14/06/2019 16:58
ԲԴԽ անդամ Արմեն Բեկթաշյանը հրաժարական է ներկայացրել
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Բեկթաշյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, տեղեկացնում են ԲԴԽ լրատվական ծառայությունից։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ մինչ այժմ հրաժարական է տվել ԲԴԽ 4 ներկայացուցիչ՝ սկզբում ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, այնուհետև Գևորգ Դանիելյանը և Արմեն Խաչատրյանը։
Այսօր հրաժարականի մասին էր հայտարարեցլ ԲԴԽ անդամ Սերգեյ Մեղրյանը։