20/06/2019 15:17
2018թ.-ին տեղի է ունեցել պոստմոդեռնիստական ոճի հեղափոխական տեխնոլոգիաների կիրառմամբ իշխանափոխություն. Թևանյան
2018 թվականին տեղի է ունեցել պոստմոդեռնիստական ոճի հեղափոխական տեխնոլոգիաների կիրառմամբ իշխանափոխություն, «Ադեկվադ» ՀԿ նախաձեռնած «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսին ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը:
Նրա խոսքով, այժմ իշխանությունը փորձելու է «հասարակության մեջ թշնամիներ գտնելու ճանապարհով իր իշխանությունը պահել»:
«Բնականաբար, այդ թշնամիները գտնելու է ի դեմս սևերի, նախկին իշխանությունների, ի դեմս Ռուսաստանի։ Մեր իշխանությունը գնում է այն ստանդարտ ճանապարհով, որով գնում են բոլոր ձախողված իշխանությունները», - ասաց Թևանյանը:
Նա առաջարկեց այլընտրանքային տարբերակ գտնել՝ լայն համախմբման միջոցով և քաղաքական ճիշտ տեխնոլոգիաների կիրառմամբ։