19/06/2019 10:11
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը քննարկել են Գագիկ Բեգլարյանին հանգիստ թողնելու հարցը
«Իրավունք» թերթը գրում է.
««Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյան-Սամվել Կարապետյան հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Գագիկ Բեգլարյանին հանգիստ թողնելու խնդիրը:
Թե ինչ համաձայնության են եկել՝ հայտնի չէ: Բայց, ըստ նույն տեղեկությունների, Սամվել Կարապետյանը խոստացել է ներդրումների որոշակի շարունակություն, ինչպես նաև իր հնարավորությունների չափով դրական միջամտություն ՌԴ-ի հետ հարաբերություններում:
Նկատենք նաև, որ բացի այն, որ Սամվել Կարապետյանը և Գագիկ Բեգլարյանը «Երևան Ռիո»-ի համասեփականատերերն են, այլ նաև խնամիական կապեր ունեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։