18/06/2019 18:42
Պարոն Թովմասյանի հետ իմ աշխատանքը բացառապես արդյունավետ եմ պատկերացնում. Վահե Գրիգորյան
Այսօր ԱԺ կողմից Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ արդյունավետ է պատկերացնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ աշխատանքը:
«Որքան էլ որ ձեր համար հիմա տարօրինակ կհնչի, ես այն պատկերացնում եմ բացառապես արդյունավետ՝ ինչ կարգավիճակում և ինչ տևողությամբ էլ որ դա լինի: Ես հուսով եմ, որ կլինի արդյունավետ», - հայտարարեց Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին։
Նշենք, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել 6-րդ գումարման Ազգային ժողովի կողմից, որտեղ մեծամասնություն էր Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։
Նա նախկինում ՀՀԿ անդամ էր և ՍԴ դատավոր ընտրվելով՝ կասեցրեց անդամությունը կուսակցությանը: