Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետք է աշխատի ՀՀ քաղաքացու կերպարը գծագրելու ուղղությամբ. վարչապետ

17/06/2019 19:50

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետք է աշխատի ՀՀ քաղաքացու կերպարը գծագրելու ուղղությամբ. վարչապետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո վերակազմակերպված Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, հանդիպել աշխատակազմի հետ ու ներկայացրել այն խնդիրները, որոնց լուծումն ակնկալում է գերատեսչության գործունեության արդյունքում:  Նախարար Արայիկ Հարությունյանը նախ ներկայացրել է այն փոխնախարարներին, որոնք պատասխանատու են առանձին ոլորտների համար և անդրադարձել գերատեսչության գործունեությանը:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գոյությունն ունի հայեցակարգային նշանակություն: «Այս կառուցվածքը դիտարկել ենք հետևյալ տրամաբանության մեջ. մենք մշակույթը, մանավանդ այսօր, ընկալում ենք որպես կրթական երևույթ և կրթությունը համարում ենք մշակութային երևույթ: Մեր պատկերացմամբ, հենց այսպիսի համադրումն է, որ պետք է բերի բովանդակային փոփոխությունների, որովհետև հենց այս հարթության մեջ է, ըստ էության, որոշվում, թե մենք ինչպիսի բովանդակություն ենք ուզում ստեղծել մեր երկրում, հանրային հարաբերությունների ինչպիսի մակարդակ ենք ուզում ձևավորել և հանրային հարաբերությունների ինչպիսի նշաձող ենք սահմանում: Այս առումով, կարծում եմ, որ նախարարությունը պետք է լուրջ աշխատի Հայաստանի Հանրապետության քաղաքացու մեզ համար ցանկալի կերպարը գծագրելու և այդ կերպարը հանրային լայն քննարկման արդյունքում իրողություն դարձնելու համար»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ այն գաղափարները, որոնք առաջնային արժեք են ստացել նախորդ տարվա իրադարձություններից հետո, պետք է դառնան իրողություն, ինչը կառավարության ծրագրի կարևորագույն դրույթներից է: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առկա քաղաքական ուղերձները պետք է հանրությանը հասնեն նաև մշակույթի միջոցով: Գործադիրի ղեկավարի կարծիքով՝ նաև պետությունը պետք  է կոնկրետ ազդեցություն ունենա այն բովանդակության վրա, որը մշակութային խողովակներով մատուցվում է հանրությանը:

«Սա ամենևին չի նշանակում, թե պետությունը պետք է «կլիշեներ» ստեղծի և մատուցի հանրությանը:  Այս ուղերձները ստանում ենք նաև մեդիա դաշտում, տարբեր հարթակներում աշխատող գործընկերներից, որոնք այդ պահանջարկը զգում են, որպեսզի լինի համագործակցություն կառավարության և հանրային շրջանակների միջև, որպեսզի մենք կարողանանք ձևավորել կոնսենսուս, թե հանրային հարաբերությունների ինչ մակարդակ և ձև ենք պատկերացնում և այդ մակարդակը և ձևն ինչպես ենք  ներկայացնում հանրությանը: Կարծում եմ, որ մշակույթը, ըստ էության, պետք է պատասխանի հետևյալ հարցին. մենք ի՞նչպես ենք պատկերացնում Հայաստանի կամայական վերցրած երկու քաղաքացու հարաբերությունները, անկախ նրանից, թե իրենք հարաբերությունների ինչպիսի միջավայրում են գտնվում»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը հաջորդ կարևորագույն խնդիրն է համարել մշակութային օջախների ֆունկցիոնալ դերակատարության հարցը: «Թանգարանը երբեմն, պատկերավոր ասած, Կենտրոնական բանկի պահուստների հետ է շփոթվում, դա մի տեղ է, որը պետք է հնարավորինս մեկուսացված լինի, որ  հնարավորինս քիչ մարդ դրա հետ առնչություն ունենա: Բայց մեր պատկերացումը տրամագծորեն հակառակն է, որովհետև ցանկացած մշակութային օջախ առաջին հերթին մարդու համար է, և այդ մշակութային օջախը նաև հանրային կրթության միջավայր է, և մենք մշակութային օբյեկտների, ընդհանրապես, մշակութային քաղաքականության կարևորագույն առանձնահատկություն ենք համարում հանրության կրթական ցենզի շարունակական բարձրացումը: Այս խնդիրն առանց կրթամշակութային նոր քաղաքականության, կարծում եմ, հնարավոր չի լինի իրականացնել: Մենք եկել, հասել ենք այն հանգրվանին, որ սա անելն անհրաժեշտություն է»,- ասել էՆիկոլ Փաշինյանը:

Հաջորդ խնդիրը, որի մասին խոսել է վարչապետը, վերաբերել է ազգային ինքնությանը: Վարչապետի խոսքով՝ այս գործում նույնպես մշակույթը մեծ դերակատարում ունի: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ հայ ժողովուրդը Հայաստանում և սփյուռքում պետք է ինքնության նույնականացման ավելի ու ավելի բարձր աստիճան ունենա, որովհետև հանգամանքներն այնպես են դասավորվել, որ ժամանակի ընթացքում գուցե շատ անտեսանելի, բայց մեր ժողովրդի տարբեր հատվածներում ինքնության նույնականացման գործընթաց բավարար մակարդակով և չափով տեղի չի ունենում: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երբեմն որոշ իրավիճակների հետ բախվելով հասկանում ենք, որ ակամա նոր ինքնությունների ձևավորման քաղաքական գործընթաց է տարվել, որն իր հերթին բերում է մի շարք խնդիրներ: «Սա, իմիջիայլոց, կապվում է  Հայաստանում և սփյուռքում կրթական քաղաքականության որոշակի տարանջատվածության հետ, որը բարդություն էր ստեղծում: Մենք շատ դեպքերում բախվում էինք իրողությունների, երբ սփյուռքոմ և Հայաստանում նույն բովանդակությունը տարբեր կերպ էր մատուցվում կամ նույն վերնագրի տակ իրարից բավական տարբերվող բովանդակություն է մատուցվում, ինչը, իմ կարծիքով, ռազմավարական առումով խնդիր է առաջացնում մեր համազգային ինքնության ուժեղացման առումով: Մենք ինքնության խնդիրներին ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք և աշխարհով սփռված մեր ժողովրդի տարբեր օջախներում ու համայնքներում հատուկ ուշադրություն դարձնենք ինքնության նույնականացման գործընթացի վրա:  Այսինքն, մեր ինքնությունները, մեր կրթական և մշակութային կյանքի առանձնահատկությունների բերումով չպետք է իրարից հեռանան: Հակառակը, ամեն տարվա, ամեն օրվա, ամեն տասնամյակի հետ ավելի մոտիկ պետք է լինեն, որովհետև դա մեր ազգային ամբողջականության հետ կապված կարևորագույն խնդիր է»,- նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև քաղաքաշինական այն ծրագրերի հետ կապված բարդություններին, որոնք ինչ-որ կերպ կապված են մշակույթի բնագավառի հետ: «Նախկինում շատ է եղել պրակտիկա, որ քաղաքաշինական ծրագրեր իրականացվել են բանավոր խոսքերի և համաձայնությունների վրա, երբեմն ընթացակարգերը նույնիսկ կարևոր էլ չեն դիտվել ու համարվել: Այդ ընթացակարգերը շատ երկար ժամանակ նույնիսկ մնացել են առանց հավելյալ մշակման, բայց մենք այսօր ունենք խնդիր այն առումով, որ շատ դեպքերում քաղաքաշինական ծրագրերը կանգնած են ուղղակի այս ոլորտում առկա խնդիրների պատճառով: Մենք պետք է այստեղ հատուկ ուշադրություն դարձնենք, որ նախարարությունը, նախարարության համապատասխան ստորաբաժանումը և մոտեցումը չխոչընդոտի ներդրումային քաղաքականությանը՝ իհարկե այն սկզբունքների շրջանակում, որոնց վերաբերյալ մենք պայմանավորվածություններ և պարտավորություններ ունենք նաև հանրության նկատմամբ»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով կրթության ոլորտին՝ կառավարության ղեկավարն ասել է, որ այստեղ ամենասկզբունքային հարցը վերաբերում է հանրակրթությանը: «Երեխաներին ինչ-որ ժամով զբաղեցնում ենք և պետք է համոզված լինենք, որ նրանց մատուցում ենք հատկապես այն նյութը, որը համընկնում է մեր ռազմավարական նպատակների հետ:

Սա ուղիղ փոխկապակցվածության հետ է հարցի հետ, թե մենք  ինչ երկիր, ինչ քաղաքացի ենք պատկերացնում: Այդ ապագա երկրի ճարտարապետությունը պետք է սկսվի ընդհուպ նախակրթարանից:  Մենք  մեր երկիրը պատկերացնում ենք տեխնոլոգիապես զարգացած, ժողովրդավարական, օրենքի և իրավունքի, ոչ բռնի հանրությամբ պետություն և այդ ամենը պետք է արտահայտվի նախակրթարանում, դպրոցում, եթե այնտեղ չի արտահայտվում՝ մենք չենք կարող ունենալ այդպիսի երկիր: Կարևոր է, որ ընդհանուր այս մեծ ճարտարապետության մեջ հասկանանք, որ  կրթությունն այդ առումով անկյունաքարային նշանակություն ունի: Եթե, օրինակ, մեր քաղաքական մակարդակում մենք խոսում ենք բռնությունից զերծ հանրության մասին, բայց մեր երեխաներն ապրում են քրեական ենթամշակույթի ազդեցության ներքո, հասկանալի է, որ մենք այդ խնդիրն ի վերջո չենք կարող լուծել, դա կմնա ընդամենը դեկլարացիա: Եվ այստեղ է, որ կրթության և մշակույթի ոլորտները շատ կոնկրետ անելիք ունեն, թե մենք ինչ բովանդակություն, ինչ ուղերձ ենք հղում երեխաներին նախակրթարանում,  դպրոցում և հետո  երբ նրանք երեկոյան հեռուստացույց են միացնում, ինչ են ստանում:  Վերջին տարիներին շատ է խոսվում սերիալների և դրանց բովանդակության մասին, ընդհուպ շատ արմատական կոչեր և առաջարկներ են հնչում, բայց ես կարծում եմ, որ պետք է այդ գործիքը նույնպես մեր պետական նպատակների համար օգտագործել, ու այդտեղ պետք է լինի համագործակցություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ պետք է բացառել քրեական մտածելակերպի գովք և քարոզարշավ անելու երևույթները: Վարչապետի խոսքով՝ դրանք ընդհանրապես  պետք է մեր երկրից արմատախիլ անել, որովհետև դրանցից բխում են  ուրիշ, այդ թվում՝ քաղաքական երևույթներ:

Անդրադառնալով բարձրագույն կրթությանը՝ կառավարության ղեկավարն ասել է, որ այս համակարգում առկա է լավ պոտենցիալ, այս ոլորտում պետք  է նաև կազմակերպչական, բովանդակային որոշակի լուծումների հասնել, որպեսզի բուհերի կերպարը փոխվի: Նիկոլ Փաշինյանը կարևորել է բարձրագույն կրթության միջազգայնացումը, ինչը կխթանի, որպեսզի բուհերը հասնեն որակական նոր մակարդակի:

Խոսելով գիտության մասին՝ կառավարության ղեկավարն ասել է, որ դրա  գործնականացումը նույնպես ռազմավարական նշանակություն ունի: «Եվ այս ողջ գործընթացում ակնկալում եմ, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սերտ կհամագործակցի Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության հետ, որովհետև այս ամբողջ գործընթացն ի վերջո պետք է կամրջվի կրթության, գիտության և գիտությունը որպես տնտեսության խթանման կարևորագույն գործիք տրանսֆորմացիայի ենթարկելու հետ: Այդ տրանսֆորմացիան տեղի չի ունենա , եթե կրթության նախարարության և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունների միջև շատ հստակ, ծրագրված, համաքայլ գործողություններ չարվեն:  Գիտության կոմիտեն էլ այստեղ  իր կոնկրետ գործառույթն ու անելիքն ունի: Դրա մասին մենք, իհարկե, մի քանի անգամ խոսել ենք, այդ թվում՝ Ռազմակական արդյունաբերության հանձնաժողովի նիստերի ժամանակ: Եվ այստեղ իսկապես սկզբունքային նշանակություն ունի 2 նախարարությունների համագործակցությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով գիտության արդյունքների ներդրումը տնտեսության մեջ և տնտեսության պահանջների ձևակերպումը որպես գիտական խնդիրներ:

Կարևորելով նաև սպորտի բնագավառի զարգացումը՝ վարչապետն ասել է, որ այն առնչվում է մեր ապրելակերպին, պատկերացրած հարաբերություններին: «Այստեղ առաջին հերթին խոսքը գնում է մարդկանց առողջ ապրելակերպի քարոզի, դպրոցներում ֆիզիկական  կուլտուրայի դասավանդման որակի, և ընդհանրապես մեր ֆիզիակական կուլտուրայի ոլորտում վարած քաղաքականության մասին: Մենք պետք է հասկանանք, թե ինչ հարաբերությունների մեջ են սպորտը և հանրակրթական դպրոցները,  մարզական ենթակառուցվածքները: Մասնավորապես, հարցը հետևյալն է՝ արդյոք մենք պետք է ունենանք հանրակրթական դպրոցների մարզական ենթակառուցվածքներ, միևնույն ժամանակ, մարզադպրոցներ: Այժմ այդ մարզական ենթակառուցվածքներն ինչպե՞ս են օգտագործվում, ի՞նչ նպատակներով,  ի՞նչ հիմունքներով: Եվ այս հարցի հիմքում մենք կանխավարկած չենք դնում,  դա իսկապես շատ լուրջ ուսումնասիրության խնդիր է: Իհարկե, հաջորդ խնդիրը, որը պետք է լուծվի՝ նախարարության և մարզական ֆեդերացիաների հարաբերությունների հարցն է, կառավարության և ֆեդերացիաների հարաբերությունների հարցը. այստեղ էլ մի քանի մոդելների վերաբերյալ առաջարկություններ կան, և դրանք պետք է քննարկվեն  այնպես, որպեսզի նաև կարողանանք սպորտի բնագավառում լավագույն ավանդույթները ոչ միայն շարունակել, այլև հաջողություններ ունենալ, որովհետև կարծում եմ՝ մեծ սպորտում ունեցած հաջողությունները նաև իրենց շատ ուղիղ ազդեցությունն են ունենում ոչ միայն երիտասարդների, պատանիների, այլև ընդհանրապես հանրության ընկալումների վրա»,- ասել է կառավարության ղեկավարը:

Այնուհետև Արայիկ Հարությունյանն ադրադարձել է իր գլխավորած գերատեսչության առաջիկա անելիքներին: Նախարարի խոսքով՝ հանրակրթության, բարձրագույն կրթության գիտության ոլորտներում ներկայումս լուրջ աշխատանքներ են տարվում բովանդակության փոփոխության ուղղությամբ: Մասնավորապես, ըստ Արայիկ Հարությունյանի, մշակվում են նոր չափորոշիչներ և ծրագրեր, որոնք կլուծեն այն խնդիրները, որոնք բարձրացրել է վարչապետը: Նախարարը տեղեկացրել է, որ մշակույթի ու սպորտի ոլորտներում մշակվելու են նոր ռազմավարություններ, սահմանվելու այն նշաձողերը, թե ինչպիսին են ցանկանում տեսնել այդ բնագավառները:

Արձագանքելով՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ անցյալ տարվա ապրիլյան իրադարձություններն ունեին մի կարևոր առանձնահատկություն, որը բազմիցս քննարկվել է. դա դպրոցականների ակտիվ և լայն մասնակցությունն էր քաղաքական գործընթացներին: «Այս ընթացքում շատ եմ մտածել այդ թեմայով: Հասկանալի է, որ մենք դպրոցներում ոչ մի կազմակերպչական աշխատանք չենք կատարել, այդպիսի խնդիր մեր առաջ չենք դրել: Այն, ինչ տեղի է ունեցել՝ տեղի է ունեցել հենց երեխաների նախաձեռնությամբ և որոշմամբ: Ինձ համար դա հետաքրքիր երևույթ էր և անընդհատ աշխատել եմ հասկանալ, թե ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչն է պատճառը: Իմ եզրակացությունը եղել է այն, որ դա, ըստ էության, երեխաների բունտն էր մեր հանրակրթական համակարգի նկատմամբ: Ինչո՞ւ, ի՞նչն է պատճառը, երեխաներն ինչո՞ւ պետք է այդպիսի բունտ անեին: Ինձ թվում է՝ այդ բունտի հիմնական պատճառն այն է, ուղղակի երեխաները հասկանում են, որ մեր հանրակրթական համակարգն իրենց չի օժտում բավարար հմտություններով, որ նրանք իրենց երազանքների հետևից բավարար համարձակությամբ ու վստահությամբ կարողանան առաջ գնալ: Կարծում եմ՝ սա մեր հանրակրթության, գուցե նաև ինչ-որ չափով բարձրագույն կրթության ամենամեծ խնդիրն է: Երեխաները կանգնած են անսահման հորիզոնների առաջ՝ տեխնոլոգիաների, տեղեկատվության բերումով, բայց երբ նրանք գալիս են դպրոց՝ ուզում են տեսնել, որ  դպրոցն իրենց օժտում է երազանքների հետևից գնալու բավարար հմտություններով:  Եվ մեր հանրակրթության ոլորտի խնդիրը ես կձևակերպեի հենց այսպես. մենք պետք է օգնենք երեխաներին, որպեսզի նրանք իրենց երազանքներն իրականացնելու հնարավորություն ունենան: Մեր իրականությունն անընդհատ երեխաներին իջեցնում է երկիր և՛ կրթական, և՛ կազմակերպչական և՛ այլ կոմպոնենտներով: Մեր հիմնական խնդիրն այն է, որ մեր երեխաներին երկիր չիջեցնենք, այլ թողնենք, որ նրանք ճախրեն իրենց երևակայության մեջ, երազեն, այդ երազանքների հետևից գնալու հմտություն ունենան ու այդ ժամանակն օգտագործվի առավելագույնն արդյունավետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով բարձրագույն կրթության մասին՝ վարչապետը նշել է, որ այստեղ ամենամեծ խնդիրը հետազոտական կոմպոնենտի երբեմն իսպառ բացակայությունն է: Կառավարության ղեկավարը կարևորել է բուհերում փորձագիտական ներուժի զարգացումը և նշել. «Այս առումով, եկանք այն եզրակացության, որ նաև պետական համակարգի արդյունավետության բարձրացման մեջ պետք է սերտ համագործակցություն ունենանք բուհական համակարգի հետ, ընդհուպ պետական մի շարք գործառույթներ պատվիրակելով նրանց: Այդպիսի մոդել կիրառում ենք Ագրարային և Տնտեսագիտական համալսարաններում»:

Հանդիպման ընթացքում վարչապետն անդրադարձել է նաև մշակութային արժեքների, հուշարձանների պահպանությանը, դրանց տնտեսական նշանակությանը և այլ հարցերի:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:23 Քաղաքապետարանը չի ընդունել անորակ ճաքալցման աշխատանքը Արշակունյաց պողոտայում (Տեսանյութ) Այսօր, 10:16 Մոսկվայի «Կիլիկիա» բիզնես ակումբը կշարունակի Հայաստանում և Արցախում իրականացնել մի շարք ենթակառուցվածքային և ներդրումային ծրագրեր Այսօր, 10:12 «Իրատես». Սամվել Բաբայանի շտաբում արշալույսները խաղաղ չեն Այսօր, 10:10 «Հրապարակ». ՍԴ-ի դեմ անզիջում պայքարը պայմանավորված է նախագահի անձով Այսօր, 10:09 «Ժողովուրդ». Հնարավոր փոփոխություններն արվելու են Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ դարձնելու համար Այսօր, 10:06 «Ժամանակ». Կրթության տեսչական մարմնի ղեկավարը չի կարողանում վերահսկել իր ղեկավարած կառույցում իրավիճակը Այսօր, 09:59 «Փաստ». Հովհաննես Իգիթյանին շուտով կհեռացնեն ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմից Այսօր, 09:55 «Հրապարակ». ԱԺ-ում բուռն շինարարություն է Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը հասավ իր նպատակին՝ ազատվեց Խուրշուդյանից Այսօր, 09:48 «Ժամանակ». Դատարանը ֆինանսների նախարարության ակտը համարել է ոչ վարչական ակտ Այսօր, 09:43 «Հրապարակ». Արցախի նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն կառաջադրի Դավիթ Իշխանյանի թեկնածությունը 18/07/2019 20:28 Ռետրո-տրամվայների շքերթ` Մոսկվայում (Տեսանյութ) 18/07/2019 20:20 ԱՄՆ-ում փորձարկում են ուղևորատար դրոն (Տեսանյութ) 18/07/2019 20:20 Նեպալում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի 18/07/2019 20:07 Ալմաթիում գտնվող պահեստում բռնկված խոշոր հրդեհը մարվել է (Տեսանյութ) 18/07/2019 20:00 Ֆրանսիայում անոմալ շոգ է սպասվում 18/07/2019 19:55 «Ռեալը» պատրաստ է վաճառել Իսկոյին 80 միլիոն եվրոյով 18/07/2019 19:41 Ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ 16-րդ «Ոսկե ծիրանն» ու ի՞նչ ծրագրեր իրականացրեց 18/07/2019 19:29 ՌԴ ԱԳՆ-ն դեմ է Թուրքիայի նկատմամբ ԵՄ միակողմանի պատժամիջոցներին 18/07/2019 19:11 Եվրահանձնակատարն առաջարկել է «միասնական ճակատով» հանդես գալ փախստականների հարցում 18/07/2019 19:01 Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 1700 փախստական 18/07/2019 18:58 Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին 18/07/2019 18:50 Իջևանում բախումների հետևանքով ձերբակալվածներին սպասվում է այն, ինչ նախատեսված է օրենքով. Վալերիյ Օսիպյան 18/07/2019 18:38 Իջևանի դեպքի հետ կապված տարբերակ է առաջարկվել, որ պետությունը կարգավորի փայտի հավաքման պրոցեսը. Արթուր Վանեցյան 18/07/2019 18:24 Կիոտոյի անիմեի ստուդիայում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի (Տեսանյութ) 18/07/2019 18:16 Ռազմական ոստիկանությունը բացահայտել է զորացրված զինծառայողներից դրամահավաքի դեպք 18/07/2019 18:00 Բնական ռեսուրսների ապօրինի օգտագործումը կատարվում է մի խումբ մարդկանց կողմից՝ ավելի մեծ խումբ մարդկանց ձեռքերով. բնապահպան 18/07/2019 17:50 Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակն օրենքի խախտումով են խուզարկել. Փաստինֆո 18/07/2019 17:42 Այսօր այս հարցի լուծումը վերջնական կտրվի. Արթուր Վանեցյանն՝ Իջևանում տեղի ունեցած բախումների մասին 18/07/2019 17:33 $100 մլն Ադրբեջանին և $7 մլն Հայաստանին. Վաշինգտոնն ընդգծում է իր պրագմատիկ քաղաքականությունը Հարավային Կովկասում 18/07/2019 17:22 Տավուշի մարզպետը, ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը փակ քննարկում են անցկացնում մարզպետարանում 18/07/2019 17:19 Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 5 ստորաբաժանումները կմիավորվեն մեկ ստորաբաժանման մեջ, որը կտեղակայվի Վանաձորում 18/07/2019 17:08 Ես ավելին չէի սպասում, իրենք ստում են. Օսիպյանը՝ իջևանցի ցուցարարներին 18/07/2019 16:52 Արթուր Վանեցյանը ժամանեց Իջևան 18/07/2019 16:50 Բեյրութում կայացել է «Կիլիկիա. Առյուծների երկիր» երեք պատմական ֆիլմ-ակնարկների փակ դիտումը. Լուսանկարներ 18/07/2019 16:35 Ներխուժեցին տուն, ասեցին՝ «շորերդ հագի, գնում ենք». Իջևանի երեկվա դեպքերից տուժած քաղաքացի 18/07/2019 16:24 «Իրավապահ մարմիններում որևէ բան չի փոխվել». փաստաբանն ահազանգում է՝ շարունակվում են ապօրինի ձերբակալությունները 18/07/2019 16:19 ՍԴ-ն որոշել է կասեցնել Քոչարյանի գործով վարույթները և դիմել ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով 18/07/2019 16:15 Ինչպե՞ս կարող է պետության ղեկավարն օգտագործել մարդու նկատմամբ անթույլատրելի այնպիսի բառեր, ինչպիսիք են «անտեր, փեդով գլխին խփել, դռների տակ վնգստալ». Արթուր Ղազինյան 18/07/2019 15:55 Մինչև իրիկուն իմ երեխեն իմ կողքը չեղավ` մարդասպանություն կլինի, ինքն էս ցույցին չի մասնակցել. Իջևանի մարզպետարանի շրջակայքից բերման ենթարկվածի մայր 18/07/2019 15:44 Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային Սու-35-եր մատակարարել 18/07/2019 15:29 Գիշերվա 4-ին բերետավորները տուն են մտել, երեխեքը վախեցած, չգիտեմ՝ ինչ ա կատարվել. Կինն Իջևանի երեկվա դեպքերից հետո ամուսնուց տեղեկություն չունի 18/07/2019 15:22 Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և Սևանի որոշ հատվածների, Արարատի մարզի մի շարք համայնքների գազամատակարարումը 18/07/2019 15:13 Խորհրդարանի ղեկավարը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ 18/07/2019 15:04 Կոտրվի էս կուռը, որ «հու» եմ արել, Նիկոլ ընտրել. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ 18/07/2019 14:54 Եթե ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փակման գերնպատակը ՀՀԿ-ական Վահագն Վարագյանին աշխատանքից ազատելն է, ապա դա քննադատելի է. Ռուբեն Մելքոնյան 18/07/2019 14:43 Անտառհատողներին օրական 8000-15 000 դրամով աշխատատեղ է առաջարկվել, հրաժարվել են. նախարար 18/07/2019 14:39 Իրանը հայտարարել է մաքսանենգ վառելիքով արտասահմանյան լցանավի կալանման մասին 18/07/2019 14:30 «Սոված ենք, ախպեր. գողություն եմ անելու, երեխուս պահեմ». Իջևանի մարզպետարանի դիմաց բողոքի ակցիան շարունակվում է 18/07/2019 14:27 Գերմանիայում ենթադրյալ իսլամիստների բնակարաններում խուզարկություններ են անցկացվում 18/07/2019 14:20 «Միլանը» ցանկանում երկարաձգել պայմանագիրը Բոնավենտուրայի հետ պայմանագիրը 18/07/2019 14:14 Քիչ է հավանական՝ բերման ենթարկվածների թվում լինեն փայտանյութի բիզնեսով զբաղվող անձինք. Փոխոստիկանապետ 18/07/2019 14:08 ՄԻՊ ևս մեկ աշխատանքային խումբ գտնվում է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում 18/07/2019 14:02 Շրջակա միջավայրի նախարարը շաբաթ օրը կլողա Սևանում 18/07/2019 13:50 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով 18/07/2019 13:44 Քևին Սփեյսիի գործը փակվել է (Տեսանյութ) 18/07/2019 13:31 Անտառների պահպանությունը մեր երկրում պետք է առաջին տեղում լինի. Կարինե Դանիելյան 18/07/2019 13:25 Իրանը հայտնել է միջուկային գործարքի պահպանման պայմանը 18/07/2019 13:20 Ճապոնիայում անիմե ստուդիայում բռնկված հրդեհից զոհվել է 12, տուժել՝ 40 մարդ (Տեսանյութ) 18/07/2019 13:12 Նավթի համաշխարհային գները նվազել են 18/07/2019 13:06 Իրանում 4.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել 18/07/2019 12:55 Ռուսաստանը չի հրաժարվել Վրաստանի քաղաքացիների համար վիզաների չեղարկման հնարավորությունից 18/07/2019 12:55 Հայ-ադրբեջանական սահմանին որևէ փոխհրաձգություն չի գրանցվել, իրադրությունը հանգիստ է 18/07/2019 12:40 «Տռուսիկով» տարան, ասեցինք՝ փռեն ասֆալտին, չասեցինք՝ էդքան նվաստացնեն. Իջևանից բերման ենթարկվածների հարազատ 18/07/2019 12:32 Կաթնաշոռի անվան տակ մանկատներին և տուն-ինտերնատներին մատակարարվել է այլ արտադրանք 18/07/2019 12:23 Կառավարությունը 105 մլն դրամ հատկացրեց Զբոսաշրջության կոմիտեին 18/07/2019 12:21 Տեսչական մարմիններին ծառայողական մեքենաներ տրամադրելու հարցը լուծվեց 18/07/2019 12:18 Փաստեր ունենք, որ հենց ոստիկաններն են հարձակվել ժողովրդի վրա. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ 18/07/2019 12:15 Կառավարությունը կրկին մերժեց «Լուսավոր Հայաստան»-ին 18/07/2019 12:11 Ժամանակավորապես դադարեցվել է Վանաձորի մի շարք շենքերի գազամատակարարումը 18/07/2019 12:04 Սևանի վիճակը բավական լավ է. Քաղաքացիները կարող են լողալ 18/07/2019 11:55 Մարդիկ ուզում են լավ ապրեն. պարտքերի տակ են, ում «սումկեն» բաց անես, պարտքերի թղթեր ա. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ 18/07/2019 11:48 Ոնց եղել են խեղճ ու կրակ, այնպես էլ մնացել են. Վարչապետը՝ ծառ կտրողների մասին 18/07/2019 11:39 Իջևանում քաղաքացիները ոստիկաններին հարվածել են քարերով, փայտե ու երկաթյա մահակներով, հարվածները եղել են միակողմանի. Ոստիկանապետ 18/07/2019 11:36 Հայաստանում ունենք վառելափայտի խնդիր. Նիկոլ Փաշինյան 18/07/2019 11:24 Կառավարությանը ապօրինի պայմաններ պարտադրելու որևէ փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության. Վարչապետն՝ Իջևանում տեղի ունեցածի մասին 18/07/2019 11:16 ԱՄՆ Կոնգրեսը դեմ է քվեարկել Էր-Ռիյադին զենք մատակարարելուն 18/07/2019 11:09 Ես քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանում. Հրայր Թովմասյան 18/07/2019 11:07 Տղամարդը սպառնում է պայթեցնել Յարոսլավսկու կայարանը 18/07/2019 11:02 Իրականում մեր անհամաձայնությունը եղել է միայն մեկ հարցի շուրջ, ավելի ստույգ՝ մի անձի. Արա Շիրինյանը արձագանքել է Տիգրան Պասկևիչյանին 18/07/2019 10:56 ՄԻՊ-ի որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Իջևան՝ կապված ստեղծված իրավիճակի հետ 18/07/2019 10:52 Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը առաջին աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա 18/07/2019 10:40 Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 18/07/2019 10:34 Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալվել է 13 անձ. Քննչական կոմիտե 18/07/2019 10:32 Հանդուրժող չենք լինելու, Իջևանում տեղի ունեցած բախումների փաստի առթիվ հարուցված է քրեական գործ, կան բերման ենթարկվածներ. Ոստիկանապետ 18/07/2019 10:26 Զելենսկին հայտնել է Ռուսաստանի հետ երկխոսություն սկսելու պայմանները 18/07/2019 10:17 Կա՛մ որևէ մեկին խոստում են տվել, կա՛մ ինչ-ինչ ուղղորդումներով են առաջնորդվում. Նախշուն Տավարացյանը՝ ԲԴԽ-ում ստեղծված իրավիճակի մասին. «Փաստինֆո» 18/07/2019 10:16 «168 Ժամ». ԱՄՆ այցերը պետք է դիտարկել նոր օրակարգի մշակման տեսանկյունից. Նեյլ Մաքֆարլեյն 18/07/2019 10:13 «Ժողովուրդ». Կոռուպցիոն չարաշահումներ՝ քաղավիացիայի ոլորտում 18/07/2019 10:11 «Ժամանակ». «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում ովքեր են ստացել «ճոխ պարգևավճարներ» 18/07/2019 10:08 «Հրապարակ». 10-12 օր ԱՄՆ-ում՝ բազմաչարչար բյուջեի հաշվին 18/07/2019 10:04 «Հրապարակ». Սամվել Բաբայանը ցանկանում է փողոցով պարտադրել սահմանադրական փոփոխությունները 18/07/2019 10:01 «Փաստ». ԵՊՀ-ում վարվում է իշխանությունների քաղաքական քիմքին հաճո քաղաքական կուրս 18/07/2019 09:59 «Ժամանակ». «Ներման մասին» օրենքում փոփոխություն կկատարվի 18/07/2019 09:55 «Ժողովուրդ». Տավուշի մարզպետը բարոյախրատական հորդոր է հղել համայնքապետերին 18/07/2019 09:52 «Հրապարակ». ՀԵՀ-ը լուծարվում է. 40 մարդ կհամալրի գործազուրկների շարքերը 18/07/2019 01:41 Ցուցարարների որևէ անօրինական պահանջ չի կատարվել. Տավուշի մարզպետ (Տեսանյութ) 18/07/2019 01:12 Իջևանի ճանապարհը բացվում է, կան բերման ենթարկվածներ 18/07/2019 00:58 Իջևանի ճանապարհը դեռ փակ է, բանակցությունները շարունակվում են. Ահարոնյան 18/07/2019 00:34 Իջևանում մարդիկ ընտանիքների, այդ թվում՝ մանկահասակ երեխաների հետ կանգնած են ճանապարհին և չեն կարողանում հասնել իրենց անհրաժեշտ վայրերը. ՄԻՊ

Տվյալ բաժնի վերջին նյութերը