարնանային համերգաշրջանը կամփոփի մայիսի 15-ին 19/04/2024 12:17 «Արմավիր» ՔԿՀ-ում խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող այլ իրեր 19/04/2024 12:06 Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել 19/04/2024 12:01 Պուտինին վստահում է հարցված ռուսաստանցիների 82%-ը 19/04/2024 11:58 Մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն 19/04/2024 11:56 Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է. Թովմասյան 19/04/2024 11:53 Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին 19/04/2024 11:47 Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին 19/04/2024 11:43 Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին 19/04/2024 11:37 Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորելու կարևոր ռազմավարական առաքելությունը. Բադասյան 19/04/2024 11:34 Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել է հինգ փաթեթ` մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներով 19/04/2024 11:26 Իրանական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Թավրիզում հայտնված իսրայելական ԱԹՍ-ները. կասկած չկա, որ դրանք արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքից 19/04/2024 11:20 Հիմա փորձի համար ժամը 4-ին գանք այստեղ, էլի արկղերը դրված են լինելու. Քաղաքապետարանի հերթական շրջայցը՝ փողոցային առևտուրը կանխելու համար (Տեսանյութ) 19/04/2024 11:10 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում․ ՀՀ ՄԻՊ 19/04/2024 11:08 Աքորի գյուղում պահեստ է հրդեհվել

Տվյալ բաժնի վերջին նյութերը