Բազմադրվագ գողության գործով մեղադրանք է առաջադրվել 22-ամյա երիտասարդին

19/06/2019 13:09

Բազմադրվագ գողության գործով մեղադրանք է առաջադրվել 22-ամյա երիտասարդին


ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական  գործով ձեռնարկված մեծածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են մի շարք գողություններ: Մեղադրանք է առաջադրվել 22-ամյա երիտասարդի:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 23։45-ից մինչև հաջորդ օրը՝ ժամը 07։40-ն ընկած ժամանակահատվածում, 1996թ. ծնված երիտասարդը, ով հանդիսանում է Լոռու մարզի բնակիչ, նախապես իր մոտ պահվող երկաթյա լինգի գործադրմամբ մուտքի դուռը բացելու եղանակով, ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Փափազյան փողոցում  գտնվող հացաբուլկեղենի վաճառակետ և հափշտակել զովացուցիչ ընպելիքներ և արևածաղիկ։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած 22-ամյա երիտասարդը տարբեր ժամանակահատվածներում առերևույթ կատարել է նաև այլ գողություններ ևս: Իրականացված քննչական և դատավարական  մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել է նույն անձի կողմից կատարված գողության և գողության փորձի ևս 6 դրվագ:

Այսպես՝ 2019 թվականի ապրիլի 01-ին՝ ժամը 21։10-ից մինչև հաջորդ օրը՝ ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, 22-ամյա երիտասարդը, իր ծանոթի հետ, նախապես իր մոտ պահվող երկաթյա լինգի գործադրմամբ, բացելով Երևան քաղաքի Կասյան փողոցում գտնվող բջջային հեռախոսների և աքսեսուարների վաճառակետի մուտքի դուռը, ապօրինի մուտք է գործել վաճառակետ և հափշտակել բջջային հեռախոսների աքսեսուարներ՝ պատճառելով խոշոր չափերով գույքային վնաս։

Այնուհետև, 2019 թվականի ապրիլի 09-ին՝ ժամը 05։30-ից մինչև ժամը 05։40-ն ընկած ժամանակահատվածում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, նախապես իր մոտ պահվող երկաթյա լինգի գործադրմամբ, երիտասարդը փորձել  է բացել Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի շենքերից մեկի առաջին հարկում տեղակայված միրգ-բանջարեղենի պահեստարանի մուտքի դուռը, սակայն, զգալով բացահայտման վտանգը, ոչինչ չհափշտակելով, դիմել է փախուստի՝ իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չհասցնելով։

Բացի այդ, 2019 թվականի ապրիլի 01-ին՝ ժամը 05։05-ին, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, 22-ամյա երիտասարդը, նախապես իր մոտ պահվող երկաթյա  լինգի գործադրմամբ բացելով Երևան քաղաքի Փափազյան փողոցում գտնվող հացաբուլկեղենի վաճառակետի մուտքի դուռը, ապօրինի մուտք է գործել վաճառակետ, որտեղից գաղտնի հափշտակել է զգալի չափերով կանխիկ գումար։

Գողության մյուս դրվագը գրանցվել է 2019 թվականի ապրիլի 29-ին՝ ժամը 05։10-ի մինչև 05։55-ն ընկած ժամանակահատվածում: Այսպես՝ նախապես իր մոտ պահվող երկաթյա լինգի գործադրմամբ մուտքի դռան ապակին կոտրելու եղանակով, երիտասարդն ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Հր․Քոչար փողոցում գտնվող վաճառակետ և այնտեղից հափշտակել դրամարկղի պահոցը և դրանում առկա կանխիկ գումարը։

Բացի այդ, 2019 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 05։20-ի սահմաններում, նախապես իր մոտ պահվող երկաթյա լինգի միջոցով նույն անձը փորձել է բացել Երևան քաղաքի Հր․Քոչար փողոցում տեղակայված արագ սննդի կետի մուտքի դուռը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել և ոչինչ չհափշտակելով՝ հեռացել է։

2019 թվականի մարտի 31-ին՝ ժամը 00։10-ից մինչև նույն օրվա առավոտյան ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելով Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում գործող մթերային խանութի հետին պատի ապակեպատ հատվածը, ապօրինի մուտք է գործել խանութ և այնտեղից գաղտնի հափշտակել կոնյակ, ծխախոտ, փքաբլիթներ, սուրճ, լոգանքի գել և կանխիկ գումար։

Նախաքննության ընթացքում ստացվել են տեսանկարահանող սարքի տեսագրությունները, ենթարկվել զննության: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատամատնադրոշմային փորձաքննություն:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ), 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Հատկանշական է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի նկատմամբ ի սկզբանե որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Սակայն վերջինս շարունակել է իր հանցավոր գործունեությունը, չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին և կատարել է նմանատիպ հերթական հանցագործությունը: Արդյունքում՝ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և միայն հայտնաբերվելուց հետո քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրվելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` նշված անձի կողմից հնարավոր այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, մասնակից հնարավոր այլ անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19/07/2019 19:51 Ցորենի արտում ստեղծել են Նիլ Արմսթրոնգի դիմանկարը (Տեսանյութ) 19/07/2019 19:41 Վիեննայի կենդանաբանական այգում ներկայացրել են նորածին փղիկին (Տեսանյութ) 19/07/2019 19:32 Մեքսիկայում կենդանաբույժը որդեգրել է կենգուրուիի ձագին (Տեսանյութ) 19/07/2019 19:23 Ջիբրալթարի Գերագույն դատարանը «Grace 1» լցանավի կալանքը երկարացրել է մինչև օգոստսի 15-ը 19/07/2019 19:19 Աթենքի մոտակայքում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել 19/07/2019 19:16 Վարչապետի որոշ արտահայտություններ մոտ էին դատական իշխանության ներկայացուցիչների արժանապատվությունը վիրավորելուն. Թովմասյան 19/07/2019 19:12 Բողոքողներից ոմանք տարիներ շարունակ անտառը բիզնեսի վերածած անօրինական ծառահատումներ են արել՝ ոչ թե սոցիալական հարց լուծելով, այլ՝ հարստանալով. Վահե Ղալումյան 19/07/2019 19:06 Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 1500 փախստական 19/07/2019 18:56 ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում հայտարարվել է ուսումնական տագնապ 19/07/2019 18:54 Ի՞նչ է Ուկրաինան ուզում Ռուսաստանից 19/07/2019 18:50 Ռոբերտ Քոչարյանի գործն ինձ համար, վստահեցնում եմ, սովորական մի գործ է. Հրայր Թովմասյան 19/07/2019 18:48 Դավիթ Տոնոյանն ընդունել է միջազգային փորձագետների խմբին 19/07/2019 18:45 Տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստը 19/07/2019 18:42 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Վեհարանի նորակառույց հանդիսասրահի բեմի որմնանկարի մրցույթ է հայտարարում 19/07/2019 18:25 «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է «Լիոնի» 16-ամյա կիսապաշտպանով 19/07/2019 18:16 Պատանի հրշեջ-փրկարարներն՝ ուշադրության կենտրոնում 19/07/2019 18:05 Շրջանառության մեջ ենք դրել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը. Մարուքյան 19/07/2019 17:58 Շարունակելու ենք աշխատել առանց տիկին Տավարացյանի. ԲԴԽ անդամ 19/07/2019 17:40 Արդարադատության նախարարը Վեհափառ Հայրապետին է ներկայացրել Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ իր դատողությունները 19/07/2019 17:37 Դավիթ Գրիգորյանի հետ հանդիպեցինք, քննարկեցինք իր բոլոր մտահոգությունները. ԲԴԽ անդամ 19/07/2019 17:29 Էկոնոմիկայի նախարարը ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է թեթև արդյունաբերության զարգացման հնարավորությունները 19/07/2019 17:23 Տիբեթում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել 19/07/2019 17:16 Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել 19/07/2019 17:06 Մերկելը հայտարարել է, որ Եվրոպան պետք է գործունակ լինի 19/07/2019 16:55 Հայաստան է այցելել ՆԱՏՕ֊ի փորձագետների խումբը 19/07/2019 16:53 Անդրանիկ Հարությունյանի (Մասիվցի Անդիկի) սպանության գործով որևէ անձ չի ձերբակալվել. ՔԿ 19/07/2019 16:43 ՊԵԿ-ը հայտնաբերել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր 19/07/2019 16:30 Մասիվցի Անդիկի սպանության պատվիրատուները հայտնի են. SHANTNEWS.am 19/07/2019 16:21 Պենտագոնին անհանգստացնում է ռուսական C-400-ներ գնելու Հնդկաստանի մտադրությունը 19/07/2019 16:05 Մերկելը հրաժարվում է առողջական խնդիրների պատճառով թողնել Գերմանիայի կանցլերի պաշտոնը 19/07/2019 15:55 Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակության հետ 19/07/2019 15:47 Նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 1271 դեպք-պատահար, որից 324-ն՝ արտակարգ բնույթի. դրանց հետևանքով կա 2 զոհ 19/07/2019 15:35 Կենդանիների դաժան սպանդ՝ Էջմիածնում, սպանվել են նաև քաղաքապետարանի կողմից ստերջացված շներ. Econews.am 19/07/2019 15:26 «Между нами ԲՈԼՈԼԱ, իրար հետ գնանք յոլա». Հումորային նոր տեսահոլովակ՝ Անդրանիկ Հարությունյանի և «գազելի» հայտնի վարորդի մասնակցությամբ (Տեսանյութ) 19/07/2019 15:18 «Գալաթասարայը» «Ֆուլհեմից» 1.5 միլիոն եվրոյով վարձակալել է Սերիին 19/07/2019 15:08 Դուք թույլ եք տալիս, որ Հայաստանում կիրառվի սպիտակ եղեռն ասորի ժողովրդի նկատմամբ. Բաց նամակ կաթողիկոսին և վարչապետին 19/07/2019 14:56 ԲԴԽ նախագահ ընտրվեց Ռուբեն Վարդազարյանը 19/07/2019 14:43 ՄԻԵԴ-ին և Վենետիկի հանձնաժողովին դիմելը հիմք չէ, որ գործն առաջին ատյանի դատարանում չքննվի. Քոչարյանի փաստաբան 19/07/2019 14:38 Զինվորների սնունդը շատ բարձր որակի է. հարցնում եմ՝ «էսպե՞ս է, թե՞ իմ գալու առիթով է», հլը որ ասում են՝ միշտ է այսպես. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 19/07/2019 14:26 Նավթի համաշխարհային գները նվազել են 19/07/2019 14:18 Սիսիանում պայթուցիկ սարքի միջոցով 74-ամյա բնակչի են սպանել 19/07/2019 14:06 ԲԴԽ անդամները կհանդիպեն Դավիթ Գրիգորյանի հետ 19/07/2019 14:03 Քաբուլի համալսարանի մոտ որոտացած պայթյունի հետևանքով 6 մարդ է զոհվել 19/07/2019 13:56 Իջևանում իրավիճակն այսօր հանգիստ է. քաղաքապետ 19/07/2019 13:49 Ավստրիայի արևմուտքում օդանավի կործանման հետևանքով 3 մարդ է մահացել 19/07/2019 13:40 Ֆիլիպիններում ՃՏՊ-ի հետևանքով 11 երեխա է մահացել 19/07/2019 13:34 Արհեստական բանականություն, բլոքչեյն, «կանաչ» տեխնոլոգիաներ․ «WCIT 2019»-ում կքննարկվեն ամենաարդիական թեմաները 19/07/2019 13:25 Վենեսուելայի ԱԳՆ. Իշխանությունները ցանկանում են խաղաղ գոյակցության հասնել ընդդիմության հետ 19/07/2019 13:19 Փորձում են ուժային մեթոդներով լուծարել կենտրոնը և ազատվել ինձանից. Վահագն Վարագյան 19/07/2019 13:12 Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը չի կալանավորվի 19/07/2019 13:06 Գլխավոր դատախազությունը պարզաբանում է դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության փաստը 19/07/2019 12:57 Զինծառայող Յուրի Բրոյանին տեղափոխել են հոսպիտալ. երկու շաբաթից կլինի վերջնական որոշումը 19/07/2019 12:50 Նախշուն Տավարացյանի լիազորությունները չեն դադարեցվի. Նա ԲԴԽ անդամ է 19/07/2019 12:45 Nordwind ավիաընկերության պահուստային ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում 19/07/2019 12:40 Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 19/07/2019 12:29 ԱՄՆ կոնգրեսականները պատրաստակամություն են հայտնել աջակցելու հայ-ամերիկյան օրակարգի զարգացմանը 19/07/2019 12:20 Լոռու մարզի Սվերդլով գյուղում գայլերը հոշոտել են 25 մանր եղջերավոր անասուն 19/07/2019 12:04 Տիգրան Խաչատրյանը ՀԲ թիմի հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտի ծրագրերը 19/07/2019 11:55 Թեհրանը հերքում է Հորմուզի նեղուցում իրանական անօդաչուի ոչնչացման մասին լուրը 19/07/2019 11:44 «ՅՈՒԹէյրի» օդանավն արտակարգ վայրէջք է կատարել վառելիքի սենսորի պատճառով 19/07/2019 11:31 Մոսկվա-Երևան չվերթի օդանավի ծխեցման պատճառով 2 մարդ հոսպիտալացվել է (Տեսանյութ) 19/07/2019 11:24 Բախտներս բերել է՝ դատավորի աշխատասենյակում որևէ աշխատողի անունը Քոչարյան չի եղել, թե չէ նրան էլ կառգրավեին. Փաստաբանը խուզարկության մանրամասներ է ներկայացրել 19/07/2019 11:15 Մայրաքաղաքում և ութ մարզում հոսանքազրկումներ կլինեն 19/07/2019 11:08 Իջևանում տեղի ունեցած բախումներին մասնակցած 11 անձ դեռ չի հայտնաբերվել 19/07/2019 10:59 Ադրբեջանին անվտանգության ոլորտում ամերիկյան աջակցության կտրուկ մեծացումը չի կարող հարցեր չառաջացնել մեզ մոտ. փորձագետ 19/07/2019 10:51 Բակո Սահակյանը Տիգրանակերտում անց է կացրել ընդլայնված խորհրդակցություն 19/07/2019 10:40 Պորոշենկոյին թույլ չեն տվել մուտք գործել Եվրախորհրդարանի դահլիճ 19/07/2019 10:32 Հուլիսի 21-23-ը Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում ջերմաստիճանը կհասնի մինչև +42 19/07/2019 10:23 Քաղաքապետարանը չի ընդունել անորակ ճաքալցման աշխատանքը Արշակունյաց պողոտայում (Տեսանյութ) 19/07/2019 10:16 Մոսկվայի «Կիլիկիա» բիզնես ակումբը կշարունակի Հայաստանում և Արցախում իրականացնել մի շարք ենթակառուցվածքային և ներդրումային ծրագրեր 19/07/2019 10:12 «Իրատես». Սամվել Բաբայանի շտաբում արշալույսները խաղաղ չեն 19/07/2019 10:10 «Հրապարակ». ՍԴ-ի դեմ անզիջում պայքարը պայմանավորված է նախագահի անձով 19/07/2019 10:09 «Ժողովուրդ». Հնարավոր փոփոխություններն արվելու են Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ դարձնելու համար 19/07/2019 10:06 «Ժամանակ». Կրթության տեսչական մարմնի ղեկավարը չի կարողանում վերահսկել իր ղեկավարած կառույցում իրավիճակը 19/07/2019 09:59 «Փաստ». Հովհաննես Իգիթյանին շուտով կհեռացնեն ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմից 19/07/2019 09:55 «Հրապարակ». ԱԺ-ում բուռն շինարարություն է 19/07/2019 09:52 «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը հասավ իր նպատակին՝ ազատվեց Խուրշուդյանից 19/07/2019 09:48 «Ժամանակ». Դատարանը ֆինանսների նախարարության ակտը համարել է ոչ վարչական ակտ 19/07/2019 09:43 «Հրապարակ». Արցախի նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն կառաջադրի Դավիթ Իշխանյանի թեկնածությունը 18/07/2019 20:28 Ռետրո-տրամվայների շքերթ` Մոսկվայում (Տեսանյութ) 18/07/2019 20:20 ԱՄՆ-ում փորձարկում են ուղևորատար դրոն (Տեսանյութ) 18/07/2019 20:20 Նեպալում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի 18/07/2019 20:07 Ալմաթիում գտնվող պահեստում բռնկված խոշոր հրդեհը մարվել է (Տեսանյութ) 18/07/2019 20:00 Ֆրանսիայում անոմալ շոգ է սպասվում 18/07/2019 19:55 «Ռեալը» պատրաստ է վաճառել Իսկոյին 80 միլիոն եվրոյով 18/07/2019 19:41 Ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ 16-րդ «Ոսկե ծիրանն» ու ի՞նչ ծրագրեր իրականացրեց 18/07/2019 19:29 ՌԴ ԱԳՆ-ն դեմ է Թուրքիայի նկատմամբ ԵՄ միակողմանի պատժամիջոցներին 18/07/2019 19:11 Եվրահանձնակատարն առաջարկել է «միասնական ճակատով» հանդես գալ փախստականների հարցում 18/07/2019 19:01 Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 1700 փախստական 18/07/2019 18:58 Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին 18/07/2019 18:50 Իջևանում բախումների հետևանքով ձերբակալվածներին սպասվում է այն, ինչ նախատեսված է օրենքով. Վալերիյ Օսիպյան 18/07/2019 18:38 Իջևանի դեպքի հետ կապված տարբերակ է առաջարկվել, որ պետությունը կարգավորի փայտի հավաքման պրոցեսը. Արթուր Վանեցյան 18/07/2019 18:24 Կիոտոյի անիմեի ստուդիայում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի (Տեսանյութ) 18/07/2019 18:16 Ռազմական ոստիկանությունը բացահայտել է զորացրված զինծառայողներից դրամահավաքի դեպք 18/07/2019 18:00 Բնական ռեսուրսների ապօրինի օգտագործումը կատարվում է մի խումբ մարդկանց կողմից՝ ավելի մեծ խումբ մարդկանց ձեռքերով. բնապահպան 18/07/2019 17:50 Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակն օրենքի խախտումով են խուզարկել. Փաստինֆո 18/07/2019 17:42 Այսօր այս հարցի լուծումը վերջնական կտրվի. Արթուր Վանեցյանն՝ Իջևանում տեղի ունեցած բախումների մասին 18/07/2019 17:33 $100 մլն Ադրբեջանին և $7 մլն Հայաստանին. Վաշինգտոնն ընդգծում է իր պրագմատիկ քաղաքականությունը Հարավային Կովկասում 18/07/2019 17:22 Տավուշի մարզպետը, ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը փակ քննարկում են անցկացնում մարզպետարանում 18/07/2019 17:19 Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 5 ստորաբաժանումները կմիավորվեն մեկ ստորաբաժանման մեջ, որը կտեղակայվի Վանաձորում

Տվյալ բաժնի վերջին նյութերը