12/06/2019 20:54
Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1000-ից ավելի փախստական
Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 1000 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1038 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 327 մարդ (98 կին, 167 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 711 մարդ (213 կին, 363 երեխա)», - ասված էհաղորդագրության մեջ: