19/06/2019 10:15
«Ժամանակ». ԼՀԿ-ն փոփոխություններ է առաջարկում Ազգային անվտանգության մարմիններում ծառայելու վերաբերյալ
«Ժամանակ» թերթը գրում է.
««Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներում: Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ ԱԱԾ ղեկավարի և ոստիկանապետի թեկնածուներին պետք է ներկայացվեն այն նույն պահանջներն, ինչ պատգամավորին:
Գործող օրենքով ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ կարող է լինել այն անձն, ով առնվազն երեք տարի ԱԱԾ-ում և Ոտիկանությունում զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի առնվազն գնդապետի կոչում:
«Լուսավոր Հայաստանը» համարում է, որ ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը քաղաքական պաշտոններ են, և այդ պատճառով անընդունելի է այդ պաշտոնների թեկնածուների շրջանակը սահմանափակել ոստիկանության և ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաներով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։