Խրամատներից դուրս գալու ժամանակը. Միքայել Մինասյան. 168.am

15/06/2019 10:29

Խրամատներից դուրս գալու ժամանակը. Միքայել Մինասյան. 168.am


Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հեղինակային հոդված է հրապարակել www.168.am կայքում, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

«Հայ կանայք կարող են հայհոյել ու այն էլ՝ ինչպես. վերջին մեկ տարվա ընթացքում սոցիալական ցանցերից, հավանաբար, այս բացահայտումն է ամենամեծ անակնկալը։ Ու խոսքն իրական հայ կանանց մասին է՝ ապրող Հայաստանում և Հայաստանից դուրս։ Շոկայինը, իհարկե, փոխադարձ անհանդուրժողականության այն մակարդակն է, որի պատճառով այսօր անհնար է անցկացնել որևէ հանրային քննարկում։

Սա, անշուշտ, գլոբալ երևույթ է և սկիզբ է առել ոչ հիմա, այլ աստիճանաբար է թափ հավաքել։ Ամերիկյան Pew ինստիտուտը 2015 թվականին հարցում անցկացրեց այն մասին, թե մարդիկ կարո՞ղ են հրապարակային գրառում անել, եթե դա, հնարավոր է՝ վիրավորի այլ խմբի։ Եվ ամբողջ աշխարհում հարցվածների 35 տոկոսը դրական էր պատասխանել։ Այսինքն՝ յուրաքանչյուր երրորդը կարծում է, որ նորմալ է. սոցցանցերում կարելի է գրել մի բան՝ հաստատ իմանալով, որ այն կարող է վիրավորել այլ մարդու։ Հաշվի առնելով բևեռացող քաղաքականությունն աշխարհում և մեր երկրում՝ պատահական չէ, որ 2015-ից այս կողմ նման մարդկանց թիվն ու գրառումների ագրեսիվությունն աճել են։

Երկփեղկված, բևեռացած ու թշնամացած հասարակությունը մի կողմից՝ չափազանց կանխատեսելի է, մյուս կողմից՝ չափազանց խոցելի։ Հասարակությունները նախքան արտաքին թշնամուն պարտվելը՝ նախ ներքուստ են թշնամացել, բախվել ու թուլացել։ Դրա պատմական նախադեպերը շատ են՝ սկսած Հռոմեական Կայսրությունից մինչև մեր օրերը։

Որպեսզի հասկանաս, թե ինչպիսի հասարակության հետ գործ ունես, ուսումնասիրիր նրա քաղաքական բարդույթները։ Այդ իմաստով մեզանում միջնադարյան բարքեր են.

•    Իշխանություն-ընդդիմություն պայքարի նպատակը միմյանց ոչնչացնելն է քաղաքականապես ու բարոյապես։ Եթե չես հայհոյում, մրցակցիդ չես ոչնչացնում, ապա ո՛չ իրական իշխանություն ես, ո՛չ էլ իրական ընդդիմություն։

•    Արտաքին աշխարհի հետ հարաբերությունների մասին դիսկուրսն անիրականանալի երազանքներից կամ իրականությունից կտրված պատկերացումներից այն կողմ չի անցնում: Իսկ Հայաստանի շահերն առաջ տանելու մասին գաղափար առաջարկողը միանգամից դառնում է ռուսամետ, արևմտամետ, կա՛մ մեկ այլ մետ:

•    Արցախի հարցում սահմանին Ադրբեջանն է, բայց խրամատները փորել ենք մեր ներսում։ Խրամատներում են խաղաղության ու պատերազմի կուսակցությունները, հայրենասերներ ու դավաճաններ, հայրենասերներ ու էլ ավելի հայրենասերներ, դավաճաններ ու էլ ավելի դավաճաններ, զիջողականներ ու ոչմիթիզականներ։

Հասարակությունը բևեռացած է, հանրային գնահատականները՝ ծայրահեղացված։

•    Մեր երկրում հերոս ես կամ հանցագործ։

•    Մեր երկրում իշխանությունը միշտ ճիշտ է կամ միշտ սխալ։

•    Մեր երկրում ընդդիմությունը պետք է լինի բանտում կամ ծախու։

•    Մեր երկրում սիրելի արվեստագետը հետմահու է կամ արտասահմանում։

•    Մեր երկրում գործարարը բարերար է կամ օլիգարխ։

Օլիգարխների մասին։ Մենք հերոսացնում ենք Հայաստանից դուրս մեծ կարողություն ունեցող մեր հայրենակցին, բայց հայրենական արտադրողին կամ գործարարին կոչում ենք ներքին թշնամի, «ժողովրդի արյունը ծծող»։ Սոցիալական արդարության առավել արդյունավետ մեխանիզմ որոնելու փոխարեն՝ քարոզում ենք, որ ոչ թե պետք է ձգտել, որ բոլորը լավ ապրեն, այլ, որ ոչ ոք լավ ապրելու իրավունք չունի, քանի դեռ բոլորը լավ չեն ապրում։ Հայտնի անեկդոտի պես՝ երբ փետրվարյան հեղափոխության մասնակցի այրին բոլշևիկներին հարցնում է՝ ինչի համար են պայքարում, պատասխանում են, որ՝ հարուստներ չլինեն։ Այրին ասում է՝ իսկ իմ ամուսինը պայքարում էր, որ աղքատներ չլինեն։

Օրինակները շատ են, իսկ դեստրուկտիվիզմը շարունակվում է։ Անշուշտ, սա նույնպես հանրային կացութաձև է՝ ապրել ատելով, բաժանելով, պիտակավորելով ու հեղինակազրկելով։ Ի վերջո, կարելի է բոլորին ոչնչացնել, համահավասարեցնել, հեռացնել, դատարկել ու անապատացնել։ Ե՞վ։ Հետո՞։ Դրանից մենք ավելի երջանի՞կ կդառնանք։ Ի դեպ, դատելով ըստ երջանկության ինդեքսի՝ ո՛չ։ Հայաստանը միշտ եղել է դժբախտների ցուցակում՝ 157 երկրների մեջ վերջին տարիներին զբաղեցնելով 116-րդ տեղը։

Ասում են՝ մարդկության հիշողությունը, բարեբախտաբար, սահմանափակ է։ Երևի այդպես է, հակառակ դեպքում անցյալի շուրջ մեր մաշող ու աննպատակ բանավեճն ու հետահայաց դիմակայությունն ավելի հեռուն կգնան։ Հետանկախական մեր անցյալի մեջ խարխափելով՝ դրա մի տասնամյակն անվերջ հակադրում ենք մյուսին, առաջնորդներին հակադրում ենք թիմերին, ոչնչացնում ենք ցանկացած նախորդ ձեռքբերում՝ ընդ որում, առանձնակի դաժանությամբ ու մինչև վերջ։

Իսկ ո՞րն է, ի վերջո, նպատակը: Ինչի՞ն հասնելու համար են սոցցանցերի հայհոյանքները, հասարակության նյարդային սնուցումները, զտումներն ու դատաստանները, հեղափոխություններն ու բարեփոխումները, իշխանություններն ու ընդդիմությունները: Այս ամենն ինչի՞ համար է, որ ի՞նչ լինի: Ո՞րն է շուրջբոլորը հեռացնելու, բաժանելու, պիտակավորելու, հեղինակազրկելու հետևանքը: Սրա հետևանքով մարդիկ ավելի լա՞վ են ապրում կամ ապրելու: Եթե այո, ուրեմն ամեն ինչ ճիշտ է: Բայց ակնհայտ է, չէ՞, որ այս քայլերն ու այս հետևանքն իրար կապող ճանապարհ ուղղակի չկա: Մինչդեռ մարդիկ ուզում են իրականանալի երազանք: Մարդիկ ցանկանում են լավ ապրել: Ու միշտ են ցանկացել: Մարդիկ ձգտում են բարեկեցության և հայացքներն ուղղում դեպի այնտեղ տանող առաջնորդին: Տեղի ունեցածը կամ տեղի ունեցողը տանո՞ւմ է լավ ապրելու նպատակին, թե՞ պարզապես ինքնանպատակ է:

Այսպես կարելի է շարունակել անվերջ։ Այսպես մենք կառուցում ենք պատժող ու ագրեսիվ հանրույթ, որտեղ բոլորն ապրում և աշխատում են այնքան, մինչև հասնի պատժելու և պատժվելու իրենց հերթը։ Մինչդեռ ապագայի հասարակությունը պետք է լինի խրախուսող, լավ օրինակը բազմապատկող, լավ գործը շարունակող, լավ միտքը զարգացնող։ Լավ ապրելու, բարեկեցիկ ապրելու այլ ճանապարհ ուղղակի գոյություն չունի: Հնարավոր չէ փոփոխական հաջողություններով ատելության, մեկը մյուսին ստորացնելու և ոչնչացնելու պատերազմ վարել ու լավ ապրելու հավակնություն ունենալ:

Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ բարեկեցիկ ապրելու հնարավորություն են ստանում միայն այն հասարակությունները, որոնք կարողանում են պայմանավորվել բարեկեցիկ ապագա ստեղծելու շուրջ: Լավ ապրելու իրավունքը հնարավոր է միայն վաստակել ընդհանուր շահի գիտակցման, համերաշխության, փոխադարձ վստահության և գործակցության մթնոլորտում։

Մենք հավաքական ընտրություն ունենք կատարելու՝ ապրել համերա՞շխ, թե՞ կռվելով, ոչնչացնելով բոլորին ու ամեն ինչ, թե՞ առաջ գնալ՝ սխալները շտկելով։ Այսօր մենք ունենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ մի քանի սերնդի նույն սխալները, դրանց հետևանքները, ունենք դրանք չկրկնելու շանսը, նոր սխալներից խուսափելու հնարավորությունը, ունենք քաղաքացիներ, որոնք պատրաստ են, նոր սերունդ, որը կարող է։ Ընդամենը պետք է մի օր դադար առնել, խորը շունչ քաշել, գիծ քաշել ու սկսել նորից։ Ու դա հնարավոր է»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:20 Արցախում լեգիտիմ իշխանություն ձևավորելու հարցում «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու. Արայիկ Հարությունյան Այսօր, 14:12 Գյումրիի ավիամոդելավորման խմբակ. Երբ թռչել կարող են նույնիսկ սուզանավերը, կարևորը` ճիշտ նախագծվեն. Լուսանկարներ Այսօր, 14:06 Բեռնատարի թափքում պատանին հոսանքալարի է դիպել ու մահացել Այսօր, 13:55 Թուրքիայում թունավորման հետևանքով ավելի քան 50 մարդ է հոսպիտալացվել Այսօր, 13:46 Ստեղծվում է բավարար դաշտ, որ ՀՀ քաղաքացիները ստեղծարար աշխատանքով իրենց հացը վաստակելու հնարավորություն ունենան. Փաշինյան Այսօր, 13:37 Աննա Հակոբյանն այցելել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին Այսօր, 13:23 Շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 900 կրակոց. ՊԲ Այսօր, 13:14 ՃՏՊ-ների հետևանքով Հայաստանում տարեկան զոհվում է մոտ 300-350 մարդ. փորձագետ (Տեսանյութ) Այսօր, 13:05 Փայտ տեղափոխող «ԳԱԶել»-ի վարորդը չի ենթարկվել ոստիկանների հրահանգին, հարվածելով նրանց մեքենային, փորձել է փախչել Այսօր, 12:58 Արարատի մարզում գնացքը հարվածել է քաղաքացուն. նա մահացել է Այսօր, 12:43 Ոստիկանները գրպանահատի են բռնել Այսօր, 12:22 Շիրակցի արտադրողները վարչապետին առաջարկեցին Գյումրիի օդանավակայանից բեռնափոխադրում իրականացնել. Փաշինյանը խոստացավ օգնել Այսօր, 12:08 Ֆրանսիայում օդի ջերմաստիճանը հասել է +46-ի Այսօր, 11:53 Քոչարյանի գործը տանուլ են տվել. Հայկ Ալումյան Այսօր, 11:45 Ես չեմ հասկանում այս աթոռակռվի իմաստը, Արցախում ցնցումներն անթույլատրելի են. Արցախցի պատգամավոր Այսօր, 11:36 Ստեփանավանից Երևանին աղբատար մեքենա է օգնության հասել (Տեսանյութ) Այսօր, 11:23 Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է 30 չվերթ Այսօր, 11:11 «Սևան» ազգային պարկի մի շարք մասնաճյուղերի տնօրեններ կաշառքի դիմաց թույլատրել են «սիգի» ապօրինի արդյունահանումը (Տեսանյութ) Այսօր, 11:05 Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում հայ պատանիները արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Այսօր, 10:57 Սաակաշվիլին Գերագույն Ռադայի ընտրություններից հանել է իր կուսակցությանը Այսօր, 10:46 ​Հուսով եմ՝ կարճ ժամանակում մեղավորները կհայտնաբերվեն, և նոր դեպքերը կկանխվեն. Էջմիածնի քաղաքապետը՝ շների սպանդի մասին Այսօր, 10:37 Թավշյա հեղափոխության առաջին արդյունքը երկրում մթնոլորտի փոփոխությունն էր. Աննա Հակոբյանը՝ սփյուռքահայ պաշտոնյային Այսօր, 10:28 Արարատ Միրզոյանը հանդիպել է բացառապես դեմոկրատ կոնգրեսականների հետ. Հանրապետականներ չեն եղել Այսօր, 10:17 «Հրապարակ». «Իմ քայլը» խմբակցությանը հրահանգել են չխոսել Ստամբուլյան կոնվենցիայի մասին, որ սեպտեմբերին անաղմուկ վավերացնեն Այսօր, 10:15 «Ժամանակ». Հարկային արտոնություն՝ միայն թվային արժույթի ստեղծմամբ զբաղվող ֆիզիկական անձանց Այսօր, 10:12 «168 Ժամ». Նախիջևանի ուղղությունից կրակահերթերը խոսում են Ադրբեջանին թուրքական աջակցության մասին. Եվսեև Այսօր, 10:09 «Հրապարակ». Մտադիր են բժշկագիտական պետական կենտրոնը հանձնել Սամվել Ալեքսանյանին Այսօր, 10:07 «Փաստ». Պաշտպանության նախարարության նախկին շենքը ինչ ճակատագիր և ինչ կարգավիճակ ունի Այսօր, 10:01 «Հրապարակ». Արտոնյալ և «պախատ» անող գործարարներ՝ նոր Հայաստանում Այսօր, 09:57 «Փաստ». Առաջիկայում մեր երկրում նորանոր «իջևաններ» են սպասվում Այսօր, 09:53 «Ժամանակ». Իշխանությունը մտադիր է առաջիկայում Հրայր Թովմասյանին քրեական մեղադրանք առաջադրել Այսօր, 09:35 «Արաբկիր» բժշկական կենտրոնում 14-ամյա երեխա է մահացել 19/07/2019 19:51 Ցորենի արտում ստեղծել են Նիլ Արմսթրոնգի դիմանկարը (Տեսանյութ) 19/07/2019 19:41 Վիեննայի կենդանաբանական այգում ներկայացրել են նորածին փղիկին (Տեսանյութ) 19/07/2019 19:32 Մեքսիկայում կենդանաբույժը որդեգրել է կենգուրուիի ձագին (Տեսանյութ) 19/07/2019 19:23 Ջիբրալթարի Գերագույն դատարանը «Grace 1» լցանավի կալանքը երկարացրել է մինչև օգոստսի 15-ը 19/07/2019 19:19 Աթենքի մոտակայքում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել 19/07/2019 19:16 Վարչապետի որոշ արտահայտություններ մոտ էին դատական իշխանության ներկայացուցիչների արժանապատվությունը վիրավորելուն. Թովմասյան 19/07/2019 19:12 Բողոքողներից ոմանք տարիներ շարունակ անտառը բիզնեսի վերածած անօրինական ծառահատումներ են արել՝ ոչ թե սոցիալական հարց լուծելով, այլ՝ հարստանալով. Վահե Ղալումյան 19/07/2019 19:06 Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 1500 փախստական 19/07/2019 18:56 ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում հայտարարվել է ուսումնական տագնապ 19/07/2019 18:54 Ի՞նչ է Ուկրաինան ուզում Ռուսաստանից 19/07/2019 18:50 Ռոբերտ Քոչարյանի գործն ինձ համար, վստահեցնում եմ, սովորական մի գործ է. Հրայր Թովմասյան 19/07/2019 18:48 Դավիթ Տոնոյանն ընդունել է միջազգային փորձագետների խմբին 19/07/2019 18:45 Տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստը 19/07/2019 18:42 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Վեհարանի նորակառույց հանդիսասրահի բեմի որմնանկարի մրցույթ է հայտարարում 19/07/2019 18:25 «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է «Լիոնի» 16-ամյա կիսապաշտպանով 19/07/2019 18:16 Պատանի հրշեջ-փրկարարներն՝ ուշադրության կենտրոնում 19/07/2019 18:05 Շրջանառության մեջ ենք դրել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը. Մարուքյան 19/07/2019 17:58 Շարունակելու ենք աշխատել առանց տիկին Տավարացյանի. ԲԴԽ անդամ 19/07/2019 17:40 Արդարադատության նախարարը Վեհափառ Հայրապետին է ներկայացրել Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ իր դատողությունները 19/07/2019 17:37 Դավիթ Գրիգորյանի հետ հանդիպեցինք, քննարկեցինք իր բոլոր մտահոգությունները. ԲԴԽ անդամ 19/07/2019 17:29 Էկոնոմիկայի նախարարը ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է թեթև արդյունաբերության զարգացման հնարավորությունները 19/07/2019 17:23 Տիբեթում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել 19/07/2019 17:16 Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել 19/07/2019 17:06 Մերկելը հայտարարել է, որ Եվրոպան պետք է գործունակ լինի 19/07/2019 16:55 Հայաստան է այցելել ՆԱՏՕ֊ի փորձագետների խումբը 19/07/2019 16:53 Անդրանիկ Հարությունյանի (Մասիվցի Անդիկի) սպանության գործով որևէ անձ չի ձերբակալվել. ՔԿ 19/07/2019 16:43 ՊԵԿ-ը հայտնաբերել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր 19/07/2019 16:30 Մասիվցի Անդիկի սպանության պատվիրատուները հայտնի են. SHANTNEWS.am 19/07/2019 16:21 Պենտագոնին անհանգստացնում է ռուսական C-400-ներ գնելու Հնդկաստանի մտադրությունը 19/07/2019 16:05 Մերկելը հրաժարվում է առողջական խնդիրների պատճառով թողնել Գերմանիայի կանցլերի պաշտոնը 19/07/2019 15:55 Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակության հետ 19/07/2019 15:47 Նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 1271 դեպք-պատահար, որից 324-ն՝ արտակարգ բնույթի. դրանց հետևանքով կա 2 զոհ 19/07/2019 15:35 Կենդանիների դաժան սպանդ՝ Էջմիածնում, սպանվել են նաև քաղաքապետարանի կողմից ստերջացված շներ. Econews.am 19/07/2019 15:26 «Между нами ԲՈԼՈԼԱ, իրար հետ գնանք յոլա». Հումորային նոր տեսահոլովակ՝ Անդրանիկ Հարությունյանի և «գազելի» հայտնի վարորդի մասնակցությամբ (Տեսանյութ) 19/07/2019 15:18 «Գալաթասարայը» «Ֆուլհեմից» 1.5 միլիոն եվրոյով վարձակալել է Սերիին 19/07/2019 15:08 Դուք թույլ եք տալիս, որ Հայաստանում կիրառվի սպիտակ եղեռն ասորի ժողովրդի նկատմամբ. Բաց նամակ կաթողիկոսին և վարչապետին 19/07/2019 14:56 ԲԴԽ նախագահ ընտրվեց Ռուբեն Վարդազարյանը 19/07/2019 14:43 ՄԻԵԴ-ին և Վենետիկի հանձնաժողովին դիմելը հիմք չէ, որ գործն առաջին ատյանի դատարանում չքննվի. Քոչարյանի փաստաբան 19/07/2019 14:38 Զինվորների սնունդը շատ բարձր որակի է. հարցնում եմ՝ «էսպե՞ս է, թե՞ իմ գալու առիթով է», հլը որ ասում են՝ միշտ է այսպես. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 19/07/2019 14:26 Նավթի համաշխարհային գները նվազել են 19/07/2019 14:18 Սիսիանում պայթուցիկ սարքի միջոցով 74-ամյա բնակչի են սպանել 19/07/2019 14:06 ԲԴԽ անդամները կհանդիպեն Դավիթ Գրիգորյանի հետ 19/07/2019 14:03 Քաբուլի համալսարանի մոտ որոտացած պայթյունի հետևանքով 6 մարդ է զոհվել 19/07/2019 13:56 Իջևանում իրավիճակն այսօր հանգիստ է. քաղաքապետ 19/07/2019 13:49 Ավստրիայի արևմուտքում օդանավի կործանման հետևանքով 3 մարդ է մահացել 19/07/2019 13:40 Ֆիլիպիններում ՃՏՊ-ի հետևանքով 11 երեխա է մահացել 19/07/2019 13:34 Արհեստական բանականություն, բլոքչեյն, «կանաչ» տեխնոլոգիաներ․ «WCIT 2019»-ում կքննարկվեն ամենաարդիական թեմաները 19/07/2019 13:25 Վենեսուելայի ԱԳՆ. Իշխանությունները ցանկանում են խաղաղ գոյակցության հասնել ընդդիմության հետ 19/07/2019 13:19 Փորձում են ուժային մեթոդներով լուծարել կենտրոնը և ազատվել ինձանից. Վահագն Վարագյան 19/07/2019 13:12 Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը չի կալանավորվի 19/07/2019 13:06 Գլխավոր դատախազությունը պարզաբանում է դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության փաստը 19/07/2019 12:57 Զինծառայող Յուրի Բրոյանին տեղափոխել են հոսպիտալ. երկու շաբաթից կլինի վերջնական որոշումը 19/07/2019 12:50 Նախշուն Տավարացյանի լիազորությունները չեն դադարեցվի. Նա ԲԴԽ անդամ է 19/07/2019 12:45 Nordwind ավիաընկերության պահուստային ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում 19/07/2019 12:40 Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 19/07/2019 12:29 ԱՄՆ կոնգրեսականները պատրաստակամություն են հայտնել աջակցելու հայ-ամերիկյան օրակարգի զարգացմանը 19/07/2019 12:20 Լոռու մարզի Սվերդլով գյուղում գայլերը հոշոտել են 25 մանր եղջերավոր անասուն 19/07/2019 12:04 Տիգրան Խաչատրյանը ՀԲ թիմի հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտի ծրագրերը 19/07/2019 11:55 Թեհրանը հերքում է Հորմուզի նեղուցում իրանական անօդաչուի ոչնչացման մասին լուրը 19/07/2019 11:44 «ՅՈՒԹէյրի» օդանավն արտակարգ վայրէջք է կատարել վառելիքի սենսորի պատճառով 19/07/2019 11:31 Մոսկվա-Երևան չվերթի օդանավի ծխեցման պատճառով 2 մարդ հոսպիտալացվել է (Տեսանյութ) 19/07/2019 11:24 Բախտներս բերել է՝ դատավորի աշխատասենյակում որևէ աշխատողի անունը Քոչարյան չի եղել, թե չէ նրան էլ կառգրավեին. Փաստաբանը խուզարկության մանրամասներ է ներկայացրել 19/07/2019 11:15 Մայրաքաղաքում և ութ մարզում հոսանքազրկումներ կլինեն 19/07/2019 11:08 Իջևանում տեղի ունեցած բախումներին մասնակցած 11 անձ դեռ չի հայտնաբերվել 19/07/2019 10:59 Ադրբեջանին անվտանգության ոլորտում ամերիկյան աջակցության կտրուկ մեծացումը չի կարող հարցեր չառաջացնել մեզ մոտ. փորձագետ 19/07/2019 10:51 Բակո Սահակյանը Տիգրանակերտում անց է կացրել ընդլայնված խորհրդակցություն 19/07/2019 10:40 Պորոշենկոյին թույլ չեն տվել մուտք գործել Եվրախորհրդարանի դահլիճ 19/07/2019 10:32 Հուլիսի 21-23-ը Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում ջերմաստիճանը կհասնի մինչև +42

Տվյալ բաժնի վերջին նյութերը