18/06/2019 15:36
Աղվեսներ որսացող անձը հայտնաբերվել է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված ահազանգի հետքերով Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են աղվեսներ որսացող անձին և պարզել, որ նշված աղվեսի ձագերին իր տնամերձ հողամասում թակարդի միջոցով որսացել է ՀՀ Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակիչ Ս.Ա. պատճառաբանելով, որ աղվեսները վնասում էին իր ընտանի թռչուններին։ Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։
Ոստիկանության աշխատակիցների կողմից աղվեսներն առգրավվել են ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ բաց են թողնվել վայրի բնություն։
Հիշեցնենք՝ EcoNews.am կայքն ավելի վաղ հայտնել էր, որ անհայտ անձի կողմից վաճառվում են վայրի բնության միավոր հանդիսացող և բնությունից գողացված աղվեսի ձագեր: