17/06/2019 16:29
Ժամանակավորապես կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի մի հատվածի, Սեմյոնովկա, Ծովագյուղ և Զովունի համայնքների գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հունիսի 18-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց պողոտայի 47/2 շենքի և Եղիշե Թադևոսյան փողոցի առանձնատների, ժամը 11.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքի և Ծովագյուղ համայնքի մի հատվածի, իսկ ժամը 11.00-ից մինչև 13.00-ն՝ Կոտայքի մարզի Զովունի համայնքի գազասապառողների գազամատակարարումը:
Ընկերությունից հայցում են գազասպառողների ներողամտությունը և խնդրում են պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: