14/06/2019 10:56
Հայկ Մարությանը Ստեփանակերտի քաղաքապետի հետ հարգանքի տուրք է մատուցել Արցախյան ազատամարտում զոհված հերոսների շիրիմներին
Պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի մայրաքաղաքի հուշահամալիր:
Երևանյան պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին:
Երևանի քաղաքապետը ծաղիկներ է խոնարհել նաև Արցախյան ազատամարտում զոհված հերոսների շիրիմներին: