19/06/2019 13:14
«Ամոթ է». Կառավարությունը «100 փաստ նոր Հայաստանի մասին» բրոշյուրներ է բաժանել պատգամավորներին
Ազգային ժողովում այս պահին քննարկվում է 2018 թվականի բյուջեի կատարողականը, որը մինչ այդ երկու շաբաթ շարունակ քննարկվել էր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում։ Պատգամավորներին գլխավոր ֆինանսական փաստաթուղթը ներկայացնում է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Վարչապետը չի ներկայացել կատարողական քննարկմանը։
Այդ կապակցությամբ պատգամավորներին բաժանվել են փոքրիկ բրոշյուրներ՝ «100 փաստ նոր Հայաստանի մասին»։
Կառավարության նախաձեռնությունը չի արժանացել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հավանությանը, և պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի՛ ՀՀ կառավարություն, խորհուրդ կտամ հավաքել այս խմբաքանակը և չտարածել, ամոթ է»։