Գույքահարկի բարձրացման խնդրի մասին. Արմեն Գևորգյան. 168.am

17/06/2019 16:03

Գույքահարկի բարձրացման խնդրի մասին. Արմեն Գևորգյան. 168.am


Վերջին շրջանի իրադարձություններն ինձ ստիպում էին ձեռնպահ մնալ մեր զարգացման ընթացիկ հարցերի վերաբերյալ հրապարակային հայտարարություններից և ելույթներից։ Սակայն երկիրը կանգնած է լուրջ արտաքին և ներքին մարտահրավերների առջև, և, անկախ ամեն ինչից, կարևոր եմ համարում իմ դիրքորոշումը հայտնել որոշ հարցերի շուրջ։

Թեման, որի մասին ես ցանկանում եմ իմ տեսակետը ներկայացնել, շատ գործնական նշանակություն ունի և բառացիորեն վերաբերում է մեր երկրում ապրող յուրաքանչյուր ընտանիքի, միաժամանակ այն կարող է նոր, իրական մարտահրավեր դառնալ ողջ պետական կառավարման համակարգի, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինների համար։ Խոսքը գույքահարկի հնարավոր փոփոխության մասին է։

Ինձ իրավունք եմ վերապահում այս թեմայով տեսակետ հայտնել միայն այն պատճառով, որ ավելի քան 6 տարի զբաղեցնելով տարածքային կառավարման նախարարի պաշտոնը՝ բառացիորեն ամենօրյա ռեժիմով զբաղվել եմ այս հարցով, ինչպես նաև 2016-2018 թթ. բազմիցս մասնակցել եմ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք գույքահարկի բարձրացման շուրջ անցկացված քննարկումներին։ Միանգամից ասեմ, որ այսօր գույքահարկի բարձրացման գաղափարի շուրջ իմ ունեցած բացասական վերաբերմունքն այն շարքից չէ, երբ քննադատում են կառավարության ներկայացրած ցանկացած առաջարկություն, եթե չեն հանդիսանում այդ կառավարության անդամ։ Այսօրվա կառավարության որոշ ներկայացուցիչներ, հատկապես՝ ֆինանսական և ՊԵԿ բլոկից, գիտեն, որ սա իմ սկզբունքային դիրքորոշումն է եղել՝ սկսած այն պահից, երբ 2008թ.-ին ստանձնել եմ նախարարի պաշտոնը, և այդ դիրքորոշումը պահպանվել է մինչ օրս։

Այսպիսով, արժե՞ արդյոք այսօր քննարկել գույքահարկի բարձրացման թեման։

Կարող եմ միանգամից պատասխանել. քննարկել գուցեև կարելի է, բայց գույքահարկը բարձրացնել՝ ոչ։ Ինչո՞ւ։

Թեման հասկանալու համար հարկավոր է նախ մի փոքր ծանոթանալ դրա նախապատմության հետ։ Գույքահարկի բարձրացման թեման միշտ քննարկվել է մի քանի համատեքստում.

1. Որպես եկամտի լրացուցիչ աղբյուր տեղական բյուջեների համար՝ լոկալ խնդիրները լուծելու նպատակով, քանի որ գույքահարկը համալրում է համայնքային, ոչ թե պետական բյուջեն։

2. Որպես սոցիալական արդարության հասցեական քաղաքականություն իրականացնելու գործիք, մասնավորապես՝ սահմանելու ավելի բարձր հարկեր հարուստների և ապահովված ընտանիքների համար, որոնք հանդիսանում են մեծ և թանկարժեք գույքի սեփականատերեր։

3. Որպես տեղական բյուջեների եկամուտների մակարդակը բարձրացնելու միջոցով՝ պետական բյուջեից դոտացիայի տեսքով համայնքներին տրամադրվող միջոցները խնայելու հնարավորություն, որի արդյունքում այդ միջոցները հնարավոր կլիներ ուղղել այլ պետական ծրագրերի կամ կարիքների ապահովմանը։

Այսօր գույքահարկի բարձրացումը դիտարկվում է նաև մեկ այլ իրողության համատեքստում՝ որպես եկամտահարկի համահարթեցման արդյունքում պետական բյուջեի եկամուտները կոմպենսացնող միջոց։ Որքանով տեղյակ եմ՝ այս գաղափարն ակտիվորեն խրախուսում են միջազգային ֆինանսական կառույցների մեր գործընկերները։

Քանի որ իմ այս հոդվածը ոչ այնքան պրոֆեսիոնալ-մասնագիտացված, որքան հանրային քննարկման բնույթ է կրում, հետևաբար՝ փաստարկները նույնպես ընդհանրական կլինեն։ Կփորձեմ ներկայացնել իմ դատողություններն առավելագույնս պարզ ձևակերպումներով։

Ի սկզբանե մենք պետք է հասկանանք, որ գործող տեղական հարկման և ձևավորված տեղական ինքնակառավարման համակարգերի շրջանակներում տեղական հարկերի և տուրքերի որևէ չափաքանակ չի կարող լուծել գլխավոր խնդիրը՝ ապահովել համայնքային բյուջեների ինքնաբավությունը՝ տեղական հանապազօրյա հարցերի լուծման համար։ Առաջիկա տարիներին պետբյուջեից տեղական համայնքներին դոտացիաներ տրամադրելու մշտական անհրաժեշտություն է լինելու. խոսքը հատկապես խոշոր քաղաքային և գյուղական համայնքների մասին է։

Հանրային նշանակության ի՞նչ նպատակ է հետապնդում կառավարությունը՝ առաջ քաշելով գույքահարկի բարձրացման գաղափարը։ Սա է հիմնական հարցը։  Կարո՞ղ է արդյոք կառավարությունն այս կերպ իր առջև հանրային ընդգրկուն սոցիալական արդարություն հաստատելու նպատակ դնել։ Վստահ չեմ, որ սա է հանդիսանում կառավարության հիմնական ցանկությունը, քանի որ այդ դեպքում վերջինս չէր հրաժարվի եկամտահարկի աճող սանդղակի սկզբունքից, երբ ավելի շատ աշխատավարձ ստացողներն ավելի շատ հարկեր էին վճարում։ Բացի այդ, հարկավոր է հասկանալ հետևյալը, որ եկամտահարկի աճող սանդղակի չեղարկումը դրական ազդեցություն կունենա մի քանի հազար մարդու համար, որոնք ստանում են 1 մլն դրամ և ավելի եկամուտ, մինչդեռ գույքահարկի բարձրացումը լրացուցիչ ծախսերի տեսանկյունից կանդրադառնա այն վճարող բոլոր հարկատուների վրա։ Այդ դեպքում անհրաժեշտություն կառաջանա՝ մտածել կիսաքայլերի մասին. ասենք՝ բարձրացնել հարկերը միայն հարուստների համար և միայն, ենթադրենք, որոշակի բնակավայրերում։ Սակայն այն արդեն տեղական բյուջեները լրացուցիչ եկամուտներով համալրելու տեսանկյունից ոչ մի բյուջետային էֆեկտ չի ունենա։ Կներեք, բայց այն ավելի շուտ կնմանվի հարկային պոպուլիզմի։

Կարո՞ղ է արդյոք ֆինանսական տեսանկյունից գույքահարկի բարձրացումը փոխհատուցել եկամտահարկի հին և նոր համակարգերի տարբերության շնորհիվ առաջացող բյուջեի եկամուտների կորուստները։ Ոչ, քանի որ եկամուտը, որը պետությունը կստանա գույքահարկի բարձրացման արդյունքում, անհամեմատ քիչ է լինելու, քան այն եկամուտը, որը պետությունն ապահովում էր եկամուտների աճող սանդղակի շնորհիվ։

Բացի այդ, հարկավոր է ազնվորեն պատասխանել հարցին՝ արդյո՞ք կառավարությունը նախատեսում է կրճատել համայնքներին տրամադրվող բյուջետային դոտացիաները նույն չափով, որքանով լինելու են լրացուցիչ եկամուտները։ Եթե ի սկզբանե կիրառվելու է այս սկզբունքը, ուրեմն հանրությանը մոլորության մեջ են գցում, քանի որ այս պարագայում գույքահարկի բարձրացումը համայնքային խնդիրները լուծելու առումով զրոյական արդյունք է ունենալու. համայնքների փաստացի ֆինանսական ռեսուրսները մնալու են նույնը և չեն ավելանալու։ Քաղաքացիների համար պարզ չի լինելու, թե ինչ նոր ծառայություններից են իրենք օգտվում, կամ որակական ինչ փոփոխություններ են կատարվել համայնքներում գույքահարկի բարձրացումից հետո, ինչ է փոխվել իրենց կյանքում՝ բացի նրանից, որ իրենք սկսել են ավելի շատ հարկ վճարել համայնքին։ Իսկ եթե դոտացիաները չեն կրճատվելու, ապա ֆինանսական հետևանքներն ակնհայտ կլինեն համայնքի համար, սակայն հասկանալի չի լինի դրա արդյունքը պետբյուջեի համար, ինչն ակտիվորեն առաջ են քաշում միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչները։

Կարո՞ղ է արդյոք գույքահարկի բարձրացումը նպաստել տնտեսական ակտիվության աճին, ինչպես նաև ազդել երկրում շինարարության տեմպերի վրա։ Այստեղ հարկավոր է հաշվի առնել մի քանի հանգամանք.

– Գույքահարկի էական ավելացումը կարող է հանգեցնել անշարժ գույքի շուկայում պահանջարկի նվազմանը։ Սա կարող է շատ ծանր անդրադառնալ հատկապես թանկարժեք թաղամասերի վրա։ Այստեղ կարևոր նշանակություն ունի նաև այն, որ հատկապես Երևան քաղաքի կենտրոնում շինարարության կոշտ կարգավորումներն արդեն իսկ կարող են հանգեցնել նոր անշարժ գույքի ինքնարժեքի ավելացմանը, դրան գումարած՝ գույքահարկի ավելացումն ընդհանրապես կթուլացնի այդ սեգմենտի նկատմամբ հետաքրքրությունը։ Սա կհանգեցնի մեր քաղաքացիների բարօրության վատթարացմանը, քանի որ մի բան է՝ այժմ ունենալ բարձրարժեք բնակարան կամ առանձնատուն, մեկ այլ բան է, երբ այդ արժեքը սկսում է փոքրանալ, իսկ ապրանքի նկատմամբ հետաքրքրությունը՝ նվազել։ Չպետք է մոռանալ, որ Երևանի կենտրոնում այժմ բնակվում են՝ ինչպես «նոր հարուստները», այնպես էլ՝ երկրի հին ու բարի մտավորականությունը, որը կկանգնի ծանր իրականության առաջ։

– Անշարժ գույքի շուկայի նկատմամբ կթուլանա նաև օտարերկրյա ներդրողների, հատկապես՝ սփյուռքի մեր հայրենակիցների հետաքրքրությունը։ Մի բան է՝ գնել բնակարան և տարեկան կտրվածքով դրա համար վճարել ոչ մեծ գումարներ՝ ձեռք բերելով կապիտալ, մեկ այլ բան է, երբ այդ կապիտալը քեզ եկամուտ չի բերում, և նույնիսկ չի աճում դրա գինը, իսկ դու սկսում ես դրա պահպանման համար ավելի շատ գումար ծախսել, այդ թվում՝ վճարելով ավելի մեծ գույքահարկ։ Միասին վերցված՝ այս բոլոր հանգամանքները կարող են հանգեցնել նրան, որ շատերը կցանկանան վաճառել իրենց ունեցվածքը, ինչը կհանգեցնի շուկայում առաջարկի ավելցուկի, իսկ դա իր հերթին՝ կհանգեցնի անշարժ գույքի գների անկմանը։ Շուկայում առաջարկի ավելցուկը խնդիրներ կստեղծի նոր շինարարական նախագծերի համար։

– Մյուս կարևոր հետևանքը կլինի այն, որ գույքահարկի ավելացումը կհանգեցնի ծառայությունների արժեքի բարձրացմանը, հատկապես՝ Երևանի կենտրոնում և պահանջարկ վայելող այլ վայրերում։ Գույքահարկի բարձրացումը կհանգեցնի անշարժ գույքի սեփականատերերի կողմից վարձակալության տրվող տարածքների և շենքերի վարձավճարը բարձրացնելու օբյեկտիվ ցանկությանը, իսկ այդ տարածքներում այսօր գործում են ռեստորաններ, հյուրանոցներ, խանութներ և փոքր ու միջին բիզնեսի այլ օբյեկտներ։

– Միշտ, երբ քննարկման է դրվում գույքահարկի բարձրացման հարցը, հարկավոր է հաշվի առնել նաև այն իրողությունը, թե այդ քայլն ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման վրա։ Չէ՞ որ, ընդգծում եմ, մենք մոռանում ենք, որ գույքահարկը տարածվում է ոչ միայն բնակարանների, այլև անշարժ գույքի բոլոր ձևերի վրա, այդ թվում՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակություն ունեցող։ Ակնհայտ է, որ գործարարության համար լրացուցիչ ծախսային բեռը չի կարող դրական անդրադառնալ բիզնեսի զարգացման և ընդարձակման տեմպի վրա։ Այստեղ կարող են առարկել, թե՝ «չէ՞ որ մենք փոխել ենք եկամտահարկի սանդղակը»։ Ստացվում է այսպես.  մի որոշմամբ՝ թեթևացնում, մյուսով՝ ավելացնում ենք բիզնեսի բեռը։ Իսկ ի վերջո ո՞վ է այս ամենից շահում՝  սեփականատե՞րը, գործատո՞ւն, թե՞ աշխատողը։ Միգուցե պետությո՞ւնը։

Ինչպիսի՞ ինստիտուցիոնալ կամ համակարգային արդյունք կարող է ունենալ գույքահարկի բարձրացումը։

Այդպիսի արդյունք հնարավոր կլինի ապահովել, եթե կառավարությունը որոշի անցում կատարել տեղական հարկման նոր հայեցակարգի, այսպես կոչված՝ միասնական հարկին, որը կփոխարինի հողի հարկին և գույքահարկին։ Սա աշխարհում ամենատարածված տեղական հարկման մեխանիզմն է։ Այս մոտեցմամբ հնարավոր կլինի լուծել ևս մեկ կարևոր խնդիր՝ սահմանել հողի իրական շուկայական արժեքը։ Բոլորին հայտնի է, որ այսօր հողի կադաստրային արժեքը և դրա շուկայական արժեքն անգամներով կարող են չհամընկնել։ Ժամանակին կառավարությունում մշակվել էր միասնական հարկին աստիճանաբար անցում կատարելու պլան-հայեցակարգ։ Կարևոր է նաև կադաստրային գոտիների քանակի ավելացումը, ինչը հնարավորություն կտա ավելի հասցեական և արդար գույքահարկ սահմանել։

Անհրաժեշտ է նոր և ավելի ժամանակակից պատկերացում առ այն, թե ինչ եկամուտների հաշվին պետք է ձևավորվեն համայնքային բյուջեները։ Չէ՞ որ մենք պետք է հասնենք այն մակարդակին, երբ առավելագույն քանակությամբ ծառայություններ պետք է մատուցվեն տեղական համայնքների, այլ ոչ՝ պետության կողմից։ Այդպես ավելի հեշտ է տեղական իշխանությունններից պահանջել համապատասխան որակ և վերահսկել այն, սակայն միաժամանակ վերջիններս պետք է ունենան բավարար միջոցներ ու հնարավորություններ՝ արդի պահանջներն իրականացնելու համար։ Ընդ որում, հարկավոր է ելնել նրանից, որ համայնքները պետք է լինեն առավելագույնս անկախ և ինքնուրույն։

Հայաստանում համայնքային բյուջեների եկամուտների հիմնական աղբյուրներն են հողի և անշարժ գույքի հարկերը, տեղական տուրքերը, վարձավճարները։ Մենք, ի տարբերություն շատ երկրների, պետական տուրքերից, օրինակ՝ եկամտահարկից, շահութահարկից, բնապահպանական վճարներից, և այլն, համայնքային բյուջեներ գումարներ մասհանելու պրակտիկա չունենք։ Չբարձրացնելով համայնքային հարկերի դրույքաչափը՝ հարկավոր է գտնել համայնքային բյուջեների առկա միջոցների օպտիմալ և ռացիոնալ օգտագործման ձևեր։ Նման ձևերից մեկը համայնքների խոշորացումն էր։

Արդյոք հնարավո՞ր են բարդություններ վարչարարության տեսանկյունից։

2008թ.-ին, երբ սկսեցի իմ աշխատանքը՝ որպես փոխվարչապետ և տարածքային կառավարման նախարար, ինձ համար ամենազարմանալի բացահայտումն այն էր, որ երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը չէր հասկանում համայնքային հարկերի իմաստն ու նշանակությունը։ Շատերը նույնիսկ չգիտեին, որ հողի և անշարժ գույքի հարկը պետբյուջեի հետ կապ չունեն, նրանց կողմից նախորդ տարիների ընթացքում, առանց չափազանցման, հսկայական պարտքեր էին կուտակվել։ Եվ սա՝ այն պատճառով, որ, եթե հնարավոր էր չվճարել, ու դրա հետևանքով ոչինչ տեղի չէր ունենում իրական կյանքում, շատերը գերադասում էին չվճարել։ Մենք ստիպված էինք հետևողական աշխատանք կատարել, և, ի վերջո, հաջողվեց որոշակի արդյունքի հասնել։ Այսպես. եթե 2007թ. պլանավորված համայնքային տեղական եկամուտները 16.7մլրդ  դրամի սահմաններում էին, ապա 2013թ.-ին  դրանք արդեն 32.6 մլրդ  դրամի էին հասել (կրկնակի աճ)։ Սակայն մենք կարողացանք այս արդյունքին հասնել միայն գործող հարկային դրույքաչափի շրջանակներում՝ առանց դրանց բարձրացման, որոշ օրենսդրական նախաձեռնություններով, որոնք խրախուսում էին կուտակված պարտքերի վճարումը։

Ես չգիտեմ, թե այժմ ինչպիսի իրավիճակ է տիրում համայնքներում հարկահավաքության ոլորտում, սակայն ավելի քան վստահ եմ, որ գույքահարկի դրույքաչափերի բարձրացումը կարող է է՛լ ավելի բարդացնել իրավիճակը՝ կապված նոր չվճարված պարտավորությունների կուտակման հետ, կավելանա համայնքապետերի կողմից քաղաքացիների դեմ ուղղված դատական հայցերի քանակը, իսկ սա կհանգեցնի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բյուջետային և վարչարարական նոր ռիսկերի ավելացմանը։

Այս կարևոր հարցի շուրջ որոշումներ կայացնելու ժամանակ պետք է հաշվի առնվեն վերոնշյալ հանգամանքները։ Հարկավոր է հստակ պատկերացնել, թե ինչ հետևանք կարող է ունենալ գույքահարկի բարձրացման որոշումը, և հասկանալ՝ արդյո՞ք այն արդարացված է,  չէ՞ որ ֆինանսական արդյունքը կարող է չնչին լինել, իսկ դրա հետևանքով առաջացած գլխացավանքը՝ մեծ։

Տնտեսության և հասարակ քաղաքացիների համար կարևոր է մի փոքր հարմարվել և վարժվել խաղի նոր կանոններին. դրանց հաճախակի և կտրուկ փոփոխությունները չեն հանգեցնի ցանկալի արդյունքի։ Միևնույն ժամանակ՝ քաղաքացիներն արդեն սկսում են հասկանալ, որ նույնիսկ հեղափոխությունից հետո պետությունը փորձում է բոլոր խնդիրները լուծել իրենց իսկ հաշվին։ Միգուցե քաղաքացիները կարող են ներողամիտ լինել և փորձել հասկանալ այդ որոշումները և մի փոքր էլ համբերել, եթե դրանց արդյունքը լինելու է արագ և տեսանելի։ Գույքահարկի բարձրացման պարագայում այդպիսի արդյունք չի լինելու։

ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՀՀ նախկին փոխվարչապետ


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:11 Սաուդյան Արաբիայում ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով 35 ուխտագնաց է զոհվել Այսօր, 19:05 Իրաքից հայտնել են Սիրիայից ԻՊ-ի գրոհայինների ձերբակալման մասին Այսօր, 19:01 Դավիթ Տոնոյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցեր Այսօր, 18:56 Անկարան Սիրիայում քրդերին մեղադրում է արգելված զենք օգտագործելու համար Այսօր, 18:46 Ունենք բավարար կամք Հայաստանին աջակցելու կրթության ոլորտում քաղաքականության մշակման հարցում. ԱԶԲ պաշտոնյա Այսօր, 18:43 Հոկտեմբերի 21-ից հայ-վրացական սահմանով որոշ ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն իրականացվելու են Հյուսիսային մաքսատուն-վարչությունում Այսօր, 18:37 Ո՞վ մտահոգություն չի ունենա նման արարքի համար. ՍԴ նախագահի հայր (Տեսանյութ) Այսօր, 18:18 Հարցնում էին՝ տանիքը ե՞րբ եք փոխել. ուրիշ բան չեն հարցրել. Վարդան Թովմասյան (Տեսանյութ) Այսօր, 18:13 Փաստորեն նույն իրավական հիմքով դադարել են ոչ միայն Հրայր Թովմասյանի, այլև ԱԺ ևս չորս պատգամավորի լիազորություններ. Ռուբեն Մելիքյան Այսօր, 18:05 Բաբաջանյանի դիմումի հիման վրա հարուցված քրգործը ենթակա է կարճման, բայց Հայաստանի վրա բիծ է մնալու. ԼՀԿ պատգամավոր Այսօր, 17:51 Կատալոնիայի առաջնորդը հանդես է եկել անկախության հարցի շուրջ նոր հանրաքվե անցկացնելու օգտին Այսօր, 17:42 Ինսինյեն հանդիպում է անցկացրել Անչելոտիի հետ Այսօր, 17:30 Երևանում դանակով շրջող հայտնի «ուտիլիզատորը» սպառնացել է լրագրողներին (Տեսանյութեր) Այսօր, 17:27 Ֆիլիպիններում երկրաշարժը 5 մարդու կյանք է խլել Այսօր, 17:20 Հրայր Թովմասյանի դեմ քաղաքական պատվեր է իրականացվում. փաստաբան Այսօր, 17:16 Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 28-ամյա կնոջը Այսօր, 16:56 Տնտեսական հեղափոխությունն ու պատերազմի վտանգը թողած՝ երկրի թիվ 1 հարցը դարձրել են Հրայր Թովմասյանի պաշտոնազրկումը. պատգամավոր Այսօր, 16:52 «Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության շրջանակում որոշ փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն Այսօր, 16:29 Վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է գումարներ. քրգործը դատարանում է Այսօր, 16:18 Ոստիկանները Դիլիջանում խոշոր չափերի չարաշահումներ են արձանագրել (Տեսանյութ) Այսօր, 16:10 Փաստորեն իշխանությունների մոտ ոչ մի սրբություն չի մնացել. Կարեն Բեքարյանը դիմել է միջազգային կառույցներին Այսօր, 16:03 Պաշտպանը մշակել է նախագծերի փաթեթ գրական-գեղարվեստական և այլ գրքերի վաճառքը, ինչպես նաև հումքի ներմուծումը ԱԱՀ-ից ազատելու համար Այսօր, 15:54 Քննարկումներ են ընթանում Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքի նախագծի շուրջ. Արայիկ Հարությունյան Այսօր, 15:48 Ադրբեջանական քարոզչամեքենան ողջ թափով աշխատում է մեր դեմ, իսկ մենք Միլանում և Հռոմում ազգովի սուրճ խմելու ենք պատրաստվում. Աշոտյան Այսօր, 15:39 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ հարցերով խորհրդականին Այսօր, 15:30 Կապանում երկհարկանի շինության փլատակներից դուրս է բերվել երկրորդ բնակչի դին Այսօր, 15:17 Փոխարտգործնախարարը Կորեայի դեսպանին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի լուծման շուրջ հայկական կողմի մոտեցումները Այսօր, 15:08 Նախկին հրամանատար Գրիգորի Սահակյանը կուսակցություն է հիմնում Այսօր, 14:55 Խախտումներ են հայտնաբերվել ստուգված բոլոր դպրոցներում Այսօր, 14:46 ԱԱԾ են կանչվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը Այսօր, 14:43 Կապանում երկհարկանի շինության փլատակներից դուրս է բերվել 69-ամյա քաղաքացու դին Այսօր, 14:36 «Հագիբիս» թայֆունը Ճապոնիայում 77 մարդու կյանք է խլել Այսօր, 14:26 Սպասվում է առանց տեղումների եղանակ Այսօր, 14:05 Վթարի հասցված վնասները գնահատելու համար կատարվում է ներքին քննություն. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ Այսօր, 13:53 Սիրիական զորքերը դուրս են եկել Քոբանիից հյուսիս ընկած Թուրքիայի հետ սահման Այսօր, 13:26 Վիճաբանության ժամանակ մեկ անձ սպանվել էր, ևս երկուսը՝ վիրավորվել. մեղադրանք է առաջադրվել 23-ամյա երիտասարդին Այսօր, 13:21 Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնը դարձավ համալսարանական. ԵՊԲՀ-ում հուշագիր ստորագրեցին (տեսանյութ) Այսօր, 13:18 Հայաստանը կարող է հայտնվել քաղաքական աբսուրդի թատրոնի գլխավոր դերում. Արթուր Ղազինյան Այսօր, 13:12 Ֆիլիպինների նախագահը մոտոցիկլետից ընկել է Այսօր, 13:00 Սահմանին կառուցվող տունը՝ գյուղը շենացնելու երաշխիք Այսօր, 12:54 Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Արա Ղազարյան Այսօր, 12:46 Որքան ֆիզիկապես պատրաստված լինի ոստիկանը, այնքան առավել պաշտպանված կլինենք բոլորս. Էրիկ Օհանյան Այսօր, 12:39 Կատալոնիայում բողոքների երրորդ օրվա ընթացքում ավելի քան 40 մարդ է տուժել Այսօր, 12:32 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուս Այսօր, 12:24 Մոտ 24 միլիոն դրամ՝ Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի համար Այսօր, 12:23 Թուրքիան հայտարարել է Սիրիայում գործողությունների ընթացքում 673 գրոհայինի չեզոքացնելու մասին Այսօր, 12:14 Արծվանիկի պոչամբարում տեղի ունեցած վթարը վերացվել է. Բնապահպանության տեսչական մարմին Այսօր, 12:06 ԱՄՆ ֆինանսների նախարարը Թուրքիային նոր պատժամիջոցներով է սպառնում Այսօր, 11:50 Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող գործընթացն արդեն ստանում է վտանգավոր տեսք. Երվանդ Վարոսյան Այսօր, 11:42 Մելիքյան. Հաջորդը լինելու է քրեական գործը ԶԱԳՍ-ի աշխատողների նկատմամբ, որոնք 1970 թվականին ծննդյան վկայական են տվել Հրայր Թովմասյանին Այսօր, 11:32 ՀՀԿ գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու համար Հրայր Թովմասյանի՝ ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը Այսօր, 11:31 Չորային կլիմայի պատճառով հրդեհները նորից շատացել են. Ֆելիքս Ցոլակյան Այսօր, 11:29 Նավթի համաշխարհային գները նվազել են Այսօր, 11:22 Բրյուսելում կայացել է ՀՀ - ԵՄ Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի առաջին նիստը Այսօր, 11:13 Արտանետումների՝ Ողջի գետը լցվելու դեպքով կարող է քրեական գործ հարուցվել Այսօր, 11:08 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Նուբար Աֆեյանին Այսօր, 11:00 Սյունիքում պոչատարի վնասման պատճառով արտանետումները լցվել են Ողջի գետը (տեսանյութ) Այսօր, 10:55 Մամեդյարով. Հայկական ազգանուններով Ռուսաստանի քաղաքացիները կարող են այցելել Ադրբեջան, սակայն այդ մասին պետք է նախապես տեղեկացնեն Այսօր, 10:50 Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվի. Դանիել Իոաննիսյանին մերժեցին Այսօր, 10:34 Էն ժամանակ ինչո՞ւ չեք եկել կառավարության դեմը նստել. վարչապետը՝ սևազգեստ մայրերին (տեսանյութ) Այսօր, 09:52 «Հրապարակ». Ինչ է պահանջում «Լիդիան Արմենիան» Սերգեյ Բագրատյանից Այսօր, 09:50 «168 Ժամ». «Հիմարություն են խոսում». Նորատ Տեր-Գրիգորյանց Այսօր, 09:44 «Ժողովուրդ». Հայկ Հարությունյանի հետ դեպքի օրը նույն տանը եղած վկան լքել է Հայաստանը Այսօր, 09:42 «Հրապարակ». Ո՞վ է Արցախում Հայաստանի թեկնածուն Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Ծառայության մեջ իր գործն անող ոստիկանին սպանելու այս դեպքը առաջինը չէ Նոր Հայաստանում Այսօր, 09:36 «Հրապարակ». Անտառն այրում են նրանք, որոնց ամռանն արգելվեց անտառահատումը Այսօր, 09:33 «Փաստ». Փաշինյանը Հայրապետովին ազատել է անձնական պատճառներով Այսօր, 09:31 Հարուցվել է քրեական գործ իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Այսօր, 09:29 «Հրապարակ». Ինչո՞ւ է «ծռերի» ներկայացուցիչը նախապես «բրոնյա» արել հրապարակը Այսօր, 09:24 «168 Ժամ». Հիմա ի՞նչ են ուզում իմանալ 16/10/2019 21:22 Ակադեմիական ազնվության արժեքների մասին շատերի հայտարարությունները կատարելապես կեղծ են. Ռուբեն Հայրապետյանը դատական գործընթաց է սկսում 16/10/2019 19:33 Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական 16/10/2019 19:30 Եվրամիությունը սատարում է խաղաղ բանակցությունների ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին. Տոյվո Կլաար 16/10/2019 19:25 Սիրիական բանակը հինգ տարում առաջին անգամ մտել է Ռաքքա 16/10/2019 19:11 Ֆիլիպինների ափերի մոտ 6,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել 16/10/2019 19:02 Հռոմում 29 մարդ է հոսպիտալացվել ավտոբուսի մասնակցությամբ վթարից հետո 16/10/2019 18:53 ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամաններով զոհված ու վիրավորված ոստիկանները պարգևատրվեցին 16/10/2019 18:50 Էրդողանը հայտարարել է, որ սիրիական քրդերի ուժերը բանտից ազատում են ԻՊ գրոհայիններին 16/10/2019 18:40 Կանադան ժամանակավորապես դադարեցրել է սպառազինության վաճառքը Թուրքիային 16/10/2019 18:17 «Մաստակի պատը»՝ Սիեթլում (Տեսանյութ) 16/10/2019 18:09 Քրոնիկ հոգնածություն, ցավեր, ողնաշարի մկանների անհամաչափ զարգացում. դպրոցական պայուսակների ծանրության հետևանքները (Տեսանյութ) 16/10/2019 18:03 ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կսպասարկի չինական UnionPay քարտերը 16/10/2019 17:46 Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 ք/մ մակերեսի հաշվարկով գները աճել են 2.8 %-ով 16/10/2019 17:23 Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի ծրագրի շրջանակում մեկնարկել է չորրորդ փուլը 16/10/2019 17:10 Ոստիկանների պաշտպանվածությունը պետք է բարձրանա. Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել զոհված ոստիկանի հարազատներին 16/10/2019 17:02 Բանջարեղենային ռեկորդ. Գերմանիայում ընտրել են ամենախոշոր դդումը (Տեսանյութ) 16/10/2019 16:41 Հոկտեմբերի 17-ին որոշ ժամանակով կդադարեցվի Բջնի գյուղի գազամատակարարումը 16/10/2019 16:30 «Ryanair»-ի մուտքը մեր շուկա միանշանակ ավելացնելու է զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան և հանգեցնելու է ավիատոմսերի գների անկման. Նիկոլ Փաշինյան 16/10/2019 16:16 Նավթի գներն աճում են 16/10/2019 15:55 ՄԱԿ-ում հայտարարել են, որ Ասանժի նկատմամբ խոշտանգումներ են կիրառվել 16/10/2019 15:38 «Պոբեդան» 40 տոկոսով կավելացնի արտասահմանից Ռուսաստան թռիչքների արժեքը 16/10/2019 15:22 Բրազիլիայում պայթյունի հետևանքով զոհվել է չորս մարդ 16/10/2019 15:16 Մեքսիկայում բանակային պարեկային ծառայության վրա հարձակման հետևանքով զոհվել է 15 մարդ 16/10/2019 15:09 Հոնգկոնգում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 2,2 հազար մարդ 16/10/2019 15:01 Երևանում ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. նոր մանրամասներ 16/10/2019 14:56 Էրդողան. Սիրիայում Թուրքիայի գործողությունը կնպաստի Սիրիայի ամբողջականության պահպանմանը 16/10/2019 14:54 Ճաապոնիայում «Հագիբիս» թայֆունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 74-ի 16/10/2019 14:44 Մոդրիչը բաց կթողնի «Բարսելոնայի» հետ հանդիպումը 16/10/2019 14:28 Կալիֆոռնիայում երկրաշարժ է տեղի ունեցել 16/10/2019 14:16 Աֆղանստանում պայթյուն է որոտացել. կան զոհեր

Տվյալ բաժնի վերջին նյութերը