18/06/2019 10:23
Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատարանը հրապարակեց որոշումը
ՀՀ Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ Նարինե Հովակիմյանի, մերժեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին կալանքի տակ թողնելու առաջին ատյանի որոշման դեմ պաշտպանների բողոքը։
Նշենք, որ պաշտպանները բողոքարկել էին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մատիրոսյանի՝ Մանվել Գրիգորյանի կալանավորումն ուժի մեջ թողնելու մայիսի 2-ի որոշումը։
Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Մանվել Գրիգորյանն այս պահին գտնվում է «Նաիրի« բժշկական կենտրոնում։ Նա ծայրահեղ ծանր վիճակով հունիսի 6–ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, ապա՝ «Նաիրի» ԲԿ։ Օրեր առաջ նա հետազոտություններ էր անցել։ ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունին Aysor.am-ի հետ զրույցում ասել էր, որ նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։