13/06/2019 15:45
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ
Հանրապետության տարածքում հունիսի 13-18-ը` կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին կլինի հարավ-արևելյան` 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում հունիսի 13-18-ը` հատկապես կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` նաև քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վ արագությամբ: