19/06/2019 11:40
Վաշինգտոնում Մնացականյան-Պոմպեո հանդիպում տեղի չի ունենա. Սուրեն Սարգսյան
Վաշինգտոնում Մնացականյան-Պոմպեո հանդիպում տեղի չի ունենա: Փոխարենը Մնացականյանը կհանդիպի Բոլտոնին, այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
«Ըստ իմ տեղեկությունների, Վաշինգտոնում ԱԳ նախարար-Պետքարտուղար երկկողմ հանդիպում կրկին տեղի չի ունենա (վերջին 4 տարում նման հանդիպում տեղի չի ունեցել): Կհանդիպեն Մնացականյանն ու Ջոն Բոլտոնը:
Ո՛չ, սա չի նշանակում, որ Պետդեպից զատ այլ կառույց է զբաղվելու ԼՂ բանակցություններով ամերիկյան կողմից: Սա պետք չէ դիտարկել նաև մեր պաշտոնյաների` վերջին ժամանակահատվածում Վաշինգտոն այցելելու և գործընկերոջը չհանդիպելու դիտանկյունով (Հայաստանի ԱԽՔ-ին չընդունեց Բոլտոնը, Տրանսպորտի նախարարին` Տրանսպորտի քարտուղարը և այլն)», - գրել է քաղաքագետը։