12/06/2019 13:40
Վերելակների պահպանման համար այս տարի աննախադեպ բարձր թիվ է դրված. նման գումար երբևէ չի տրամադրվել. Հայկ Մարության
Այս տարի քաղաքապետարանը վերելակների պահպանման համար աննախադեպ բարձր գումար կտրամադրի, այս մասին խորհրդարանում 2018 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Վերելակների պահպանման մասով այս տարի աննախադեպ բարձր թիվ է դրված՝ 134 մլն դրամ: Այսպիսի գումար երբևէ չի եղել տրամադրված», - ասաց Մարությանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նկատեց՝ իր տվյալներով ծրագրում 30 տոկոսով վերելակներին հատկացված թիվը կրճատվել էր, Մարությանն էլ արձագանքեց.
«Տարվա սկզբին էր, հիմա փոխել ենք տվյալները»: