12/06/2019 13:32
Մոտակա ամիսներին Երևանի աղբահանության իրավիճակը լրիվ վերահսկվելու է. քաղաքապետ
Աղբահանության խնդիրը լուծելու համար քաղաքապետարանը ակնկալում է հունիսի վերջին մի քանի ավտոմեքենաների ժամանում Երևան, Աժ-ում 2018 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Մենք գնել եք 5 Կամազ մակնիշի ավտոմեքենա, նախատեսվում էր 34 ավտոմեքենա՝ ոչ միայն Կամազ մակնիշի: Քանի դեռ մրցույթն ավարտված չէ, չգիտենք՝ ինչ մակնիշի կլինի: Հունիսի վերջից մեքենաները կգան», - ասաց քաղաքապետը:
Նա նաև ընդգծեց, որ աղբահանության հարցը շուտով կլուծվի, քանի որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
«Մենք հիմնել են բյուջետային հիմնարկ, որը պետք է զբաղվի Երևան քաղաքի աղբահանությամբ, այնպես, որ մոտակա ամիսներին իրավիճակը լրիվ վերահսկվելու է», - ասաց քաղաքապետը: