18/06/2019 18:55
Վահե Էնֆիաջյանը Գարեգին Բ-ին առաջարկել է եկեղեցիներում դադարեցնել սգո արարողություններն, ինչին Կաթողիկոսը համաձայնել է
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի ուղեկցությամբ հյուրընկալվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
Մայր Աթոռից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հասարակության և երկրի առջև ծառացած մի շարք խնդիրների:
Վահե Էնֆիաջյանը, բարձրաձայնելով ժողովրդի ցանկությունը, հանդես է եկել եկեղեցիներում մատուցվող սգո արարողությունները դադարեցնելու առաջարկով, ինչը Վեհափառի կողմից հավանության է արժանացել: Վեհափառն ընդգծել է խնդրի առկայությունը` նշելով, որ հետևողական կլինի դրա լուծման հարցում:
Նշվում է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ բարեկամական հանդիպումներն արդեն երկար տարիներ ավանդույթ են դարձել. դրանք իրենց տեսանելի արդյունքն են ունենում երկկողմանի առաջարկներում ու դրանցից բխող աշխատանքներում: