18/06/2019 10:35
«Փաստ». Ինչո՞ւ է Փաշինյանը պնդել, որ ՔՊ կուսակցությունը «ոչ մի «իզմ»-ի կրող չի կարող լինել»
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը, որն ընտրեց նոր վարչություն և վարչության նախագահ: Համաժողովի առանցքային իրադարձություններից մեկն այն է, որ վարչության կազմում էական փոփոխություններ տեղի ունեցան՝ կազմը ընդլայնվեց, իսկ գործող կազմից մի քանիսն ընդհանրապես տեղ չգտան նոր կազմում:
Նախ՝ փորձագետների գնահատմամբ, այս ընտրությունները փաստացի, այսպես կոչված, սորոսական թևի պարտությունն էին: Մյուս կողմից, ուշագրավ էր, որ վարչության կազմից դուրս մնաց ՔՊ վարչության նախկին նախագահ Սասուն Միքայել յանը, ում ելույթի ժամանակ, ի դեպ, շատերը լքեցին դահլիճը: Ինչպես խոսում են կուլիսներում, կուսակցության վարչությունում ընդգրկվեցին զուտ «փաշինյանականները»: Հետաքրքիր է, որ նախկին կազմից դուրս է մնացել նաև Լենա Նազարյաը: Ու որքան էլ խոսվում է «տնից մեկը» սկզբունքի մասին, այդուամենայնիվ, չպետք է մոռանալ այն լուրերը, համաձայն որոնց, նա վերջին շրջանում կուսակցությունում ոչ մեկի հետ չի շփվում և մեկուսացած է կուսակցությունից:
Ի դեպ, այս համաժողովի կարևոր շեշտադրումներից մեկը գաղափարախոսության հստակեցումն էր, իսկ ավելի ճիշտ՝ չհստակեցումը: «Փաստ» թերթի տեղեկությունների համաձայն, մինչև վերջին վայրկյանը որոշակի գաղափարախոսական ուղղության դավանելու և կուսակցության ծրագրում համապատասխան փոփոխություն անելու առաջարկ է եղել, մասնավորաբար՝ խոսքն ազգային ազատական գաղափարախոսության մասին է, սակայն Նիկոլ Փաշինյանը համառորեն դեմ է եղել և պնդել է, որ ՔՊ կուսակցությունը «ոչ մի «իզմ»-ի կրող չի կարող լինել»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: