15/06/2019 13:45
Երևանում առաջին անգամ անցկացվեց «Look around» գիտության փառատոնը (Տեսանյութ)
Հունիսի 15-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց «Look around» գիտության փառատոնը, որն ինտելեկտուալ յուրահատուկ միջոցառում է Հայաստանի դպրոցականների և նրանց ընտանիքների համար։
Փառատոնն անցկացվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմքի վրա, «Ռոսատոմ» Պետկորպորացիայի ու Երևանում գիտության ու մշակույթի ռուսաստանյան կենտրոնի աջակցությամբ։
Փառատոնի ծրագիրը բավականին հագեցած էր։ Հյուրերին սպասվում էին թեմատիկ գոտիներ՝ նվիրված գիտության ամենաառաջատար ուղղություններին՝ միջուկային բժշկություն, հավելյալ իրականության գոտի, ԱԷԿ-ի գոտի, ինչպես նաև՝ ինտելեկտուալ-ժամանցային խաղեր, որոնցում յուրաքանյուրը գործնականում ծանոթացավ գիտությանը, ատոմների բաժանեց ամեն ինչ շրջակայքում և ինքնուրույն հրթիռ կառուցեց։
Միևնույն ժամանակ, փառատոնի միջոցառումները ուղեկցվեցին գիտահանրամատչելի դասախոսություններով, որոնց բանախոսները Հայաստանից ու Ռուսաստանից օգնեցին իմանալ ավելին մեր շրջապատի մասին և ընկղմվել գիտության գրավիչ աշխարհի մեջ։
Միջոցառման ընթացքում տարատեսակ մոտեցումների շնորհիվ՝ երեխաները կարողացան ծանոթանալ գիտության ժամանակակից ուղղություններին։
Մանրամասները՝ տեսանյութում։