14/06/2019 14:53
ԲԴԽ հերթական անդամն է հրաժարական տվել
Բարձրագույն Դատական խորհրդի անդամ Սերգեյ Մեղրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, այդ մասին տեղեկացնում են ԲԴԽ լրատվական ծառայությունից։
Հրաժարականի մտադրության մասին Մեղրյանը հայտնել էր երեկ՝ իր ֆեյսբուքյան գրառմամբ՝ նշելով, որ այսօր պաշտոնական հաղորդագրություն կտարածվի։
«Ստեղծված իրավիճակում այլևս նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգավիճակում և վաղը պաշտոնապես կներկայացնեմ հրաժարական (պատճառները կշարադրեմ հրաժարականի տեքստում)։ Մաղթում եմ բեղմնավոր և արդյունավետ աշխատանք Խորհրդի նորացված կազմին», -իր ֆեյսբուքյան էջում գրել էր Մեղրյանը։
Նշենք, որ մինչ այժմ հրաժարական է տվել ԲԴԽ 3 ներկայացուցիչ՝ սկզբում ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, այնուհետև Գևորգ Դանիելյանը և Արմեն Խաչատրյանը։