20/06/2019 11:53
Մեր կառավարությունը ժողովրդի կառավարությունն է և մեզ պետք չէ համոզել՝ ինչ ծանր պայմաններում են ապրում մեր քաղաքացիները. Զարուհի Բաթոյան (տեսանյութ)
Մեր ծրագրերը ձվավորվում են իրական կարիքների հիման վրա, քաղաքականությունը մշակվում է քաղաքացու հետ ունեցած փոխվստահության և համագործակցության վրա, այսօր Ազգային ժողովում 2018 թվականի բյուջեի կատարողական քննարկման ժամանակ հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Նա ասաց, թե գործող կառավարությունը ժողովրդի կառավարությունն է ու հավելեց. «Մեզ պետք չէ համոզել կամ բացատրել, թե ինչպիսի ծանր պայմաններում են ապրում մեր քաղաքացիները, մեր հայրենակիցները և ինչպիսի աջակցության կարիք ունեն։ Մենք ամենօրյա ռեժիմով շփվել ու այսօր էլ շարունակում ենք կապի մեջ լինել այն մարդկանց հետ, ում համար իրականացնում ենք մեր ծրագրերը։ Այսօր մենք միմյանց վստահության խնդիր չունենք»։
Նա ասաց նաև, որ իր ղեկավարած նախարարությունն խնդիր է դրել բարեփոխել սոցիալական աջակցության համակարգն այնպես, որ բոլոր տեսակի ծառայություները` ֆինանսական և ոչ ֆինանսական, մատուցվեն անհատական կարիքի հիմա վրա` խրախուսելով մարդկանց կարողությունների զարգացումը` աշխատանքի և զբաղվածության հնարավորությունների մեծացման միջոցով:
Նախարարի խոսքով՝ իրենք աչք չեն փակել ու չեն փակելու ոլորտում չարաշահումների, կոռուպցիոն ռիսկերի վրա, իրազեկում են իրավապահներին ցանկացած խախտման դեպքում ու նույնն էլ հորդորում են անել նաև քաղաքացիներին։