ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ընկալի, որ պետական բյուջեի միջոցները ծախսվում են հենց իր համար. Վարչապետ

18/06/2019 13:45

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ընկալի, որ պետական բյուջեի միջոցները ծախսվում են հենց իր համար. Վարչապետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 28-րդ նիստին:

Վարչապետն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Կարող եմ արձանագրել, որ թերևս յուրաքանչյուր հայ որոշակի էմոցիոնալ կապ ունի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ և թերևս այդ կապն արձանագրելու համար բավական է անցնել Հայաստանն Արցախին միացնող ճանապարհներով և այդ ճանապարհներին տեսնելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի խորհրդանիշները, հասկանալով, որ հիմնադրամի աջակցությամբ է այդ ամենը կառուցվել, նաև բազմաթիվ դպրոցներ, մանկապարտեզներ, ջրատարներ Հայաստանում և Արցախում: Այդպիսով հասկանալի է դառնում, թե հիմնադրամն ինչպիսի կարևոր առաքելություն է իրականացրել երրորդ հանրապետության կյանքում, Արցախի կյանքում՝ ամենդժվար և ամենածանր օրերին սատար լինելով Հայաստանի Հանրապետությանը և Արցախին:

Ես համաձայն եմ Հանրապետության նախագահի հետ, որ նոր ժամանակներում մենք պետք է նորովի դիտարկենք և գնահատենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքները և տեսնենք նաև մեդալի հակառակ կողմը:

Վերջերս մի քանի առիթներով, այդ թվում՝ սփյուռքի ներկայացուցիչներից մի քանի հետաքրքիր դիտարկումներ եմ լսել, որոնք կցանկանայի կիսել ձեզ հետ: Շատ բարձր գնահատելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը, երբեմն ասվում է, որ հիմնադրամի գործունեության կոնկրետ դրվագները նպաստել են Հայաստանի կամ հայկական համաշխարհային ներուժի դեմիստիֆիկացիային: Ի՞նչ է նկատի առնվում. նկատի է առնվում այն, որ ընդհանուր առմամբ մենք ինքներս, նաև շատերն աշխարհում հայկական ներուժ ասելով հասկանում են շատ հզոր, շատ ազդեցիկ մի ուժ և դա այդպես է իրականում: Հետևաբար, ինչո՞վ է ազդել, ի՞նչ բացասական ազդեցություն են ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության որոշակի դրվագները հայկական ներուժի իմիջի վրա:

Ամեն տարի մենք ուրախությամբ արձանագրում ենք և դա իսկապես ուրախանալու առիթ է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի շրջանակում հանգանակվեց 15 մլն դոլար, 10 մլն դոլար, 20 մլն դոլար, 25 մլն դոլար: Դա, իհարկե, շատ կարևոր և գնահատելի է: Բայց եկեք հասկանանք, թե ինչպես է դա երևում կողքից, դրսից, ուրիշների համար: Ուրիշների համար հարց է ծագում՝ սա՞ է հայկական ներուժը: Հայկական ներուժն այն է, որ ամբողջ աշխարհում հավաքում է 15 մլն դոլար և դրա համար ուրախանո՞ւմ: Ուզում եմ ընդգծել, որ հայկական ներուժի դեմ ձեզ և մեզ հայտնի ուժերը տարեկան միլիարդավոր դոլարներ են ծախսում, որպեսզի հայկական ազդեցությունն ամբողջ աշխարհում նվազեցնեն: Գալիս են պահեր, որ հայկական ներուժի իմիջին հարվածելու համար երբեմն ինքներս ակամա շատ ավելի մեծ աշխատանք ենք անում, քան անում են մեր հակառակորդները:

Իհարկե հասկանալի է, որ հայկական ներուժը միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով չէ Հայաստանում ներդրումներ անում: Կան տասնյակ կազմակերպություններ և՛ սփյուռքում, և՛ Հայաստանում, որոնք անգնահատելի աջակցություն են ցուցաբերել, ցուցաբերում և դեռ համոզված եմ՝ կցուցաբերեն Հայաստանին և Արցախին: Բայց կարծում եմ, շատ կարևոր է ոչ միայն այն, ինչ տեղի է ունենում, տեղի ունեցողի բովանդակային խորքը, այլև այն, թե ինչպես է դա երևում և ինչպես է դա պատկերվում դրսի հայացքի համար, կողքի հայացքի համար և, ի վերջո, մենք մեր խորքում, ինքներս մեզ հետ մենակ մնալիս, ոչ հրապարակային ի՞նչպիսի հարցեր ենք դնում տեղի ունեցողի կապակցությամբ:

Կարծում եմ, ժամանակն է, որ այդ հարցերն ուղիղ, առանց սեթևեթանքի դնենք օրակարգում և քննարկենք: Իհարկե հասկանալի է, որ այս ընթացքում մենք ունեցել ենք բազմաթիվ խնդիրներ, մենք ունեցել ենք խնդիրներ կոռուպցիայի հետ, կարող են չարաշահումների առանձին դեպքեր լինել, եղել են: Իհարկե, մենք ամեն ինչ կանենք և անում ենք, որ դա բացառենք, բայց դա ընդհանուր գործ է: Իհարկե, հասկանալի է, որ մենք ծրագրերի խնդիր ունենք, պետք է ծրագրերն իսկապես այնպիսին լինեն, որ ոգեշնչեն հնարավորինս շատ մարդկանց, դրանց կարևորությունը հնարավոր լինի ապացուցել, այդ ծրագրերի իրականացման հարակից էֆեկտները պետք է ավելի ազդեցիկ լինեն, որպեսզի մենք ոչ միայն ուղղակի ասֆալտապատ ճանապարհ կառուցենք, այլ տեսնենք, որ այդ ճանապարհն իր հետ բերում է զարգացում, իր հետ բերում է նոր կյանք, նոր հնարավորություններ ավելի ու ավելի շատ մարդկանց: Այս ամենը հասկանալի է և քննարկումից դուրս, բայց սրանք ավելի շատ կազմակերպչական բնույթի հարցեր են:

Փիլիսիոփայական բնույթի հարցը հետևյալն է, որ մենք որպես ազգ, որպես ժողովուրդ պետք է փոխենք վերաբերմունքն այս ողջ գործընթացի նկատմամբ: Ինչ որ առումով «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է ոչ թե առանձին վերցրած ծրագրերի իրականացման հնարավորություն լինի, այլ, ըստ էության, դառնա մեր համազգային բյուջեն: Մենք ընդհանրապես պետք է մտածենք համազգային բյուջե ունենալու մասին և պետք է փոխենք մեր վերաբերմունքն այդ համազգային բյուջեի նկատմամբ: Մեր կառավարության գործունեության ամենակարևոր ուղղություններից մեկն այն է, որ մենք ուզում ենք փոխել Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը պետական բյուջեի նկատմամբ և այդ վերաբերմունքի կարևոր փոփոխությունը պետք է լինի այն, որ յուրաքանչյուր քաղաքացի ընկալի, որ այդ փողը ոչ թե ինքը տալիս է ուրիշին, այլ այդ փողը տալիս է ինքն իրեն, ինչպես ընտանիքում ծախսվում են փողերը տարբեր նպատակներով, այդպես էլ բյուջեում:

Այսինքն Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է ընկալի, որ պետական բյուջեի միջոցները ծախսվում են հենց իր համար: Իհարկե, այս գաղափարաբանության շոշափելի էֆեկտը պետք է ապահովեն այդ գումարները ծախսողները, պետական բյուջեի դեպքում՝ կառավարությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի դեպքում՝ գործադիր մարմինը, հոգաբարձուների խորհուրդը:

Ես ուզում եմ ասել, որ ընդհանուր առմամբ հարցն ամենևին էլ փողը չէ, հարցը փիլիսոփայությունն է, պետք է շոշափելի, շատ ավելի մեծ և շատ ավելի անմիջականորեն ցույց տալ, որ ամբողջ հայությունը կանգնած է Հայաստանի կողքին, ամբողջ հայությունը կանգնած է սփյուռքի կողքին: Այո՛, 20-րդ դարում դրված խնդիրները լուծվել են, բայց մենք պետք է հաշվի առնենք, որ 21-րդ դարում մարտահրավերներն ավելի են լրջանում, մարտահրավերներն ավելի են ահագնանում և այդ ահագնացող մարտահրավերներին հայության արձագանքը, մեր բոլորի արձագանքը պետք է լինի համարժեք, որովհետև, ի վերջո, նախագահները, վարչապետները, կառավարություններն անցողիկ են, իսկ հայրենիքը հավերժ է, ժողովուրդը հավերժ է: Մենք պետք է տեր կանգնենք մեր հայրենիքի և մեր ժողովրդի հավերժությանը, հայրենիքի և ժողովրդի հավերժությունը մի հարց է, որը լուծում պետք է ստանա այսօր, ամեն օր այդ հարցը պետք է լուծում ստանա այսօր:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի էության և բովանդակության փոփոխությունը ես տեսնում եմ հենց այս խնդրի լուծման մեջ և համոզված եմ, որ մենք ունենք անհրաժեշտ կամք, անհրաժեշտ միասնություն, անհարժեշտ հմտություն և իմաստնություն մեր հայրենիքի և մեր ժողովրդի հավերժության օրակարգը սպասարկելու, մեր հայրենիքի և մեր ժողովրդի հավերժությունն ապահովելու համար»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:16 Մոսկվայի «Կիլիկիա» բիզնես ակումբը կշարունակի Հայաստանում և Արցախում իրականացնել մի շարք ենթակառուցվածքային և ներդրումային ծրագրեր Այսօր, 10:12 «Իրատես». Սամվել Բաբայանի շտաբում արշալույսները խաղաղ չեն Այսօր, 10:10 «Հրապարակ». ՍԴ-ի դեմ անզիջում պայքարը պայմանավորված է նախագահի անձով Այսօր, 10:09 «Ժողովուրդ». Հնարավոր փոփոխություններն արվելու են Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ դարձնելու համար Այսօր, 10:06 «Ժամանակ». Կրթության տեսչական մարմնի ղեկավարը չի կարողանում վերահսկել իր ղեկավարած կառույցում իրավիճակը Այսօր, 10:03 «Իրատես». Վանեցյանի այցն Իջևան. երկրում չկա վերահսկողություն, և միայն ԱԱԾ-ով են հարցերը կարգավորվում Այսօր, 09:59 «Փաստ». Հովհաննես Իգիթյանին շուտով կհեռացնեն ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմից Այսօր, 09:55 «Հրապարակ». ԱԺ-ում բուռն շինարարություն է Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը հասավ իր նպատակին՝ ազատվեց Խուրշուդյանից Այսօր, 09:48 «Ժամանակ». Դատարանը ֆինանսների նախարարության ակտը համարել է ոչ վարչական ակտ Այսօր, 09:43 «Հրապարակ». Արցախի նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն կառաջադրի Դավիթ Իշխանյանի թեկնածությունը 18/07/2019 20:28 Ռետրո-տրամվայների շքերթ` Մոսկվայում (Տեսանյութ) 18/07/2019 20:20 ԱՄՆ-ում փորձարկում են ուղևորատար դրոն (Տեսանյութ) 18/07/2019 20:20 Նեպալում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի 18/07/2019 20:07 Ալմաթիում գտնվող պահեստում բռնկված խոշոր հրդեհը մարվել է (Տեսանյութ) 18/07/2019 20:00 Ֆրանսիայում անոմալ շոգ է սպասվում 18/07/2019 19:55 «Ռեալը» պատրաստ է վաճառել Իսկոյին 80 միլիոն եվրոյով 18/07/2019 19:41 Ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ 16-րդ «Ոսկե ծիրանն» ու ի՞նչ ծրագրեր իրականացրեց 18/07/2019 19:29 ՌԴ ԱԳՆ-ն դեմ է Թուրքիայի նկատմամբ ԵՄ միակողմանի պատժամիջոցներին 18/07/2019 19:11 Եվրահանձնակատարն առաջարկել է «միասնական ճակատով» հանդես գալ փախստականների հարցում 18/07/2019 19:01 Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 1700 փախստական 18/07/2019 18:58 Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին 18/07/2019 18:50 Իջևանում բախումների հետևանքով ձերբակալվածներին սպասվում է այն, ինչ նախատեսված է օրենքով. Վալերիյ Օսիպյան 18/07/2019 18:38 Իջևանի դեպքի հետ կապված տարբերակ է առաջարկվել, որ պետությունը կարգավորի փայտի հավաքման պրոցեսը. Արթուր Վանեցյան 18/07/2019 18:24 Կիոտոյի անիմեի ստուդիայում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի (Տեսանյութ) 18/07/2019 18:16 Ռազմական ոստիկանությունը բացահայտել է զորացրված զինծառայողներից դրամահավաքի դեպք 18/07/2019 18:00 Բնական ռեսուրսների ապօրինի օգտագործումը կատարվում է մի խումբ մարդկանց կողմից՝ ավելի մեծ խումբ մարդկանց ձեռքերով. բնապահպան 18/07/2019 17:50 Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակն օրենքի խախտումով են խուզարկել. Փաստինֆո 18/07/2019 17:42 Այսօր այս հարցի լուծումը վերջնական կտրվի. Արթուր Վանեցյանն՝ Իջևանում տեղի ունեցած բախումների մասին 18/07/2019 17:33 $100 մլն Ադրբեջանին և $7 մլն Հայաստանին. Վաշինգտոնն ընդգծում է իր պրագմատիկ քաղաքականությունը Հարավային Կովկասում 18/07/2019 17:22 Տավուշի մարզպետը, ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը փակ քննարկում են անցկացնում մարզպետարանում 18/07/2019 17:19 Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 5 ստորաբաժանումները կմիավորվեն մեկ ստորաբաժանման մեջ, որը կտեղակայվի Վանաձորում 18/07/2019 17:08 Ես ավելին չէի սպասում, իրենք ստում են. Օսիպյանը՝ իջևանցի ցուցարարներին 18/07/2019 16:52 Արթուր Վանեցյանը ժամանեց Իջևան 18/07/2019 16:50 Բեյրութում կայացել է «Կիլիկիա. Առյուծների երկիր» երեք պատմական ֆիլմ-ակնարկների փակ դիտումը. Լուսանկարներ 18/07/2019 16:35 Ներխուժեցին տուն, ասեցին՝ «շորերդ հագի, գնում ենք». Իջևանի երեկվա դեպքերից տուժած քաղաքացի 18/07/2019 16:24 «Իրավապահ մարմիններում որևէ բան չի փոխվել». փաստաբանն ահազանգում է՝ շարունակվում են ապօրինի ձերբակալությունները 18/07/2019 16:19 ՍԴ-ն որոշել է կասեցնել Քոչարյանի գործով վարույթները և դիմել ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով 18/07/2019 16:15 Ինչպե՞ս կարող է պետության ղեկավարն օգտագործել մարդու նկատմամբ անթույլատրելի այնպիսի բառեր, ինչպիսիք են «անտեր, փեդով գլխին խփել, դռների տակ վնգստալ». Արթուր Ղազինյան 18/07/2019 15:55 Մինչև իրիկուն իմ երեխեն իմ կողքը չեղավ` մարդասպանություն կլինի, ինքն էս ցույցին չի մասնակցել. Իջևանի մարզպետարանի շրջակայքից բերման ենթարկվածի մայր 18/07/2019 15:44 Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային Սու-35-եր մատակարարել 18/07/2019 15:29 Գիշերվա 4-ին բերետավորները տուն են մտել, երեխեքը վախեցած, չգիտեմ՝ ինչ ա կատարվել. Կինն Իջևանի երեկվա դեպքերից հետո ամուսնուց տեղեկություն չունի 18/07/2019 15:22 Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և Սևանի որոշ հատվածների, Արարատի մարզի մի շարք համայնքների գազամատակարարումը 18/07/2019 15:13 Խորհրդարանի ղեկավարը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ 18/07/2019 15:04 Կոտրվի էս կուռը, որ «հու» եմ արել, Նիկոլ ընտրել. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ 18/07/2019 14:54 Եթե ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փակման գերնպատակը ՀՀԿ-ական Վահագն Վարագյանին աշխատանքից ազատելն է, ապա դա քննադատելի է. Ռուբեն Մելքոնյան 18/07/2019 14:43 Անտառհատողներին օրական 8000-15 000 դրամով աշխատատեղ է առաջարկվել, հրաժարվել են. նախարար 18/07/2019 14:39 Իրանը հայտարարել է մաքսանենգ վառելիքով արտասահմանյան լցանավի կալանման մասին 18/07/2019 14:30 «Սոված ենք, ախպեր. գողություն եմ անելու, երեխուս պահեմ». Իջևանի մարզպետարանի դիմաց բողոքի ակցիան շարունակվում է 18/07/2019 14:27 Գերմանիայում ենթադրյալ իսլամիստների բնակարաններում խուզարկություններ են անցկացվում 18/07/2019 14:20 «Միլանը» ցանկանում երկարաձգել պայմանագիրը Բոնավենտուրայի հետ պայմանագիրը 18/07/2019 14:14 Քիչ է հավանական՝ բերման ենթարկվածների թվում լինեն փայտանյութի բիզնեսով զբաղվող անձինք. Փոխոստիկանապետ 18/07/2019 14:08 ՄԻՊ ևս մեկ աշխատանքային խումբ գտնվում է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում 18/07/2019 14:02 Շրջակա միջավայրի նախարարը շաբաթ օրը կլողա Սևանում 18/07/2019 13:50 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով 18/07/2019 13:44 Քևին Սփեյսիի գործը փակվել է (Տեսանյութ) 18/07/2019 13:31 Անտառների պահպանությունը մեր երկրում պետք է առաջին տեղում լինի. Կարինե Դանիելյան 18/07/2019 13:25 Իրանը հայտնել է միջուկային գործարքի պահպանման պայմանը 18/07/2019 13:20 Ճապոնիայում անիմե ստուդիայում բռնկված հրդեհից զոհվել է 12, տուժել՝ 40 մարդ (Տեսանյութ) 18/07/2019 13:12 Նավթի համաշխարհային գները նվազել են 18/07/2019 13:06 Իրանում 4.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել 18/07/2019 12:55 Ռուսաստանը չի հրաժարվել Վրաստանի քաղաքացիների համար վիզաների չեղարկման հնարավորությունից 18/07/2019 12:55 Հայ-ադրբեջանական սահմանին որևէ փոխհրաձգություն չի գրանցվել, իրադրությունը հանգիստ է 18/07/2019 12:40 «Տռուսիկով» տարան, ասեցինք՝ փռեն ասֆալտին, չասեցինք՝ էդքան նվաստացնեն. Իջևանից բերման ենթարկվածների հարազատ 18/07/2019 12:32 Կաթնաշոռի անվան տակ մանկատներին և տուն-ինտերնատներին մատակարարվել է այլ արտադրանք 18/07/2019 12:23 Կառավարությունը 105 մլն դրամ հատկացրեց Զբոսաշրջության կոմիտեին 18/07/2019 12:21 Տեսչական մարմիններին ծառայողական մեքենաներ տրամադրելու հարցը լուծվեց 18/07/2019 12:18 Փաստեր ունենք, որ հենց ոստիկաններն են հարձակվել ժողովրդի վրա. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ 18/07/2019 12:15 Կառավարությունը կրկին մերժեց «Լուսավոր Հայաստան»-ին 18/07/2019 12:11 Ժամանակավորապես դադարեցվել է Վանաձորի մի շարք շենքերի գազամատակարարումը 18/07/2019 12:04 Սևանի վիճակը բավական լավ է. Քաղաքացիները կարող են լողալ 18/07/2019 11:55 Մարդիկ ուզում են լավ ապրեն. պարտքերի տակ են, ում «սումկեն» բաց անես, պարտքերի թղթեր ա. Իջևանից բերման ենթարկվածի հարազատ 18/07/2019 11:48 Ոնց եղել են խեղճ ու կրակ, այնպես էլ մնացել են. Վարչապետը՝ ծառ կտրողների մասին 18/07/2019 11:39 Իջևանում քաղաքացիները ոստիկաններին հարվածել են քարերով, փայտե ու երկաթյա մահակներով, հարվածները եղել են միակողմանի. Ոստիկանապետ 18/07/2019 11:36 Հայաստանում ունենք վառելափայտի խնդիր. Նիկոլ Փաշինյան 18/07/2019 11:24 Կառավարությանը ապօրինի պայմաններ պարտադրելու որևէ փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության. Վարչապետն՝ Իջևանում տեղի ունեցածի մասին 18/07/2019 11:16 ԱՄՆ Կոնգրեսը դեմ է քվեարկել Էր-Ռիյադին զենք մատակարարելուն 18/07/2019 11:09 Ես քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանում. Հրայր Թովմասյան 18/07/2019 11:07 Տղամարդը սպառնում է պայթեցնել Յարոսլավսկու կայարանը 18/07/2019 11:02 Իրականում մեր անհամաձայնությունը եղել է միայն մեկ հարցի շուրջ, ավելի ստույգ՝ մի անձի. Արա Շիրինյանը արձագանքել է Տիգրան Պասկևիչյանին 18/07/2019 10:56 ՄԻՊ-ի որոշմամբ` հատուկ հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Իջևան՝ կապված ստեղծված իրավիճակի հետ 18/07/2019 10:52 Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը առաջին աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա 18/07/2019 10:40 Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 18/07/2019 10:34 Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալվել է 13 անձ. Քննչական կոմիտե 18/07/2019 10:32 Հանդուրժող չենք լինելու, Իջևանում տեղի ունեցած բախումների փաստի առթիվ հարուցված է քրեական գործ, կան բերման ենթարկվածներ. Ոստիկանապետ 18/07/2019 10:26 Զելենսկին հայտնել է Ռուսաստանի հետ երկխոսություն սկսելու պայմանները 18/07/2019 10:17 Կա՛մ որևէ մեկին խոստում են տվել, կա՛մ ինչ-ինչ ուղղորդումներով են առաջնորդվում. Նախշուն Տավարացյանը՝ ԲԴԽ-ում ստեղծված իրավիճակի մասին. «Փաստինֆո» 18/07/2019 10:16 «168 Ժամ». ԱՄՆ այցերը պետք է դիտարկել նոր օրակարգի մշակման տեսանկյունից. Նեյլ Մաքֆարլեյն 18/07/2019 10:13 «Ժողովուրդ». Կոռուպցիոն չարաշահումներ՝ քաղավիացիայի ոլորտում 18/07/2019 10:11 «Ժամանակ». «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում ովքեր են ստացել «ճոխ պարգևավճարներ» 18/07/2019 10:08 «Հրապարակ». 10-12 օր ԱՄՆ-ում՝ բազմաչարչար բյուջեի հաշվին 18/07/2019 10:04 «Հրապարակ». Սամվել Բաբայանը ցանկանում է փողոցով պարտադրել սահմանադրական փոփոխությունները 18/07/2019 10:01 «Փաստ». ԵՊՀ-ում վարվում է իշխանությունների քաղաքական քիմքին հաճո քաղաքական կուրս 18/07/2019 09:59 «Ժամանակ». «Ներման մասին» օրենքում փոփոխություն կկատարվի 18/07/2019 09:55 «Ժողովուրդ». Տավուշի մարզպետը բարոյախրատական հորդոր է հղել համայնքապետերին 18/07/2019 09:52 «Հրապարակ». ՀԵՀ-ը լուծարվում է. 40 մարդ կհամալրի գործազուրկների շարքերը 18/07/2019 01:41 Ցուցարարների որևէ անօրինական պահանջ չի կատարվել. Տավուշի մարզպետ (Տեսանյութ) 18/07/2019 01:12 Իջևանի ճանապարհը բացվում է, կան բերման ենթարկվածներ 18/07/2019 00:58 Իջևանի ճանապարհը դեռ փակ է, բանակցությունները շարունակվում են. Ահարոնյան 18/07/2019 00:34 Իջևանում մարդիկ ընտանիքների, այդ թվում՝ մանկահասակ երեխաների հետ կանգնած են ճանապարհին և չեն կարողանում հասնել իրենց անհրաժեշտ վայրերը. ՄԻՊ

Տվյալ բաժնի վերջին նյութերը