Հարցեր՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին

17/06/2019 12:53

Հարցեր՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին


Իրավաբան, «Բաբայան քնսալթինգ» ընկերության հիմնադիր Արսեն Բաբայանը մի շարք հարցեր է ուղղել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին։

«Այս շաբաթ ՀՀ խորհրդարանում քննարկվելու, այնուհետև քվեարկվելու է Վահե Գրիգորյանին ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր ընտրելու հարցը: Եթե մեզ բախտ վիճակվեր ունենալ ուժեղ խորհրդարան, ապա այդ խորհրդարանում մենք ականատեսը կլինեինք առողջ ու մասնագիտական լուրջ քննարկումների, բովանդակալից հարցերի ու դրանց ազնիվ պատասխանների: 

Ստորև ներկայացնում եմ հարցեր, որոնք, իմ համոզմամբ, պետք է հնչեցնեն պատգամավորները և որոնց պատասխանները պարտավոր է խորհրդարանում հնչեցնել ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը:

Հարց 1. Պարոն Գրիգորյան, համաձա՞ն եք արդյոք, որ իրավական պետության՝ Սահմանադրության անփոփոխելի՝ 1-ին հոդվածում ամրագրված հիմնարար սկզբունքից են ուղղակիորեն բխում իշխանությունների բաժանման և հավասարակշռման, դատարանների անկախության,արդարադատության երաշխավորվածության և բացառապես դատարանների կողմից արդարադատություն իրականացնելու սկզբունքները, ընդ որում՝ նաև դատարանների՝ որպես մարդու իրավունքների անմիջական գործողությունը ընդդեմ մյուս՝ գործադիր և օրենսդիր իշխանությունների ապահովող մարմինների գործառույթը:

Եթե այո, ապա այդ դեպքում ինչպե՞ս եք գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որը նա արել է` ի պաշտոնե հանդես գալով նաև Կառավարությունում անցկացված խորհրդակցության ժամանակ, առ այն, որ դատական իշխանությունը լեգիտիմ չէ, այսինքն, նրա գործունեությունն իրավաչափ չէ: Մ՞իթե դա չի նշանակում, որ այսուհետ և նախկինում՝ իր կողմից մատնանշված «հանցավոր ռեժիմի մնացորդների» կողմից կայացված դատական ակտերը նույնպես լեգիտիմ, այսինքն, իրավաչափ չեն, ներառյալ՝ մարդու իրավունքների պաշտպանության շրջանակներում արձակված ակտերը: Վարչապետն իրավասություն ունի արդյոք իր պաշտոնեական լիազորություններն օգտագործել անկախ և իրեն վերահսկող իշխանության մի ամբողջ թևի գնահատական տալու համար, եթե այո, ապա կնշե՞ք Սահմանադրության կամ օրենքի, որ դրույթի հիման վրա է նա դա արել, և արդյո՞ք լեգիտիմությունը միայն քաղաքական կատեգորիա է և չի ենթադրում նաև իրավական գնահատական, որը դատարանների դեպքում ակնհայտորեն իշխանության չարաշահում է որևէ այլ պաշտոնատար անձի կողմից, բացի ՍԴ դատավորների և ԲԴԽ անդամների: Հետևաբար, արդյո՞ք վարչապետը չի վերազանցել իր լիազորությունները՝ ոտնձգելով Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված իրավական պետության հիմնարար սկզբունքի և 6-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված օրինականության սկզբունքի խախտմամբ:

Հարց 2. Արդյոք վարչապետի կամ պատգամավորի համար՝ որպես քաղաքական գործիչների, պաշտոնատար անձանց վերաբերող սահմանափակումները, արգելքները և էթիկայի կանոնները դադարու՞մ են գործել ֆեյսբուքյան հայտարարություններ անելու կամ աշխատանքային օրվա ավարտին հաջորդած այլ գործողություններ կատարելիս:

(Թեկնածուն պետք է որ ժխտի այդ հնարավորությունը, հաստատելու դեպքում հայտնվելու է անհեթեթ վիճակում):
Ժխտելու դեպքում հարց` ինչպե՞ս կարող եք մեկնաբանել նրա կոչը՝ արգելափակելու առանց բացառության բոլոր դատարանների մուտքերը, ոչ ոքի ներս չթողնել, որն, ըստ էության, դատարանների արգելափակման հավաքի կազմակերպումն էր, ինչպես նաև նրա ու մի շարք պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ԱԺ պատգամավորների կողմից նման հավաքները ղեկավարելը կամ դրանց մասնակցելը՝ քաջալերել եվ հավաքների մյուս մասնակիցներին: (Հարցի ենթատեքստը շատ պարզ է` համաձայն «Հավաքների ազատության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, լիազոր մարմինը` քաղաքապետը պարտավոր է արգելել հավաքը, եթե այն անցկացվելու է դատարաններից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը: Թեև այս պահանջը վերաբերում է իրազեկում պահանջող, այսինքն, հարյուր և ավելի մասնակից ունեցող հավաքներին, այն կիրառելի է նաև որպես ոստիկանության ծառայողների միջամտության հիմք` առնվազն հավաքի վայրից հեռացնելու դատարանների բնականոն գործունեության համար սպառնալիք ստեղծող անձանց, իսկ եթե դա չի հաջողվում, ապա հավաքը կորցնում է իր խաղաղ բնույթը, և պետք է դադարեցվի օրենքով սահմանված կարգով: Այսինքն, միայն բնականոն գործունեության սպառնալիքը բավարար էր դատարանների մուտքերը` հարյուրը գերազանցող հավաքի դեպքում` քաղաքապետի որոշմամբ և դրա կատարմամբ բացելու, իսկ այլ դեպքերում` համաչափ ոստիկանական միջամտությամբ բացելու համար, ինչը չի արվել):Ենթահարց` արդյո՞ք դա դիտավորությամբ, օրենքի խախտմամբ հավաք կազմակերպելու միջոցով լիազորությունների վերազանցում չէ, որը, եթե հանգեցրել է ծանր հետևանքների, օրինակ՝ մաքրուհիներին ապօրինաբար ազատությունից զրկելուն, կամ դատավորներից մեկի նկատմամբ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն կիրառելուն, կամ առանձին դատարաններում դատական նիստերի չեղարկմանը, հանցագործություն է:Ենթահարց` եթե Դուք վաղն ընտրվեք Սահմանադրական դատարանի դատավոր, և Ձեզ կամ Ձեր գործընկերներին Ձեր կամ նրանց ընդդիմախոսները չթողնեն դատարան մտնել կամ արգելափակեն Ձեր կամ նրանց ելքը դատարանից, դա որպես իրավաբան ինչպե՞ս կորակեք:

Հարց 3.  Արդյոք դատավորներն անփոփոխելի՞ են, թե՞ ոչ, և սա իրավական պետության տարրական սկզբու՞նք է, թե՞ ոչ, այսինքն, անկախ քաղաքական ուժերի քաղաքական հարաբերակցությունից և օրվա հասարակական կարծիքից կամ քաղաքական գործիչների գնահատականներից` նրանք պե՞տք է փոխվեն, թե՞ ոչ:

Հարց 4.  ՍԴ դատավոր ընտրվելու դեպքում պաշտոնավարելու եք 12 տարի, ուստի մոտալուտ իշխանափոխության դեպքում Դուք որպես դատավոր ինչպե՞ս կվերաբերեք Ձեզ և Ձեր գործունեությունը որպես ոչ լեգիտիմ, Ձեզ որպես «ՔՊ-ական մնացորդ» կամ ոչ լեգիտիմ ընտրված դատավոր որակող՝ ազատ, արդար և ժողովրդավարական ընտրություններում ընտրված ապագա քաղաքական մեծամասնության, գործադիր կամ օրենսդիր իշխանության ղեկավար կամ այլ պաշտոնատար անձանց գնահատականներին:
(Թեկնածուն պետք է որ պատասխանի, որ կանտեսի դրանք, քանի որ դրանք սոսկ քաղաքական գնահատականներ են և դատավորի համար նշանակություն չպետք է ունենան):
Հետևաբար, հարց. ուստի եթե ներկայիս դատավորներն արհամարհեն վարչապետի և ԱԺ մի խումբ պատգամավորների քաղաքական գնահատականները, ճի՞շտ կանեն:
(Թեկնածուն պետք է որ հերքի և ասի, որ ինքը ժողովրդի վստահությունը վայելող խորհրդարանի կողմից է ընտրվելու, իսկ մյուս դատավորները՝ կեղծված ընտրությունների արդյունքում իշխանության եկած մարմինների պաշտոնատար անձանց):
Այդ դեպքում հարց` եթե ընտրությունները կեղծելու վերաբերյալ Ձեր չափանիշը սոսկ Ձեր նախընտրած քաղաքական ուժերի կամ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններն են, ապա չե՞ք վախենում, որ մի օր նրանց կողմից կազմակերպված ընտրությունների լեգիտիմությունը այլ քաղաքական ուժեր վիճարկեն, միայն այդ պատճառով Դուք հրաժարական կտա՞ք:

Հարց 5.  Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Դուք եք կանգնած Հայաստանում այսպես կոչված «անցումային արդարադատության» և «վեթինգի» գաղափարների ակունքներում, արդյո՞ք դա այդպես է, թե՞ ոչ, եթե այո, որո՞նք են Հայաստանում անցումային արդարադատության փաստական հիմքերը, ի՞նչ ժամանակագրական ընդգրկում այն պետք է ունենա, օրինակ, արդյո՞ք պետք է բացահայտվեն   1990 թվականից սկսած բազմաթիվ քաղաքական և պետական գործիչների սպանությունների պատվիրատուները և կատարողները, 90-ական թվականներին մարդու իրավունքների զանգվածային խախտումները, օրինակ՝ բանակում ծառայելու նպատակով ծնողների «պատանդառությունը», Վանո Սիրադեղյանի ղեկավարած ոստիկանության ծառայողների կամայականությունների զոհերը պե՞տք է արդոք փոխհատուցում ստանան, նրա բանդայի կատարած հանցագործությունների կազմակերպիչները պե՞տք է արդյոք նույնպես բացահայտվեն, արդյո՞ք չպետք է պարզվեն 1995 թվականի խորհրդարանական և 1996 թվականի նախագահական խայտառակ ընտրությունների փաստական հանգամանքները, պե՞տք է արդյոք չեղարկվի 1995 թվականի, այն ժամանակվա ընդդիմության պնդմամբ՝ կեղծված, այսինքն, մայր Սահմանադրությունը և մենք վերադառնանք խորհրդային Հայաստանի Սահմանադրությանը:

Հարց 6.  Անկախ վեթինգի կիրառման հավանականությունից և բովանդակությունից` միայն դատավորների վեթինգի վրա կենտրոնանալը, ըստ Ձեզ, արդյո՞ք համակարգային մոտեցում է, մի՞թե հանրությունը, փաստաբանական կորպուսը, նաև Դուք կարող եք անտեսել քննչական, ոստիկանական, ազգային անվտանգության մարմինների, ցիտում եմ` «նախորդ ռեժիմի մնացորդներին», հիմք ընդունել նրանց գործունեության արդյունքները, և արդյո՞ք վեթինգը պետք է վերաբերի բոլոր դատավորներին, օրինակ՝ որևէ ողջամիտ կասկածի հիմք չտված դատավորների վեթինգը համապատասխանու՞մ է արդյոք Սահմանադրությանը և արդարության տարրական պահանջներին, արդյո՞ք դատավորների համար վեթինգի արդյունքում պաշտոնից զրկվելը՝ որպես պատասխանատվության տեսակ, կարող է ներմուծվել հետին թվով՝ նրա կողմից նախորդող ժամանակահատվածում կատարված՝ այդ ժամանակվա գործող օրենքներով պատասխնատվություն չառաջացնող արարքների համար, և համահու՞նչ է դա արդյոք անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքների հետադարձ ուժի սահմանադրական արգելքին, որը, իմ համոզմամբ, իր հերթին բխում է Սահմանադրության անփոփոխելի՝ 1-ին հոդվածում ամրագրված իրավական պետության սկզբունքից:

Հարց 7.  Վեթինգն իրավակա՞ն, թե՞ քաղաքական գործընթաց է. եթե իրավական է, ապա արդյոք վարչապետը չի՞ վերազանցել իր լիազորությունները, երբ հայտարարել է, որ վեթինգն արդեն սկսված է, ի՞նքն է արդյոք դա հրահանգել (եթե թեկնածուն ստիպված պնդի, որ նաև քաղաքական գործընթաց է, այսինքն, առանց օրենսդրական հիմքի կարող է իրականացվել, կհայտնվի ծանր դրության մեջ, հետևաբար, հավանաբար, չի մտաբերի վարչապետի խոսքերը, սակայն կարելի է հիշեցնել):

Հարց 8.  Ինչպե՞ս ստացվեց, որ Հանրապետության նախագահին ոչ լեգիտիմ և «տխմարագույն դեմագոգ» համարող անձը նրա կողմից առաջադրվեց ՍԴ դատավորի թեկնածու: Արդյոք չե՞ք կարծում, որ Նախագահի հանդեպ առնվազն քաղաքական շանտաժ է գործադրվել:

Հարց 9.  Ունեի՞ք արդյոք իրավական հիմքեր կամ ողջամիտ կասկածներ` պնդելու, որ Հանրապետության նախագահը լեգիտիմ չէ, ընդ որում, անընդհատ, և որո՞նք էին դրանք, թե՞ ընդամենը Ձեր նախընտրած քաղաքական ուժին հաճո քաղաքական դեմագոգիայով էիք զբաղվում, որի որակումը ես, ի տարբերություն Ձեզ, չեմ ցանկանա տալ՝ պահպանելով էթիկայի տարրական կանոնները:

Հարց 10.  Ի՞նչ եք կարծում, արդյոք Հանրապետության նախագահը կեղծե՞լ է Մեծ Բրիտանիայի Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթ II-ի հպատակությունից հրաժարվելու վերաբերյալ փաստաթղթի ամսաթիվը, եթե այո, տեղյա՞կ է արդյոք դրան ՀՀ վարչապետը, Ձեր ընկեր ԱԺ նախագահը, Դուք, ուստի Դուք այդ մասին գիտեք և չե՞ք հայտնել պատկան մարմիններին:

Հարց 11.  Եթե դուք չունեք տեղեկություն, որ Արմեն Սարգսյանն ավելի ուշ է դադարեցրել իր Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը, ապա ինչի՞ վրա է հիմնվել այդ դեպքում Ձեր հայտարարությունը և Ձեր որակումները: Ինչպե՞ս կարձագանքեք հիմա ինձ, եթե ես Ձեզ որակեմ որպես տխմարագույն դեմագոգ, մի՞թե չեք տեսնի պատգամավորական էթիկայի կամ հանրային բարոյականության տարրական կանոնների խախտում, բացի այդ, եթե իրական հիմքեր չունեք, Դուք էլ իրավաբան եք և փաստաբանի էթիկայի կանոններով եք կաշկանդված, վաղը՝ ընտրվելով դատավորի պաշտոնում և կաշկանդված լինելով դատավորի էթիկայի կանոններով, էլի շարունակելու՞ եք Ձեր նման վարքագիծը և որոշումնե՞ր եք կայացնելու` առանց ճշտելու իրավական հիմքերի առկայությունը: Սա կարևոր հարց է դատավորի պաշտոնին Ձեր պիտանիությունը, այդ թվում՝ Ձեր բարոյական որակները պարզելու համար:

Հարց 12.  Ըստ Ձեզ՝ հայտնի սկանդալային գաղտնալսման հերոս լինելը՝ հաշվի առնելով հարուցված և քննվող քրեական գործերը, չի՞ կաշկանդելու Ձեզ պետության Սահմանադրության գերակայությունն ապահովող, այսինքն, նաև օրենսդիր և գործադիր իշխանությունների կազմավորման և գործունեության սահմանադրականությունը երաշխավորող բարձրագույն մարմնի՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում: Արդյոք Դուք այնպիսի թելերով չեք կապված վարչապետի, Սասուն Խաչատրյանի և Ձեր այլ ընկերների հետ, որ դա կարող է կամ Ձեր գործունեության մեջ ինքնագրաքննության, կամ Ձեր նկատմամբ շանտաժի հնարավորություն ստեղծել, բացառու՞մ եք արդյոք, որ Ձեր հեռախոսային խոսակցությունները որևէ նման կառույցի հետ գաղտնալսված լինեն, և արդյո՞ք խոսել եք կամ արել եք բաներ, որոնք Ձեր պաշտոնանկության կամ անգամ քրեական հետապնդման հիմք կարող են դառնալ:

Հարց 13.  Հաշվի առնելով ընտրվելու դեպքում Ձեր շատ բարձր կարգավիճակը և Ձեր կողմից տրվելիք երդումը` հարց. վարչապետի անունից կամ նրա ցուցումով՝ խորհրդի կամ որևէ այլ եղանակով ցուցումներ, խնդրանքներ, խորհրդատվական կարծիք, հրահանգներ փոխանցե՞լ եք արդյոք դատախազությանը, ՀՔԾ-ին, որևէ այլ իրավապահ մարմնի, ներգրավվա՞ծ եք եղել արդյոք ՀՔԾ-ում մարտի 1-ի գործով քննչական գործողությունների մարտավարության մշակմանը, մեղադրական եզրակացությունների կազմման աշխատանքներին:

Հարց 14.  Ինչպես եք գնահատում այն փաստը, որ «սասնա ծռեր» կուսակցության մի քանի կողմակիցներ Սահմանադրական դատարանի դատավորներից մեկի վրա են հարձակվել (ըստ երևույթին` օրինակ վերցնելով վարչապետի այլ կողմնակիցներից և ոգեշնչվելով նրա կոչերով), սպառնացել են փակել Սահմանադրական դատարանի մուտքերը, փորձել են ապօրինաբար ներս մտնել, ցուցադրել են վիրավորական պաստառներ, սպառնացել են հրապարակել դատավորների անձնական տվյալներ, արգելափակել նրանց բնակարանները, և այլն: Արդյո՞ք այդ անձանցից մի քանիսը չպետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, որպես ապագա դատավոր սասնա ծռերի կամ նմանատիպ այլ կուսակցությունների գործունեության մեջ տեսնու՞մ եք արդյոք Սահմանադրությանը հակադրվող գործելաոճ և քարոզ:

Հարց 15.  Համամի՞տ եք, որ վարչապետի հայտնի գնահատականները և կոչերը, ինչպես նաև մի շարք պատգամավորների հայտարարությունները հիմք դարձան դատավորների հանդեպ սոցցանցերում և տեղեկատվական միջոցներում թափ առած տեղեկատվական-հոգեբանական ճնշումների և առանձին դեպքերում անգամ ահաբեկման համար: Ո՞րն է, Ձեր կարծիքով, այդ տեղեկատվական արշավի իրավական հիմքը, և ինչպե՞ս Դուք դա կորակեիք Սահմանադրության և քրեական, վարչական իրավունքի, պաշտոնատար անձանց մասով՝ էթիկային կանոնների տեսանկյունից:

Հարց 16. Ձեր բարձր մասնագիտական կարողությունները և հատկապես բարձր բարոյական որակները պարզելու շրջանակներում մի քանի հարց.
Դուք հայտարարել էիք, որ Դուք եք առաջարկել Հանրապետության նախագահին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների համար սահմանել մրցութային կարգ և ասել էիք, որ այլ կերպ, քան մրցույթով, չեք համաձայնի առաջադրվել այդ պաշտոնում: Նախ՝ թույլատրու՞մ է արդյոք Սահմանադրությունը և նախատեսու՞մ է արդյոք Սահմանադրական դատարանի մասին օրենքը նման կարգ (եթե թեկնածուն ասի` այո, ապա նա վերջին անգամ առաջադրվել է առանց մրցույթի, այսինքն, ապօրինի, իսկ եթե ոչ՝ ապա առաջին անգամ է առաջադրված եղել ապօրինի), երկրորդ՝ արդյո՞ք Հանրապետության նախագահը՝ հաշվի առնելով Սահմանադրության մեջ նրա լիազորությունների սպառիչ թվարկումը, ունի խորհրդակցական-աշխատանքային մարմիններ կազմավորելու լիազորություն, երրորդ՝ արդյո՞ք նա մրցույթ անցկացնելու վերաբերյալ նորմատիվ ակտ ընդունելու լիազորություն ունի, չորրորդ՝ արդյո՞ք նրա սահմանած կարգը մրցութային էր և արդար ընտրության հնարավորություն էր տալիս, և, վերջապես, հինգերորդ՝ նախավերջին և վերջին անգամ, երբ Դուք առաջադրվեցիք, չի եղել որևէ մրցույթ, սակայն վերջին անգամ Դուք առաջադրվել եք նրա կողմից՝ դա լեգիտի՞մ է, և ինչու դրժեցիք առանց մրցույթի չառաջադրվելու Ձեր հանդիսավոր և ամբողջ հանրության առջև տրված խոստումը: Հաճա՞խ եք դրժում Ձեր խոստումները և հրաժարվում Ձեր խոսքերից: Սա Ձեր սովորա՞կան գործելաոճն է:

Հարց 17.  Ի՞նչ եք կարծում, Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությանը վերաբերող մանրամասները սահմանվում են միայն ՍԴ օրենքո՞վ, թե՞ կարող են սահմանվել նաև այլ իրավական ակտերով: Եթե միայն ՍԴ օրենքով, ապա, ըստ Ձեզ, թեկնածու առաջադրելը ընտրության մա՞ս է, թե ոչ, եթե այո, ապա նախորդի չընտրվելու դեպքում նոր թեկնածու առաջադրելու պահանջը վերաբերու՞մ է առաջադրող մարմին, եթե այո, ապա այդ իմաստով Դուք իրապե՞ս Ձեզ գնահատում եք որպես նոր թեկնածու:

Հարց 18.  Իմ քայլը խմբակցության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Դուք հայտարարել եք մի դարակազմիկ, ես կասեի` աշխարհացունց նորության մասին (ցիտում եմ). «Սահմանադրական դատարանը ապակուսակցական քաղաքական մարմին է, բայց ասել, որ Սահմանադրական դատարանը ապաքաղաքական մարմին է, կներեք, էս պետությունում ամենաքաղաքական հարցերը որոշողը Սահմանադրական դատարանն է»:
Մինչև Ձեր հայտարարությունը մենք միամտաբար կարծում էինք, որ` համաձայն Սահմանադրության 164-րդ հոդվածի 7-րդ մասի` դատավորը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ, իսկ նույն հոդվածի 9-րդ մասի` Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները` քաղաքական գործունեությամբ զբաղվելու դեպքում, Սահմանադրական դատարանի որոշմամբ դադարեցվում են:

Այսինքն, Դուք մեզ մոտ առաջացրել եք կոգնիտիվ դիսոնանս. եթե դատավորը` առանձին, և բոլոր դատավորները` միասին, իրավասու չեն զբաղվել քաղաքական գործունեությամբ, և դա նրանց լիազորությունների դադարեցման պարտադիր, ոչ հայեցողական, հիմք է Սահմանադրության ուժով, ապա ինչպե՞ս է, որ Սահմանադրական դատարանն ապակուսակցական, բայց քաղաքական մարմին է: Դուք Սահմանադրությու՞նը լավ չեք կարդացել, թե հող եք նախապատրաստում Ձեր համար ՍԴ դատավոր ընտրվելու դեպքում Ձեր քաղաքական գործունեությունը շարունակելու համար, օրինակ՝ ՍԴ-ի դիմաց հավաք անող Ձեր աջակիցներին ՍԴ-ի պատուհանից ողջունելու, քաջալերելու, նրանց համար անցագիր պատվիրելու և ՍԴ միջանցքներում և գուցե նաև դահլիճում հավաքներ կազմակերպելու միջոցով, ՍԴ-ի Ձեր գործընկերների մասին և ՍԴ նիստերի վերաբերյալ ֆեյսբուքյան գրառումների և ուղիղ հեռարձակումների միջոցով, և այլն, այլ խոսքերով, ՍԴ դատավորներին դրսից հայտարարված տեղեկատվական և նյարդերի պատերազմի ներսի սատարո՞ղն եք լինելու` ՍԴ-ում տարածելով այն անլրջության մթնոլորտը, որը գնալով ավելի հաճախ տիրում է գործադիրում և օրենսդիրում: Դա՞ է Ձեր հույսը` այնքան զզվեցնել ՍԴ նախագահին, որ նա հրաժարական տա, այնքան Ձեր գործընկերների զահլեն տանել, որ` հաշվի առնելով ՍԴ դատավորի լիազորությունները ԱԺ պատգամավորների երեք հինգերորդով դադարեցնելու սահմանադրական պահանջը, որն ընդդիմությունը չի կարող կատարել, հույս ունեք ապակայունացնելու և կազմալուծելու ՍԴ գործունեությունը: Իսկ գիտե՞ք, որ դա Ձեզ մոտ չի ստացվի, եթե պատգամավորների մեկ հինգերորդով դիմենք ՍԴ` Ձեր ընտրության վերաբերյալ որոշումը հակասահմանադրական և անվավեր ճանաչելու հարցով:

Հարց 19.  Ձեզ առաջադրած սահմանադրական մարմնին` Հանրապետության նախագահին շարունակելով համարել ոչ լեգիտիմ, Դուք խոսում եք ինչ-որ կոնսենսուսի մասին` սահմանադրական մարմինների միջև: Ո՞ր մարմիններն են այդ կոնսենսուսի կողմերը և ո՞րն է դրա բովանդակությունը` կարո՞ղ է Ձեր առաջադրման շուրջ այժմ ձևավորված «կոնսենսուսն է». մի որոշ ժամանակ չբարձրաձայնել Հանրապետության նախագահի ոչ լեգիտիմության հարցը, Ձեզ տանել ՍԴ, հնարավորություն տալ այնտեղ փորձել ապակայունացնել իրավիճակը, հետո Նախագահին էլ Ձեր մասնակցությամբ ճանապարհել թոշակի և ընտրել Ձեր թիմի անդամներից կամ Ձեր աջակիցներից մեկին որպես Նախագահ: Այլապես ինչպե՞ս կարող է իրեն առաջադրողին ոչ լեգիտիմ համարող անձը դիտարկվել որպես իրեն առաջադրողի թեկնածու: Գուցե ազնվություն ունենաք և ասեք, որ Նախագահը պարտադրված է եղել առաջադրել իրականում վարչապետի և նրա թիմի թեկնածուին, չէ՞ որ Դուք ՍԴ դատավորի միակ թեկնածուն եք, որի մասին Շանթ հեռուստատեսության եթերում գովասանքի խոսքեր ասած ինքը` վարչապետը:

Հարց 20. Հաճախ եք Ձեր ֆեյսբուքյան գրառումները ջնջում և արդյոք բարոյական բարձր հատկանիշներ ունեցող մարդ կհամարեք այն պատգամավորին, որը գործընկեր պատգամավորին կանվանի ասենք դեգեներատ, դեբիլ, կամ բարոյական կհամարեք այն մարդուն, որը հրապարակային խոստում է տալիս ու մի 10 օրից անում դրան 180 աստիճան հակառակ քայլ:
Դուք Փաստաբանական պալատի կողմից 06.04.2017 թվականին ենթարկվել եք կարգապահական պատասխանատվության Ձեր գործընկեր փաստաբանին ուղված հետևյալ գրառման համար. իմ կարծիքով տառապում է կրիտինիզմով՝ մի հիվանդություն, որը որոշակի անբավարարության հետեւանքով ժամանակին շեշտակիորեն դանդաղեցրել կամ առհասարակ կասեցրել է անձի մտավոր զարգացումը: 

Դուք 2018 թվականի ապրիլին Ձեր ՖԲ-յան էջում  հրապարակում եք արել, որը մի քանի օրից հեռացրել եք: Գրառումը մեջբերում եմ բառացի.  «Ես չեմ հավակնում այս պաշտոնին, և դրա համար ունեմ շատ որոշակի ու կայուն պատճառ, որը բխում է իմ ստանձնած մասնագիտական պարտականություններից: Նույնիսկ, եթե ես չունենայի նման պատճառ, ինքնին իմ այս հրապարակմամբ ես ինքս ինձ համար այլևս էթիկական արգելք եմ ստեղծում այս թափուր պաշտոնին հավակնելու համար, թեկուզ ֆորմալ իմաստով նման էթիկական սահմանափակում որևէ իրավական առումով չի նախատեսված: Սա նման դատական բարձր պաշտոնին առաջադրվող էթիկական ստանդարտի իմ անձնական չափն է»: Կարող եմ արդյո՞ք հետևություն անել ձեր բարոյական հատկանիշների վերաբերյալ:

Ենթահարց. Էմիլ Բաբայանի թեկնածությունը քննարկելուց առաջ դուք նորից ՖԲ-ում գրառում եք կատարել հետևյալ բովանդակությամբ. «Սա ՀՀԿ հերթական քաղաքական նշանակումն է՝ գրոտեսքի հասնող անբարտավանությամբ: Ընդ որոշում , սրանում իրենց ուղղիղ մասնակցությունն ու ներդրումն ունեն թե ներկայացնողը, թե ներկայացնողի ներկայացուցիչը, և թե հենց ինքը թեկնածուն: Քանի դեռ ժողովուրդը համակված է գործադիր իշխանության դիրքերը վերցնելով, ՀՀԿ-ն անաղմուկ և մթության քողի տակ ռևանշի դիրքերն է ամրապնդում, որի միջնաբերդը լինելու է հենց Սահմանադրական դատարանը: Ինչպես և մինչև այսօր դրա խիստ բացասական դերակատարությունը Հայաստանի ժողովրդավարության դեմ լարված ցանկացած դավադրության և ծուղակի դեպքում: ՀՀԿ-ն այդ անում է հերթական քաղաքական նշանակմամբ այս պաշտոնում: Հիմա հարցը, եթե այս տեքստում «ՀՀԿ»-ն փոխեմ «Իմ քայլ»-ով ու որևէ ստորակետ չավելացնեմ,  կարող եմ նույն պնդումը անել», - Facebook-ի իր էջում գրել է Բաբայանը։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:30 «Հրապարակ». Ծառայել իր զեմլյակի՞ն, թե՞ ժողովրդի կողմն անցնել․ Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջև է կանգնելու Այսօր, 09:16 ՊՆ-ն արձագանքել է տեղեկությանը, թե «Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» 06/05/2024 22:44 Ավշագեղձերի այտուցվածություն. Պատճառները 06/05/2024 22:30 Մայիսի 9-ին Երևանում առանց տեղումների եղանակ է սպասվում 06/05/2024 22:19 Մայիսի 4-5-ին Արագածոտնի և Կոտայքի մարզերի, Արարատյան դաշտի առանձին հատվածներում դիտված կարկուտը էապես վնասել է մշակաբույսերը 06/05/2024 22:00 Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանին կանչել են ՌԴ ԱԳՆ 06/05/2024 21:39 Կիպրահայոց թեմն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 06/05/2024 21:16 Զորքեր չենք ուղարկելու Ուկրաինա, չենք էլ պատրաստվում․ Լեհաստանի ՊՆ 06/05/2024 20:59 Ինչ անել, եթե վնասվել է ականջի թմբկաթաղանթը 06/05/2024 20:43 Շարժումը մերժում է ցանկացած բռնություն․ Նրանք, որոնք կխոսեն հակառակի մասին, մեզ հետ կապ չունեն, մերժելի և հատուկ ներդրված մարդիկ են․ «Տավուշը հանուն հայրենիքի» 06/05/2024 20:33 ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի, Կանադայի դեսպաններին հայտարարություն է փոխանցվել՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին քաղաքական հետապնդման ենթարկելու վերաբերյալ 06/05/2024 20:20 «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»․ Ռուբեն Մխիթարյանը ներկայացրեց պայքարի երգը 06/05/2024 20:07 ՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը. Դավիթ Տոնոյան․ 168․am 06/05/2024 19:50 ՌԴ ապագա վարչապետի թեկնածությունը կհաստատվի մայիսի 10-ին 06/05/2024 19:34 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 06/05/2024 19:15 «Որ իմ երեխան ու ձեր երեխան իր հայրենիքում իր օրորոցը անվտանգ պայմաններում դնելու տեղ ունենա»․ Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին 06/05/2024 18:59 «Դեմ ենք նոր երկաթե վարագույրին»․ Սլովակիան ներկայացված կլինի ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը 06/05/2024 18:47 «Հայաստանի վարչապետը չի կարող մասնակցել»․ Ուշակովը՝ մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կայանալիք շքերթի մասին 06/05/2024 18:34 «Շատ հարցեր են կուտակվել»․ ՌԴ նախագահի օգնականը հայտնել է՝ Պուտինը մայիսի 8-ին կհանդիպի Փաշինյանի հետ 06/05/2024 18:22 Սոլակում տարածքի տիրոջը ճնշել են, որ գիշերակացի համար տեղ չտրամադրի քայլերթի մասնակիցներին 06/05/2024 18:11 Նոր սյուներ են տեղադրել 06/05/2024 18:02 Աստված օրհնի Հայկին․ Բագրատ Սրբազան 06/05/2024 17:48 Ավագանու ՔՊ-ական անդամը արտագաղթել է․ «Հրապարակ» 06/05/2024 17:38 4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան 06/05/2024 17:27 Չնայած ոստիկանների ստեղծած խոչընդոտներին, առաջ ենք շարժվում՝ ճշմարտության համար (Տեսանյութ) 06/05/2024 17:22 «Ազդարարում, տարհանում, պատսպարում»․ Գործնական վարժանք են անցկացնելու Գեղարքունիքի Կարմիրգյուղ բնակավայրում 06/05/2024 17:10 Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի քայլերը խաղաղության ուղղությամբ․ Սիյարտո 06/05/2024 17:00 Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան 06/05/2024 16:50 «Ես կարծիք չունեմ»․ Գագիկ Մելքոնյանը՝ Տավուշից սկիզբ առած շարժման մասին 06/05/2024 16:43 Բուդապեշտը պատրաստել է Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգ․Հունգարիայի արտգործնախարար 06/05/2024 16:37 Նախորդ շաբաթվա համեմատ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերն աճել են 27-ով 06/05/2024 16:31 Վահագն Խաչատուրյանը մեկնում է ԱՄՆ 06/05/2024 16:11 Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով. Արարատ Միրզոյան 06/05/2024 15:54 Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները 06/05/2024 15:47 Պետք է կտրել այն լեզուն, որն ասում է՝ Արցախն «Ադրբեջան է». ով հայ է, թող միանա մեզ, որ փրկենք Հայաստան աշխարհը. Դադիվանքի վանահայր (Տեսանյութ) 06/05/2024 15:41 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ 06/05/2024 15:39 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանին 06/05/2024 15:37 Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից. Դավիթ Ամալյան (Տեսանյութ) 06/05/2024 15:34 Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի 06/05/2024 15:26 Տեղումները կշարունակվեն, սպասվում է նաև քամու ուժգնացում 06/05/2024 15:12 Աստված օգնական, Սրբազա՛ն. երթի մասնակիցներին միացավ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը (Տեսանյութ) 06/05/2024 15:04 Նուբարաշենի խճուղում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված 35-ամյա տղամարդու դի 06/05/2024 14:56 Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին 06/05/2024 14:48 Բազմաթիվ պրոֆեսիոնալ սակրավորներ հրաժարվում են ականազերծման աշխատանքներին մասնակցել, դիմումներ են գրել ու դուրս են գալիս (Տեսանյութ) 06/05/2024 14:37 Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը 06/05/2024 14:29 Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սև ցուցակից»․ «Հետք» 06/05/2024 14:24 Հայ փորձագետները Գերմանիայում հանդիպել են ադրբեջանցի փորձագետներին 06/05/2024 14:20 Ավտոմեքենայում հայտնաբերվել են ատրճանակ և արնանման հետքեր․ կա վիրավոր 06/05/2024 14:17 Հալաբյան փողոցում մեքենան բախվել է սյանը 06/05/2024 14:11 Կիրանցեցիներին թույլ չեն տալիս իրենց այգիներ մտնել 06/05/2024 14:05 Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. Փաստաբաններ 06/05/2024 13:52 «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար երկու անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 06/05/2024 13:51 Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան 06/05/2024 13:49 Գնել Սանոսյանն այցելել է ատոմակայան ու տվել խիստ հանձնարարականներ 06/05/2024 13:46 Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն է 06/05/2024 13:44 Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել 06/05/2024 13:36 Պարզվում է՝ սփյուռքում էլ եմ եղել ռուսական ագենտ, փաստորեն, Կրեմլից բացի, մեկ-մեկ արքայական պալատն էլ է ֆինանսավորել՝ Եղիասբեթ 2-րդի շքանշան են տվել․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 06/05/2024 13:28 Դուք կարաք մանդատ դնե՞ք. իրար մեջ պաշտոնի համար էնքան կգզվռտվեք. Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմադիրներին (Տեսանյութ) 06/05/2024 13:24 Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի 06/05/2024 13:15 Մեր երկրում քաղաքականություն կա՞, որ մի հատ էլ եկեղեցուն քաղաքական դաշտ ներքաշեն, կամ ոչ․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 06/05/2024 13:11 ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննարկմանը 06/05/2024 13:09 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ 06/05/2024 13:03 Միջազգային մրցույթ՝ գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստան-Իտալիա համագործակցության շրջանակում 06/05/2024 12:52 ՀՅԴ Կանադայի «Սիմոն Զավարյան» երիտասարդական միությունն իր աջակցությունն է հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը (Լուսանկարներ) 06/05/2024 12:50 Կեղծ հայտարարություն է․ կիրանցեցիների և Բագրատ Սրբազանի միջև որևէ տարաձայնություն չկա․ կիրանցեցիներ (Տեսանյութ) 06/05/2024 12:45 Իրավական տեսանկյունից ամենաչոր ձևով պետք է մոտենանք, սա խաղուպար չի, չենք պատրաստվում տարիներով խաղեր խաղալ. Ավինյան 06/05/2024 12:42 Քայլերթը մեր ակնկալիքները գերազանցել է. օր օրի շարժման նկատմամբ վստահությունն աճում է. Արա Ռոստոմյան (Տեսանյութ) 06/05/2024 12:38 Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 7-ին և 8-ին գազամատակարարման անջատումներ կլինեն 06/05/2024 12:32 Սա կուռքերի շարժում չի. ոչ մի ատելություն, թշնամանք, ոչինչ չկա և չի կարող լինել. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 06/05/2024 12:29 Ես վստահ եմ՝ Հայաստանի ժողովուրդը չի պատրաստվում հներին վերադարձնել իշխանությունը, կրոնապետության գնալ. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 06/05/2024 12:24 Նիկոլ Փաշինյանն ասուլիս կտա 06/05/2024 12:22 Պետականության քանդման, միակողմանի հանձնման գործընթացները պետք է կասեցվեն. Պետրոսյան (Տեսանյութ) 06/05/2024 12:15 Գերագույն գլխավոր դավաճանին պետք է թարս նստեցնել ավանակի վրա․ ավանակը հետախուզման մեջ է, բայց մեզ հետ է․ իջևանցի (Տեսանյութ) 06/05/2024 12:07 Հետքայլի տեղ չունենք. ի՞նչ է՝ նստենք, նայենք, թե ինչպես է մի խելագար մեր երկիրը կործանո՞ւմ. Զոհված զինվորի մայր (Տեսանյութ) 06/05/2024 12:02 Իշխանափոխություն չի լինելու. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 06/05/2024 12:00 Այս տարի Երևանը կունենա 171 հատ 8.5 մետրանոց նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. Ավինյան 06/05/2024 11:56 Ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել. Ալեն Սիմոնյանը՝ հակառուսական հայտարարությունների մասին (Տեսանյութ) 06/05/2024 11:53 Մենկարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ 06/05/2024 11:50 LIVE. Շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Երևան 06/05/2024 11:46 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը 06/05/2024 11:41 Կիրանցի բնակիչները սպասում են՝ չափագրողները հասնեն իրենց՝ Խաչյալի բարձnւնք, ճանապարհները դեռևս փակ են 06/05/2024 11:39 ՔՊ-ական Հայկ Ցիրունյանն ԱԺ-ի նիստի ժամանակ անգործությունից դրդված՝ թղթե ինքնաթիռ է պատրաստում (Տեսանյութ) 06/05/2024 11:30 Ձեր աչքի առաջ ատելություն է տարածվում եկեղեցու նկատմամբ, ասելիք չունե՞ք. Մինասյանը՝ դատախազին (Տեսանյութ) 06/05/2024 11:26 Բաքվում կայանալիք COP29-ին Ադրբեջանը կարող է երկրներին հրավիրել զինադադար կնքելու․ Ալիևի օգնական 06/05/2024 11:22 ՀՀ-ն զավթելու նոր քայլեր են մշակվում․ անվտանգության մարտահրավերները պետք է դիտարկել ինչպես լայն կոնտեքստում, այնպես էլ ամբողջ համակարգի ներսում․ Թաթոյան 06/05/2024 11:17 Այս տարի պետք է վերջնական լուծենք, արդեն էլ հնարավոր չի. Ավինյանը՝ տեղումներից առաջացած խնդիրների մասին 06/05/2024 11:04 Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողի կյանքին, նախնական տվյալներով, վտանգ չի սպառնում. Արամ Թորոսյան 06/05/2024 11:01 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին 06/05/2024 11:00 Ողբերգական դեպք՝ Արմավիրում․ հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին 06/05/2024 10:52 Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 06/05/2024 10:48 Ոմանք փորձում են մոռանալ մեր պատմական անցյալը, մշակույթն ու ավանդույթները. առանց դրանց ես իմաստ չեմ տեսնում ապրելու. Խաչատրյան (Տեսանյութ) 06/05/2024 10:44 Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե համայնքի որ բնակիչներն են մասնակցում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթին․ Ոսկան Սարգսյան 06/05/2024 10:40 Միշտ նախանձել եմ ինկվիզիցիայի ենթարկվածներին. Հովիկ Աղազարյան 06/05/2024 10:35 Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա 06/05/2024 10:33 Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ 06/05/2024 10:29 Բռնություն է կիրառվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան 06/05/2024 10:19 Փրկարարները հայտնաբերել են հանդամասում մոլորված 10-ամյա երեխային 06/05/2024 10:15 Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան 06/05/2024 10:11 Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով. Տիգրան Աբրահամյան 06/05/2024 09:57 Լարսը բաց է

Տվյալ բաժնի վերջին նյութերը