15/06/2019 09:54
«Ժողովուրդ». Սերգեյ Բագրատյանին փորձում էին համոզել օրակարգից հանել իր նախագիծը
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Ինչպես հայտնի է, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը փոփոխություններ է առաջարկել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքներում և առաջարկում է դրանց կազմերում ներգրավել նաև ընդդիմադիր խմբակցություններին: Համանման նախագիծ ներկայացրել է նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն` ավելի փոքր լիազորություններ առաջարկելով ընդդիմադիր խմբակցություններին:
Եվ, ահա, երեկ ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստում պետք է քննարկվեին Արարատ Միրզոյանի և Սերգեյ Բագրատյանի նախագծերը: Նիստի ընդմիջման ժամանակ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը և փոխնախագահ Աննա Կարապետյանը Բագրատյանին փորձում էին համոզել հանել օրակարգից նախագիծը և քննարկել միայն Արարատ Միրզոյանինը, սակայն Բագրատյանը համաձայն չէր և մինչև վերջ պնդում էր, որ իր նախագիծը պետք է անպայման քննարկվի, թեկուզ մերժման հեռանկարով: Արդյունքում որոշում կայացվեց երկու նախագծերն էլ քննարկել երկուշաբթի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։