19/06/2019 12:38
Վերաքննիչ դատարանը մերժեց Քոչարյանի փաստաբանի միջնորդությունը
Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին։
Այսինքն՝ դատավոր Արմեն Դանիելյանը կշարունակի ղեկավարել Քոչարյանի ու մյուսների գործով տուժողների ու դատախազության վերաքննիչ բողոքների քննությունը։
Սա հերթական միջնորդությունն էր, որով պաշտպանական կողմը դատավորից պահանջում էր ինքնաբացարկ հայտնել և չշարունակել այս գործով բողոքների քննությունը։